Հնարամիտ վարորդը Երևանում երթևեկել է դիվանագիտական կեղծ համարանիշներով. տեսանյութ

153
(Թարմացված է 17:08 12.06.2020)
Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են դիվանագիտական կեղծ համարանիշներով ավտոմեքենան ու մի շարք այլ հետաքրքրիր հանգամանքներ պարզել։

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի Արշակունյաց պողոտայում դիվանագիտական կեղծ համարանիշներով ավտոմեքենա են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Օրերս ճանապարհային ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքում շահագործվում է կեղծ դիվանագիտական համարանիշերով «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա։ Տեղեկությունների հիման վրա կատարված համապատասխան ստուգումներից հետո տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Հունիսի 12-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հիշյալ մեքենան հայտնաբերեցին մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում և տեղափոխեցին ՃՈ պահպանվող հատուկ տարածք»,– նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ մեքենան հաշվառված չէ Հայաստանում գործող դիվանագիտական որևէ ներկայացուցչության հաշվեկշռում։ Բացի այդ, վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական, իսկ մեքենան՝ ԱՊՊԱ պայմանագիր։

Դեպքի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

«Փրկագին» սեփական պետհամարանիշի համար. Հայաստանում գողության նոր տեսակ է «բարգավաճում»

153
թեգերը:
պետհամարանիշ, վարորդ, Հայաստան
Ըստ թեմայի
«Բջջային հավելվածի ու ծածուկ ծառայության պարագայում ՃՈ–ն արդեն կարող է լուծարվել». Քեյան
Ինչպե՞ս է բեռնատարը հայտնվել երկաթգծի վրա․ Գրձելյանը՝ անպատասխանատու վարորդի մասին
Խախտման դեպքում տուգանվում է ոչ թե վարորդը, այլ երթուղին սպասարկող ընկերության ղեկավարը

Ախալքալաքում կատարված սպանության և խժդժությունների հետևանքները. ինչ է կատարվում քաղաքում

144
(Թարմացված է 17:42 10.08.2020)
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը շարունակում է Սամցխե-Ջավախքի հայաբնակ շրջանի Ախալքալաք քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետաքննությունը:

Շաբաթ ՝ օգոստոսի 8-ին, Սամցխե-Ջավախքի հայաբնակ Ախալքալաքում 37-ամյա Ա. Գ.-ի և 27-ամյա Վ. մ. - ի միջև ծագած լեզվակռիվը վերաճեց ծեծկռտուքի։ Բանը հասավ կրակոցներին. Ա. Ք. կրակեց Վ. Մ. - ին, որը մահացավ հիվանդանոցի ճանապարհին:

Այս ամենը վերաճեց լուրջ բախումների քաղաքում։ Զայրացած ամբոխը (զոհվածի հարազատները` խմբ.) սկսեց կոտրել տեղի հյուրանոցի դռներն ու պատուհանները, ապա այրել սեփականատիրոջ տունը։ Ընդհանուր առմամբ հրկիզվել է 4 տուն, որոնք հարձակվողների կարծիքով, պատկանել են ենթադրյալ հանցագործի հարազատներին:

Վրաստանի ՆԳՆ-ն ստիպված է եղել քաղաք հատուկ նշանակության ուժեր բերել։ Դեպքից ժամեր անց ոստիկանները սպանության կասկածանքով բերման են ենթարկել Ա.Գ. - ին: Խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է զենք, որը առգրավվել է։

Քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108 (կանխամտածված սպանություն) և 236 (ապօրինի հրազեն պահելը) հոդվածներով:

Sputnik Արմենիայի տեղեկություններով ՝ ծեծկռտուքի բոլոր մասնակիցները էթնիկ հայեր են։

Ախալքալաքի անկարգությունների հետքերով. սպանության կասկածյալին ձերբակալել են. տեսանյութ

144
թեգերը:
հայ, Սպանություն, Ծեծկռտուք, Ախալքալաք, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Լարված իրավիճակ Ախալքալաքում․ զանգվածային բախումների հետևանքով երկու հայ վիրավորվել են
Բացառիկ կադրեր Ախալքալաքի ծեծկռտուքից․ մի քանի հոգով մահակներով ծեծում են մի տղամարդու
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

Վոլգոգրադում գազի ցիստեռն է այրվում, կան տուժածներ. ականատեսները տեսանյութ են հրապարակել

127
(Թարմացված է 14:32 10.08.2020)
Լենինի պողոտայում պայթյուն է որոտացել։ Հարակից շենքերի ապակիները կոտրվել են։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է։

Վոլգոգրադում` Լենինի պողոտայում, բենզալցակայանի մոտ գազի ցիստեռն է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` տուժել է յոթ մարդ: Մեկի վիճակը ծանր է։

ԱԻՆ–ն ահազանգը ստացել է ժամը 11։40-ին։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները։

Բացառիկ կադրեր Ախալքալաքի ծեծկռտուքից․ մի քանի հոգով մահակներով ծեծում են մի տղամարդու

Պարզվել է, որ գազի ցիստեռն է այրվում: Ճանապարհի որոշ հատվածը փակ է։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

«Վահանները ցա՛ծ դրեք». ինչ էր կատարվում գիշերը Մինսկում. տեսանյութ

127
թեգերը:
տեսանյութ, հրդեհ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Երևանում մեքենա է այրվել ավտոտնակում. այրվածքներով հոսպիտալացվածներից մեկը երեխա է
Վառելիք՝ թափոններից, կամ աղբը ոչ թե աղբանոցներում է, այլ մարդկանց գլխում
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տարածքում հրդեհ է բռնկվել․ մարդկանց տարհանել են
Երևան

Զգույշ եղեք` ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 17:04 10.08.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին ամպրոպի ժամանակ կնկատվի քամու ուժգնացում։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է, որ այսօր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Իրաքի հայերը մոտ 98 հազար դոլար են փոխանցել «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին

«Հիդրոմետի» տվյալներով էլ հանրապետության տարածքում օգոստոսի 11-15-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գիշերային ժամերին լռության խախտման, հրավառության դեպքերի հսկողությունը կուժեղացվի

Մայրաքաղաքում օգոստոսի 11–ի գիշերը կգրանցվի 19-21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի + 31...+33 աստիճան։

0
թեգերը:
շոգ, արև, Անձրև, Երևան, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում