Կորոնավիրուսը չի մթագնել տոնը. ինչպես են Հաղթանակի 75–ամյակը նշել ԱՊՀ երկրներում

129
Նախկին խորհրդային հանրապետություններում հիշում և հարգում են իրենց հերոսներին, մայիսի 9-ին մերձավոր արտերկրի և բալթյան բոլոր երկրներում տոնական տրամադրություն է տիրել։

Հետխորհրդային տարածքի երկրները չեն մոռանում իրենց հերոսների սխրանքը։ Այս տարի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի տոնակատարություններում կորոնավիրուսի համավարակն իր «շտկումներն» է մտցրել։

Ամենաշքեղ տոնակատարությունները պետք է անցնեին Մոսկվայում, բայց դրանք հետաձգվել են։ Ռուսաստանի մայրաքաղաքում կայացել է շքերթի միայն օդային մասը և հարգանքի տուրքի մատուցման արարողություններ՝ պաշտոնական անձանց մասնակցությամբ։ Չնայած այն բանին, որ մարդկանց մեծ մասը տանն էին մնացել, մերձավոր արտերկրի և բալթյան բոլոր երկրներում տոնական մթնոլորտը զգացվում է։

Հացի իրական գինը, կամ ինչպես էին հայերը շփվում գերի ընկած գերմանացիների հետ

Հայաստանը նույնպես Հաղթանակի 75-ամյակը նշել է կորոնավիրուսի համավարակով սահմանափակված հնարավորությունների շրջանակում․ պաշտոնական անձիք և մի քանի վետերաններ ծաղիկներ են դրել Անմար կրակի մոտ, տեղի է ունեցել հայ և ռուս օդաչուների օդային շքերթը։

Ինչպես է դա եղել՝ դիտեք մեր հոլովակում։

Ինչպես արցախցին քաղցրավենիք ու ծխախոտ տարավ բաքվեցի գերուն, կամ պատերազմի չջնջվող հետքը

129
թեգերը:
Հայրենական մեծ պատերազմի վետերան, Հայրենական մեծ պատերազմ, տեսանյութ, Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ), Հաղթանակի միջոցառումներ, հաղթանակ
թեմա:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (40)
Ըստ թեմայի
Յուրահատուկ լուսավորություն. Հայաստանում ՌԴ դեսպանատունը «75»–ի էր նմանվել
Հաղթանակից 75 տարի անց. Ջրառատի եզակի հուշահամալիրը 219 անուն է ամփոփում
Հալեպում ՀՀ մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչները տոնել են հաղթանակի 75-ամյակը

Պարետի որոշումը խախտողներ են հայտնաբերվել. ոստիկանությունը տվյալներ է հրապարակել

9
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով պարետի որոշման կատարումը։

Ոստիկանության ծառայողները ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հայտնաբերել են ՀՀ պարետի որոշման կանոնների խախտման 53 դեպք։ Ուղևորներն իջեցվել են հասարակական տրանսպորտային միջոցներից, իսկ դրանք տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ։

Նշենք, որ պարետի որոշման համաձայն՝ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով կարելի է տեղափոխել միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր պետք է տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ։ Ուղևորներն ու վարորդը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է նաև 242 տաքսի ավտոմեքենա, որոնց վարորդները խախտել են պարետի պահանջները։ Խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Հիշեցնենք` պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդները և ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Ճանապարհային ոստիկաններն այս ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա հսկողություն։

Սևան քաղաքը կփակվի. պարետը նոր որոշում ունի

Ոստիկանությունը համապատասխան արձանագրություններ է կազմել նաև 145 անձի նկատմամբ, որոնք դիմակ չեն ունեցել։

Պարետի որոշման համաձայն` բացօթյա վայրերում գտնվող քաղաքացիները պետք է ունենան դիմակներ և միմյանց միջև պահպանեն սոցիալական հեռավորություն։

9
թեգերը:
ուղևոր, ավտոբուս, տաքսի, կարանտին, կորոնավիրուս, ՀՀ Ոստիկանություն, Հայաստան, պարետ
Ըստ թեմայի
ՀՀ–ում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ

Ադրբեջանական կրակոցներից տուժած ընտանիքը նվերներ ստացավ Արմեն Սարգսյանից. տեսանյութ

40
(Թարմացված է 16:59 25.05.2020)
ՀՀ նախագահից նվեր ստացած տղան խոստովանում է, որ ուզում է զինվոր, «պաժառնի», ոստիկան դառնալ։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմը կորոնավիրուսի համավարակի ընթացքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերն՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես տարեցներին և սահմանամերձ համայնքների ընտանիքներին:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս անգամ պլանշետներ, սննդի փաթեթներ, առաջին անհրաժեշտության պարագաներ են ստացել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան, Կոթի, Դովեղ գյուղերի մի շարք ընտանիքներ:

Նույն մարզի Բերքաբեր գյուղում նախագահի աշխատակազմի «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության ներկայացուցիչներն այցելել են Խուդավերդյանների ընտանիքին, որոնց տունը վնասվել էր ադրբեջանական կրակահերթերից: Նրանք նվերներ են հանձնել ընտանիքի փոքրիկներին և փոխանցել Արմեն Սարգսյանի գոտեպնդող խոսքը, որ նրանց խնդիրները ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում են:

ՀՀ նախագահից նվեր ստացած փոքրիկը խոստովանում է, որ ուզում է զինվոր, «պաժառնի», ոստիկան դառնալ։

Հիշեցնենք` մայիսի 13-ին, ժամը 14:00-ին Ադրբեջանը Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ կրակել էր մայիսի 13-ին։ Կրակոցների հետևանքով բնակելի տներ էին վնասվել։ 

40
թեգերը:
նվեր, երեխա, Արմեն Սարգսյան, Տավուշ, Հայաստան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը տնային հանձնարարություն է տվել ուսանողներին ու մրցույթ հայտարարել
Ինչպես է Արմեն Սարգսյանն աշխատում արտակարգ դրության պայմաններում
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո. Արմեն Սարգսյանի պատասխանը