«Նկարել ենք այնպես, ինչպես կարողացել ենք»․ «Լադանիվան» շարունակում է գերել հայերի սիրտը

887
(Թարմացված է 15:22 27.04.2020)
Գեղեցիկ և չքնաղ ձայն ունեցող Ժակլին Բաղդասարյանը շարունակում է մեծ ճանաչում ձեռք բերել։ Նրա յուրաքանչյուր երգը համացանցում հիթ է դառնում։

Ֆրանսիական «Լադանիվա» խմբի միակ հայ մասնակիցը՝ վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը, հանդիսատեսին է ներկայացրել «Զեփյուռի նման» երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը։

«Զեփյուռ կդառնամ» կամ «Զեփյուռի նման» երգի խոսքերի և երաժշտության հեղինակը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, գուսան Շահենն է, նույն ինքը Շահեն Եղիազարի Սարգսյանը։
Ժակլինը տեսահոլովակում փայլում է իր վոկալային տվյալներով և խարիզմայով։

Երգչուհին նշել է, որ մինչև կորոնավիրուսի համաճարակը, իր խմբի հետ Երևանում ելույթ էին պլանավորել «Քաղաքացու օրվա» կապակցությամբ, սակայն, ծրագրերը փոխվել են, և իրենք նոր տեսակոլովակ են թողարկել։

«Ձեր դատին ենք ներկայացնում մեր նոր տեսահոլովակը «Զեփյուռի նման» երգի հիման վրա: Տեսահոլովակը նկարել ենք այնպես, ինչպես կարողացել ենք»,-կատակել է երգչուհին։

Ավելի վաղ Ժակլինը մոր հետ «Սարի աղջիկ» երգը կատարեց, որից պարզ դարձավ, որ երգչուհու մայրը ևս հրաշալի ձայն ունի։ Այսինքն` տաղանդը գեներով է փոխանցվել։ 24-ամյա Ժակլին Բաղդասարյանին մեծ ճանաչում բերեց իր հեղինակած «Վայ աման» երգը։ Ֆրանսիայի Լիլ քաղաքի կոնսերվատորիայի վերջին կուրսի ուսանողուհին ֆրանսիացի ընկերոջ հետ ստեղծել է «Լադանիվա» խումբը, որը համախմբել է երաժիշտներ Ֆրանսիայից, Մարոկկոյից, Թունիսից։ Ստեղծագործում են «Musiques du monde» էթնիկ երաժշտության ժանրում։

Ladaniva–ի հայ երգչուհին կնստի «Լադա Նիվայի» ղեկին ու կբացահայտի Հայաստանը

Ժակլինը ծնվել է Հայաստանի Եղեգնաձոր քաղաքում։ Ունի ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն կատարումներ, բայց իրեն ազատ է զգում, երբ հայերեն է երգում։ Վերջին անգամ Հայաստանում եղել է 5 տարի առաջ։ Հույս ունի, որ առաջիկայում համերգ կունենա նաև հայրենիքում։

Նշենք, որ սա «Լադանիվա» խմբի թվով երրորդ հայերեն տեսահոլովակն է։ Նրանք իրենց հանդիսատեսին են ներկայացրել նաև «Վայ աման» և«Բինգյոլի երգը» տեսահոլովակները։

887
թեգերը:
տեսահոլովակ, երգ, Ժակլին Բաղդասարյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մնա տանը». հայ երգիչներն ու դերասանները հումորային երգով հորդորում են տնից դուրս չգալ
Աշխարհում եզակի երգչախումբ. հաշմանդամություն ունեցող հայ երգիչները նվաճում են մեծ բեմերը
Ինչ պետք է անեին հայ երգիչները, որ 25 տարի չեն արել. հիմա նրանք 2 շաբաթ ժամանակ ունեն
Հայ երգիչն Ազնավուր է երգում Բրյուսելի` կարանտինում գտնվող բնակիչների համար. տեսանյութ

Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ճանապարհը. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել

4
(Թարմացված է 10:25 11.08.2020)
ՀՀ վարչապետն այս անգամ տեսանյութ է հրապարակել Վարդաղբյուր-Տաշիր ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներից։ Ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է ավելի քան 40 տարի առաջ։
4
թեգերը:
ասֆալտ, Ճանապարհ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Ախալքալաքում կատարված սպանության և խժդժությունների հետևանքները. ինչ է կատարվում քաղաքում

155
(Թարմացված է 17:42 10.08.2020)
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը շարունակում է Սամցխե-Ջավախքի հայաբնակ շրջանի Ախալքալաք քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետաքննությունը:

Շաբաթ ՝ օգոստոսի 8-ին, Սամցխե-Ջավախքի հայաբնակ Ախալքալաքում 37-ամյա Ա. Գ.-ի և 27-ամյա Վ. մ. - ի միջև ծագած լեզվակռիվը վերաճեց ծեծկռտուքի։ Բանը հասավ կրակոցներին. Ա. Ք. կրակեց Վ. Մ. - ին, որը մահացավ հիվանդանոցի ճանապարհին:

Այս ամենը վերաճեց լուրջ բախումների քաղաքում։ Զայրացած ամբոխը (զոհվածի հարազատները` խմբ.) սկսեց կոտրել տեղի հյուրանոցի դռներն ու պատուհանները, ապա այրել սեփականատիրոջ տունը։ Ընդհանուր առմամբ հրկիզվել է 4 տուն, որոնք հարձակվողների կարծիքով, պատկանել են ենթադրյալ հանցագործի հարազատներին:

Վրաստանի ՆԳՆ-ն ստիպված է եղել քաղաք հատուկ նշանակության ուժեր բերել։ Դեպքից ժամեր անց ոստիկանները սպանության կասկածանքով բերման են ենթարկել Ա.Գ. - ին: Խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է զենք, որը առգրավվել է։

Քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108 (կանխամտածված սպանություն) և 236 (ապօրինի հրազեն պահելը) հոդվածներով:

Sputnik Արմենիայի տեղեկություններով ՝ ծեծկռտուքի բոլոր մասնակիցները էթնիկ հայեր են։

Ախալքալաքի անկարգությունների հետքերով. սպանության կասկածյալին ձերբակալել են. տեսանյութ

155
թեգերը:
հայ, Սպանություն, Ծեծկռտուք, Ախալքալաք, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Լարված իրավիճակ Ախալքալաքում․ զանգվածային բախումների հետևանքով երկու հայ վիրավորվել են
Բացառիկ կադրեր Ախալքալաքի ծեծկռտուքից․ մի քանի հոգով մահակներով ծեծում են մի տղամարդու
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը