Աղվեսի ձագեր` մազութի տակառում. օգնության են հասել ԱԻՆ փրկարարները

702
(Թարմացված է 10:31 12.05.2020)
Աղվեսի ձագերին փրկելու համար դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մայիսի 11-ին, ժամը 18։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի թիվ 108 հասցեում՝ «Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ»-ի տարածքում գտնվող մազութի տակառի մեջ, արգելափակված կենդանիներ կան (աղվեսի ձագեր). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Երևանում փրկարարները փրկել են շան ձագին` նրան հանելով վերելակի հորանից. լուսանկար

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մազութի տակառից դուրս են բերել աղվեսի ձագերին և տեղափոխել անվտանգ տարածք:

Գագիկ Ծառուկյանը նոր լուսանկար է հրապարակել առյուծի ձագերի հետ

702
թեգերը:
աղվես, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
Ըստ թեմայի
Ինչպես է կատվի ձագուկը կաթնաշոռ ուտում. զվարճալի տեսանյութ
Ձագուկ լուսանը ճարպկորեն վազվզում է` վայելելով լավ եղանակը. տեսանյութ
Շների սպանության հերթական դեպքը Դիլիջանում. Կազանին ու ձագին կողք կողքի սատկած են գտել

Իսկ դու կարո՞ղ ես․ ռուս վարսահարդարը համաշխարհային ռեկորդ է սահմանել

27
(Թարմացված է 00:13 31.05.2020)
Կոստրոմայում բնակվող վարսավիրը սանրվածքների մարաթոն է կազմակերպել։ Նա համաշխարհային ռեկորդ է սահմանել` առանց ընդմիջման աշխատելով 48 ժամ։

Կոստրոմա քաղաքի վարսահարդարներից մեկը` Վլադիսլավ Դեմիդովիչը, շատ էր կարոտել իր աշխատանքը, և սահմանափակումների չեղարկումից անմիջապես հետո նա տղամարդկանց սանրվածքների 48-ժամյա մարաթոն է կազմակերպել։ Արդյունքում հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Ինչպես է թբիլիսահայ վարսավիր Վանյա Սիմոնյանը փրկում աշխարհը. տեսանյութ

Մարաթոնը սկսվել է մայիսի 25-ի ցերեկը։ Առաջին քսանչորս ժամում նա հասցրել է կտրել-հարդարել 50 հաճախորդի մազերը, երկրորդ օրն այդ թիվը հասել է 80-ի։ Բոլոր կամավորները գեղեցկության սրահ են մտել մեկ առ մեկ, յուրաքանչյուրից հետո աշխատանքային աթոռն ու գործիքները ախտահանվել են։ Վարսավիրն անվճար է կտրել նրանց մազերը։

Ի՞նչ են անում վարսավիրները, որ փոքրիկը հանկարծ չլացի. զվարճալի տեսանյութ

Դեմիդովիչն արդեն հայտարարել է, որ մտադիր է նոր ռեկորդ սահմանել ու ավելի երկար մարաթոն անել։ Նրա համար դա դժվար չի լինի, քանի որ հաջողացնում է սնվել հենց աշխատանքի ընթացքում, ճիշտ է՝ այդ սննդակարգը բաղկացած է լինում միայն շոկոլադի սալիկներից և մրգային խյուսից։

Պարոն ոսկե ձեռքեր․12-ամյա Էրիկը հրաշքներ է գործում վարսահարդարման ոլորտում․տեսանյութ

27
թեգերը:
տեսանյութ, սանրվածք, վարսահարդար, վարսավիր
Ըստ թեմայի
Փաշինյանի մորուքի և ատաղձագործ վարսավիրի մասին. ինչպե՞ս ռեփերական մորուքը թրենդ դարձավ
Ձեռնոցով և դիմակով. Գյումրիում որոշ վարսավիրանոցներ անակնկալով են դիմավորել այցելուներին
Իսկական «սովետ»՝ Գյումրու ամենակոլորիտային վարսավիրանոցում

Կրասնոյարսկում կողոպտիչները կրակել են ինկասատորների ուղղությամբ. տեսանյութ

78
(Թարմացված է 14:13 30.05.2020)
Ռուսաստանի խոշորագույն քաղաքացներից մեկում կատարված հանցագործությունը ցնցել է մարդկանց։ Կադրերում երևում է` ինչպես են անհայտ անձինք հարձակվում Ինկասացիայի աշխատակիցների վրա։

Ինքնաձիգով զինված երկու տղամարդիկ հարձակվել են ինկասատորների մեքենայի վրա։ Հանցագործությունը տեսագրել են անվտանգության տեսախցիկները։

Կադրերում երևում է, որ երբ ինկասատորները դուրս են գալիս մեքենայից, զինված և դիմակավորված անձինք վազելով մոտենում են նրանց, կրակ բացում և վերցնում փողի պայուսակները։

Կրակոց Երևանում. Սարի թաղից հիվանդանոց են տեղափոխել քրեական աշխարհում ճանաչված երիտասարդի

Կրասնոյարսկի ոստիկանության փոխանցմամբ՝ ինկասատորները չեն մահացել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել։ Այժմ երկուսն էլ վերակենդանացման բաժանմունքում են։

Հարձակվողներին գտնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Կրակոցներ Երևանում. մեկ անձ ձերբակալվել է

78
թեգերը:
Կրասնոյարսկի երկրամաս, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ոստիկանի շորերով տղամարդը Կանադայում կրակոցներ է արձակել. 17 մարդ է մահացել
Երևանում հոր և որդու վրա կրակոցներ արձակելու կասկածանքով 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Պարզվել է քրեական աշխարհում ճանաչված սարիթաղցու վրա կրակած անձի ինքնությունը