Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում գտնվող ձեռնոցների արտադրամասը մոտ երկու շաբաթ առաջ վերապլոֆիլավորվել է ու դարձել եռաշերտ բժշկական դիմակների արտադրամաս։ Հաստոցների ձայնն այստեղ 24 ժամ չի լռում։
Օրական արտադրվում է 300 հազար դիմակ։
«Իրացման շուկայի խնդիր, բնականաբար, չունենք, ավելին՝ արդեն պատվերներ ենք ստանում Հարավային Ամերիկայից և Եվրոպայից։ Բայց առայժմ միայն տեղական շուկա ենք մատակարարում, որպեսզի նորից դիմակների պակաս չառաջանա»,-պատմեց «Տավուշ տեքստիլ» ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը։
Հիմա ձեռնարկությունում իսրայելական և ռուսական բարձրորակ հումք են օգտագործում։ Մեկ դիմակի ինքնարժեքը կազմում է մոտ 110 դրամ, մինչդեռ դեղատներում եռաշերտ դիմակն արժե նվազագույնը 230 դրամ։ Եզեկյանը հասկանում է, որ չորս հոգանոց ընտանիքի համար նման արժեքով դիմակներ գնելը, այն էլ ճգնաժամի պայմաններում, մեծ ծանրություն է ընտանեկան բյուջեի համար։
Այդ պատճառով ընկերությունը փորձում է ավելի էժան, բայց որակյալ հումք գտնել, որպեսզի հայկական արտադրության դիմակների արժեքը նվազի։
Արտադրամասում երեքանգամյա հերթափոխով 180 մարդ է աշխատում։ Բոլորը տեղի բնակիչներ են։ Յուրաքանչյուր աշխատակից օրական մոտ երեք հազար դիմակ է կարում։ Աշխատակիցների միջին աշխատավարձը 150 հազար դրամ է։ Սահմանամերձ Տավուշի մարզի համար սա լավ ցուցանիշ է։ Իսկ եթե հաջողվում է կատարել արտադրական պլանը՝ օրական 3700 դիմակ, ապա աշխատակիցը բոնուսներ է ստանում։
Նշենք, որ մայիսի 25-ից Հայաստանում դիմակ կրելը պարտադիր կլինի, այդ թվում՝ հասարակական վայրերում։ Օրենքի համաձայն՝ հասարակական վայրում դիմակի բացակայության դեպքում քաղաքացիներին 10 հազար դրամ տուգանք է սպառնում։
«Հայկական գինին բրենդ դարձնելու հնարավորությունը հենց մեր հողում է, որի համար անհրաժեշտ է, որ գինեգործներն առավելապես աշխատեն միմիայն հայկական` էնդեմիկ խաղողի սորտերով»,– կարծում է Իջևանի գինու և կոնյակի գործարանի գործադիր տնօրենը։
Ի՞նչ ենք մենք ուտում․ հայ գիտնականները հաստատել են անուրախ ենթադրությունները
Ատոմ Եգորյանի խոսքով` միջազգային շուկայում հայ գինեգործներն ապացուցել են, որ հայկական գինին լուրջ մարտահրավերներ կարող է նետել մրցակիցներին, հետևաբար գինեգործությանը է՛լ ավելի մեծ ուշադրություն պետք է հատկացնել։
«Հավի ոտքերի վրա». ինչու են հայաստանյան թռչնաֆաբրիկաները դոփում տեղում
Այնուամենայնիվ, ըստ հյուրի, մեր հիմնական մրցակցային առավելությունը հայկական կոնյակն է՝ չնայած աշխարհում մեծ աշխատանք է տարվում «հայկական կոնյակ» բրենդի դեմ։
Հայաստանից արտահանվող գինին ու կոնյակը խնդրի են բախվել. հարցը քննարկվում է ԵԱՏՄ–ում
Ռուբեն Աղուզումցյանի դիտարկմամբ` մարդը կարող է արդյունավետ աշխատել, եթե ունի գործունեությանը համապատասխան հոգեֆիզիոլոգիական հատկություններ, որոնք անհրաժեշտ են աշխատանքները որակյալ կատարելու համար։ Ըստ նրա` դա կոչվում է մասնագիտական հոգեբանական ընտրություն: Հիմնական ուղղվածությունն ունի հոգեբանական բնույթ։
«Կառավարման հոգեբանության մեջ կան հիմնարար հասկացություններ, որոնք անմիջապես կապված են դրա հետ։ Մեկը կոչվում է պրոֆեսիոգրամա, այսինքն` այս կամ այն գործունեության հոգեբանական բնութագիրը, իսկ մյուսը` պսիխոգրամա, այսինքն` այն հոգեկան հատկությունների ամբողջականությունը, որը որոշում է գործունեություն կատարելու արդյունավետությունը։ Մշակված են բազմաթիվ հատուկ հանձնարարականներ, հարցականներ, որպեսզի բացահայտեն այս կամ այն հատկությունը։ Կան նաև մեթոդներ, որոնց շնորհիվ պարզ է դառնում, թե արդյո՞ք տվյալ անձն ունի անհրաժեշտ հատկություններ ու համատեղելիություն, որպեսզի կատարի համապատասխան աշխատանք»,– նշում է հոգեբանը։
Աղուզումցյանի կարծիքով` պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել հոգեբանական ընտրության մասին։
«Հայաստանի քաոտիկ վիճակը գալիս է իշխանությունից». հոգեբան Միհրդատ Մադաթյան
Ըստ նրա` հաճախ բարձրաստիճան չինովնիկները ղեկավարվում են ոչ թե մասնագիտական հատկություններով, այլ պատկանելիությամբ և այդ առումով կադրային քաղաքականությունն ընթանում է ոչ բարենպաստ հունով, մինչդեռ հոգեբանական օրենքի համաձայն` որքան պատասխանատու է պաշտոնը, այնքան ավելի լրջորեն պետք է մոտենալ կադրային քաղաքականությանը։
Կոտրելով կարծրատիպերը. ինչերի միջով է անցել հատուկ հոգեբան Նարեն ու ինչ է ուզում կյանքից