Անահիտ Կիրակոսյանը հյուրանոցի դիմաց կիթառ է նվագել կարանտինում գտնվող հոր համար. տեսանյութ

1099
(Թարմացված է 18:13 02.05.2020)
Ճանաչված դերասանուհին հավանաբար այլ կերպ էր պատկերացնում հոր 61–ամյակը, սակայն ստեղծված իրավիճակում գտել է լավագույն ելքը։

Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այսօր յուրահատուկ ձևով է շնորհավորել երևանյան հյուրանոցներից մեկում մեկուսացված հոր` Ալեքսանդր Կիրակոսյանի 61–ամյակը։

Անահիտին միացել են երեխաները, քույրերն ու նրանց զավակները, ինչպես նաև մայրը։ Նրանք հավաքվել են հյուրանոցի դիմաց, Անահիտը կիթառ է նվագել, ու բոլորով երգել են ավանդական «Happy birthday»–ը։ Հետո նրանց է միացել հյուրանոցում գտնվող բուժաշխատողներից մեկը։ Այնպես որ խորհուրդ ենք տալիս Sputnik Արմենիայի տեսանյութը դիտել մինչև վերջ։

Անահիտը մեզ պատմեց, որ ստեղծված իրավիճակում նման կերպ հայրիկին շնորհավորելը լավագույն լուծումն էր։ Նախապես թղթերի վրա գրել են շնորհավորանքն ու դրել գետնին, որպեսզի հայրը վերևից տեսնի։

Հարազատները նաև ծաղիկներ են տարել, սակայն հյուրանոցից տեղեկացրել են, որ հորը փոխանցել չեն կարող. չի կարելի։ Ծաղիկները դրել են գետնին` թղթերի վրա։

Դերասանուհին համոզված է, որ իրենց քայլը ոչ միայն հայրիկին է ուրախացրել, այլև մյուս մեկուսացվածներին, որոնք պատուհանից են հետևել յուրօրինակ շնորհավորանքին։

Նշենք, որ Անահիտ Կիրակոսյանի հայրն աշխատում է Հայաստանի արտադրական ձեռնարկություններից մեկում, ու քանի որ այնտեղ կորոնավիրուսի դեպք է գրանցվել, աշխատակիցների մի մասին մեկուսացրել են հյուրանոցում։

Ինչպես կարող է ձվի կճեպը դեպրեսիան հաղթահարելու միջոց դառնալ, կամ խենթերի ժամանակը

1099
թեգերը:
Անահիտ Կիրակոսյան, տեսանյութ, դերասանուհի
Ըստ թեմայի
«Մնա տանը». հայ երգիչներն ու դերասանները հումորային երգով հորդորում են տնից դուրս չգալ
Անջատում ենք լույսը. հայտնի «Աշոտի» մասին երգի հեղինակը երգել է Չումակովի և Կովալչուկի հետ
Ֆրանսահայ երգիչն ամեն երեկո երգում է մեկուսացած ֆրանսիացիների համար. տեսանյութ

Ձվեր, պլաստիկի շշեր... Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ բախումներ են եղել. տեսանյութ

49
(Թարմացված է 16:57 23.01.2021)
Մոսկվայի Պուշկինսկի հրապարակում ընթանում է չարտոնված միտինգ, որի ընթացքում էլ արձանագրվել են բախումները ցուցարարների ու ոստիկանների միջև։

Մոտ չորս հազար մարդ մասնակցում է Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող չարտոնված ակցիային։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ոստիկանության մոսկովյան վարչության մամուլի ծառայությանը։

«Մոսկվայի Պուշկինսկի հրապարակում չարտոնված միջոցառում է տեղի ունենում, մոտ չորս հազար մարդ է հավաքվել», - նշված է հաղորդագրության մեջ։

Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ չարտոնված ակցիայի մասնակիցները դուրս են եկել փողոցի երթևեկելի հատված ու խանգարում են տրանսպորտի երթևեկությանը։

ՕՄՕՆ-ը սկսել է հանել ցուցարարներին Պուշկինսկի հրապարակից։ Ոստիկանության աշխատակիցների վրա ձվեր ու պլաստիկի շշեր են նետել։ Ուժայինները մի քանի անգամ մահակներ են կիրառել։

Բացի այդ, ցուցարարները սկսել են իրավապահ մարմինների աշխատակիցների վրա ձնագնդիկներ նետել։ Ձերբակալումներ են սկսվել։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը պահանջել էր արգելափակել համացանցում հանրահավաքներ անցկացնելու կոչերը․ նման միջոցառումներն արդեն իսկ օրենքով արգելված են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նման ակցիաների կոչեր են անում «որոշ սադրիչներ», որոնց գործողությունները «շատ հասկանալի են»։

Նավալնին օգտվում է արևմտյան հատուկ ծառայություններից․ Վոլոդինն` «ուղարկած մարդու» մասին

49
թեգերը:
Ոստիկանություն, բախումներ, տեսանյութ, Բողոքի ակցիա, Մոսկվա
Ըստ թեմայի
Նավալնին չի օգնի. Գերմանիայում սխալ են որակել «Հյուսիսային հոսք - 2»–ը կասեցնելու կոչերը
Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է. նրան հոսպիտալացրել են Օմսկում
Գերմանական կլինիկայից հայտնել են, որ Նավալնին թունավորվել է «խոլինէսթերազ» խմբի նյութով

«Գիտակցված ենք եկել այստեղ». Թաթուլը նստեց տեղն ու... Շուշիի մշակույթի տունը հրթիռակոծեցին

54
(Թարմացված է 15:02 23.01.2021)
Թաթուլը միշտ ասում էր, որ եթե պատերազմ լինի, բոլորս պետք է գնանք։ Ինքն էլ պատերազմը սկսվելուն պես զինվորագրվել ու Արցախ է մեկնել։

Կարևոր է, թե ինչպես ես ապրում և ինչ անուն ես թողնում։ Սրանք ոստիկանության մայոր Թաթուլ Օթարյանի խոսքերն են, որոնց տրամաբանության մեջ էլ նա իր կյանքը կառուցեց և անմահացավ։ Ոստիկանության մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել Թաթուլ Օթարյանի մասին պատմող։

Թաթուլը ծառայում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբում՝ որպես հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ։ Մասնագիտությամբ տնտեսագետ էր, իսկ ծառայության ընթացքում ավարտեց նաև ոստիկանության ակադեմիան և ստացավ նաև իրավաբանի կրթություն։

Թաթուլը ոստիկանության համակարգում էր 2009 թվականից. շարքայինից հասել էր մայորի կոչման։

2012 թվականին ընտանիք էր կազմել, տարիներ անց տղա ունեցել։ Տղայի հարազատները նշում են՝ Թաթուլը միշտ ասում էր, որ պատերազմ լինի, բոլորս պետք է գնանք։ Պատերազմը սկսվելուն պես զինվորագրվելց ու Արցախ է մեկնել։ Ի դեպ, պատերազմական գործողություններին Արցախում մասնակցում էր նաև եղբայրը՝ Մհեր Օթարյանը։

«Երբ Շուշիի մշակույթի կենտրոնում էինք, Թաթուլը բարձրացավ բեմ և կոչով դիմեց ոստիկանության ծառայողներին։ Ասաց՝ տղե՛րք, մենք գիտակցված եկել ենք այստեղ։ Ուրեմն, այդպես մի մարդու նման էլ պետք է գնանք մեր պարտքը կատարելու։ Մենք եկել ենք, որ պայքարենք թշնամու դեմ։ Դրանից հետո դահլիճը լռեց։ Թաթուլը նստեց իր տեղը ու… դեպքը պատահեց»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Մհեր Սայանը։

Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում՝ հոկտեմբերի 4-ին։

Հիշեցնենք` Sputnik Արմենիան անդրադարձել էր Շուշիի մշակույթի տան հրթիռակոծության դեպքին։ Հայտնի է, որ ոստիկանները հավաքված են եղել այնտեղ, ու թշնամին ԱԹՍ–ով կամ հրթիռով հարվածել է շենքին (հակառակորդը մեծ թվով մարդկանց կուտակում է արձանագրել, ամենայն հավանականությամբ, չանջատված սմարթֆոնների պատճառով), պայթյունից տանիքի տակի շերտը պոկվել է ու ընկել դահլիճում հավաքվածների վրա։

Շուշիի ողբերգության հետքերով. ի՞նչ է կատարվել հոկտեմբերի 4-ին ոստիկանների հետ

54
թեգերը:
Թաթուլ Օթարյան, ոստիկան, Պատերազմ
Ըստ թեմայի
Կասեցրել են հակառակորդի գրոհը, թշնամուն զգալի կորուստներ պատճառել․ նորօրյա հերոսները
Սերժանտ Հովհաննիսյանը կասեցրել է հյուսիսային կողմով թշնամու ճեղքումը. մերօրյա հերոսները
Տղամարդկանց կողքին ու նրանց հավասար կռվել են նաև կանայք. մերօրյա հերոսները
Ստեփանակերտ. հունվարի 23

Աշխատուժի պակաս կա, ձնամաքրման տեխնիկայի մի մասն էլ մնացել է Ադրբեջանին. Արցախի խնդիրները

0
(Թարմացված է 17:58 23.01.2021)
Չնայած Ստեփանակերտում ձնամաքրման մեքենաներն աշխատում են և փորձում անցանելի դարձնել փողոցները, սակայն քաղաքապետարանն ավելի լավ արդյունքի հասնելու համար քաղաքացիների աջակցության կարիքն ունի։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ պատերազմից հետո ձնամաքրման աշխատանքներում որոշակի խնդիրներ են առաջ եկել։ Քաղաքապետարանը Facebook–ի էջում գրառում է արել` հորդորելով քաղաքացիներին աջակցել` ինչով կարող են։

«Պատերազմից հետո աշխատուժի պակաս է զգացվում: Եղած մարդկային ռեսուրսները բավարար չեն հրատապ խնդիրներին լուծում տալու համար: Տեխնիկական միավորների մի մասը պատերազմի հետևանքով կա՛մ մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ, կա՛մ էլ գտնվում է անսարք վիճակում: Արդյունքում մեքենատրակտորային բազան լրջորեն համալրելու կարիք կա»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ վերջին մեկ ամսում քաղաքում երթևեկող փոխադրամիջոցների թիվը զգալիորեն մեծացել է, ինչը նույնպես խոչընդոտում է ձնամաքրման աշխատանքներին։ Բացի այդ, աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով քաղաքի տարբեր վայրերում հերթեր են գոյանում, և որոշ տարածքներում գրեթե անհնար են դառնում ձնամաքրման աշխատանքները:

Իրականում քանի՞ հայ է ապրել Շուշիում

Քաղաքապետարանը հայցում է արցախցիների ներողամտությունը` նշելով, որ ձնամաքրման մեքենաները մաքրում են փողոցները` ունեցած հնարավորություններն առավելագույնս օգտագործելով:

Հիշեցնենք` ՀՀ ԱԻՆ–ը հայտնել է, որ հունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Գիտակցված ենք եկել այստեղ». Թաթուլը նստեց տեղն ու... Շուշիի մշակույթի տունը հրթիռակոծեցին

0
թեգերը:
Պատերազմ, Արցախ, ձյուն, Ստեփանակերտ
Ըստ թեմայի
Մեկ օրում 87 մարդ է վերադարձել Արցախ
Պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի առկա հողատարածքներով. Ավետիսյան
Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին