Թեստավորում են անցել բազմաթիվ զինծառայողներ. ինչպես է աշխատում ռուսական լաբորատորիան

207
(Թարմացված է 23:49 20.04.2020)
Շարժական լաբորատորիայում արդեն մի քանի հարյուր զինծառայող փորձարկում է անցել, ընդ որում ՝ ոչ միայն ռուս, այլև հայ զինծառայողներ։ Ռուս մասնագետները շարունակում են Հայաստանի Զինված ուժերի ծառայողների կորոնավիրուսի թեստավորում իրականացնել:

Հայաստանում շարունակում է գործել Ռուսաստանի պաշտպանության նախարարության տրամադրած ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի համահավաք լաբորատորիան: Դրա աշխատակիցները համագործակցում են ՀՀ ՊՆ հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասնագետների հետ։

Վարակի տարածումից խուսափելու համար բոլոր նմուշները տեղադրվում են հերմետիկ կոնտեյներներում։

Օպերատորը գրանցում է նմուշը, այն դնում է թերմոկոնտեյների մեջ: Այնտեղից այն հանվում է և փոխանցվում է վերլուծության բաժնին:

Լաբորատորիայում հետազոտվել են Հայաստանում ՌԴ ռազմաբազայի մոտ 800 զինծառայողներից վերցված նմուշները։ Բայց թեստավոևվում են ոչ միայն ռուսական, այլև ՀՀ ԶՈւ զինծառայողները։

Ռուսական լաբորատորիան ՀՀ Զինված ուժերում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր է հայտնաբերել

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի համահավաք ջոկատը ապրիլի 7-ի երեկոյան ժամանել էր Երևան։ Շարժական համալիրում աշխատող մասնագետները հավաքագրվել են երկու օրվա ընթացքում, նրանք կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակների լիկվիդացման մեծ փորձ ունեն և պատրաստ են օգնել հայկական կողմին կորոնավիրուսի ախտորոշման և հաղթահարման գործում։

207
թեգերը:
կորոնավիրուս, թեստ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), զինծառայող, ռուս, հայ, Հայաստան, Ռուսաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (787)
Ըստ թեմայի
Տոնոյանը և Կոպիրկինն այցելել են Covid-19–ի ախտորոշման շարժական լաբորատորիա
Շարժական լաբորատորիայում արդեն 165 նմուշառում է կատարվել. ինչպիսին են պատասխանները
Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը աշխատել է Ուհանի լաբորատորիայում

Հայրապետյանն ու իր որդին «Հարսնաքարի» տնօրենին 24 օր փակի տակ են պահել, ծեծել. տեսանյութ

327
(Թարմացված է 23:08 29.05.2020)
Տնօրենի հարազատները նրանց մատնանշած անձանց անուններով են ձևակերպել իրենց տունը, ընտանիքին պատկանող տաքսի ծառայության մեքենաների և իրենց ոսկյա զարդերի վաճառքից գոյացած գումարները։

ՀՖՖ նախին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու մասին ոստիկանությունը նոր բացահայտումներ է արել, որոնք վերաբերում են Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի նախկին տնօրենին։

Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը փաստական տվյալներ է ձեռք բերել, որ «Հարսնաքարի» տնօրենը 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականի հուլիսը հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ ընտանիքին պատկանող բանկից ստացել է ընդհանուր՝ 52 միլիոն դրամ վարկ։

Քննությանը հայտնի տվյալներով՝ փողի մի մասն օգտագործել է հյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունն ապահովելու, իսկ մնացած 30 միլիոն դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության ու թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություն հիմնելու համար՝ միաժամանակ պատշաճ կատարելով վարկային պարտավորությունները:

«Նախաքննությանը հայտնի տվյալներով՝ ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատերն ու որդին, տեղեկանալով տնօրենի հիշյալ գործողությունների մասին, տնօրենից 52 միլիոն դրամը հետ ստանալու նպատակով կազմակերպել և մի խումբ անձանց հետ տնօրենին, նրա կամքին հակառակ, ապօրինի զրկել են ազատությունից՝ 2016 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 18-ը պահելով ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ոստիկանության տվյալներով՝ 2016 թվականի հուլիսի 26-ին հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ որդին տնօրենին իր ավտոմեքենայով տեղափոխել է Երևանի Բաբաջանյան փողոցում գտնվող իրենց առանձնատուն։ Այստեղ նրա հայրը՝ Ռուբեն Հայրապետյանը, հայհոյել է տնօրենին, նրանից պահանջել 120 հազար դոլար։ Ապա տնօրենին կրկին տեղափոխել են հյուրանոցային համալիրի տարածք: Փաստորեն, դրանից հետո 24 օր նրան պահել անազատության մեջ` այդ ընթացքում մահակներով, ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ անգամ հարվածներ հասցնելով տնօրենի մարմնին:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ հուլիսի 27-ին հյուրանոցային համալիր այցելած սեփականատերը հանձնարարել է իր մոտ բերել տնօրենին, հայհոյել, էլեկտրաշոկով հարվածել նրա այտին՝ կրկին պահանջելով 120 հազար դոլար:

«Բացի այդ, տնօրենի կանչով հյուրանոցային համալիր են եկել վերջինիս մայրը, քույրը, տատը, ընկերներն ու ընկերուհին, որոնց ներկայությամբ նրանցից ու տնօրենից պահանջել են 57 միլիոն 138 հազար դրամին համարժեք 120 հազար դոլար: Արդյունքում` տնօրենի հարազատները, նրանց մատնանշած անձանց անուններով են ձևակերպել իրենց տունը, ընտանիքին պատկանող տաքսի ծառայության տրանսպորտային միջոցների, ինչպես և իրենց ոսկյա զարդերի վաճառքից գոյացած գումարները, որից հետո միայն տնօրենն ազատ է արձակվել։ Այսպիսով ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատերը, որդին և վերջինիս ընկերները, բռնություն գործադրելով, տևական ժամանակ ազատությունից ապօրինի զրկել են ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրենին, իսկ հետագայում՝ ունեզրկել»,- նշված է ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ռուբեն Հայրապետյանն իր ասածի պատասխանը կզգա ոչ միայն շորերի, այլև մարմնի վրա. Գրիգորյան

Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել։ Այն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջը, նրա որդուն և ևս չորս անձի մեղադրանք է առաջադրվել։

Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ և ևս չորս անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոցը` կալանք։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք` երեկ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկություն տարածեց, համաձայն որի` Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին և ևս 4 անձի կալանավորելու միջնորդությունները: Դրանից մեկ օր առաջ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում կայացվեց Հայրապետյանի հանդեպ հետախուզում հայտարարել։

Նշենք, որ մայիսի 18–ին Ռուբեն Հայրապետյանը հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության։ Նրա փաստաբանը սահմանված կարգով գրություն է ներկայացրել համապատասխան մարմին այն մասին, որ Հայրապետյանը հարգելի պատճառով չի կարող ներկայանալ հարցաքննություններին։ Նա բուժման նպատակով դեռևս մարտին մեկնել է արտերկիր, իսկ հիմա չի կարողանում հայրենիք վերադառնալ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ընդհատված ավիահաղորդակցության պատճառով։

Դեռևս 2019–ի թվականին Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ 4 հոդվածով քրեական գործ էր հարուցվել։ Դրանք են` 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մաս (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):

Էլեկտրաշոկով հարվածել է ու սպառնացել․ ՔԿ-ն Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել

327
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն, տեսանյութ, ծեծ, Հարսնաքար, Ռուբեն Հայրապետյան
Ըստ թեմայի
Ռուբեն Հայրապետյանը կկալանավորվի. դատարանը բավարարել է ՔԿ միջնորդությունը
Դատարանը չի հաստատել Ռուբեն Հայրապետյանին մեղսագրված արարքներից երկուսը. որոնք են դրանք
Ռուբեն Հայրապետյանի որդին կամավոր ներկայացել է. դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը

«Պետք է ուտելիս դիմակ կրել». Արսեն Թորոսյանի որդին շփոթեց պահանջները. տեսանյութ

141
(Թարմացված է 21:11 29.05.2020)
Նախարարի զավակները խոստովանեցին՝ կարանտինից առաջ տանել չէին կարողանում դպրոցը, իսկ հիմա շատ են կարոտել, ուզում են նորից ընկերների հետ դպրոց հաճախել։

Եթե ցանկանում եք սեպտեմբերին դպրոց վերադառնալ ու փոխարինել հեռավար դասերն իրականով, ուրեմն պետք է երեք պարզ կանոնի հետևեք։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի Facebook-ի էջի ուղիղ եթերին այսօր միացել են նաև իր զավակները՝ Նարեն և փոքրիկ Գևորգը։

Դուստրը՝ Նարեն, որոշեց իր օրինակով ցույց տալ, թե ինչպես է պետք դիմակ կրել, ախտահանել ձեռքերը հատուկ հեղուկով, չմոռացավ հիշեցնել նաև սոցիալական հեռավորության մասին։

«Իրար փողոցում հանդիպելիս մի գրկեք, մի համբուրվեք, ձեռքերով մի կպչեք»,- ասաց Նարեն։

Գևորգը շարունակեց քույրիկի խորհուրդները՝ մի քիչ շփոթելով պարետ Տիգրան Ավինյանի՝ դիմակ կրելու պահանջը։

«Պետք է ուտելուց դիմակ կրել»,- ասաց տղան, հետո էլ ավելացրեց, որ տանել չի կարողանում Զում օնլայն ծրագրով դասեր անելն, ուզում է դպրոց վերադառնալ։

Նարեն էլ խոստովանեց՝ կարանտինից առաջ տանել չէր կարողանում դպրոցը, իսկ հիմա շատ է կարոտել,  ուզում է սովորել, ուզում է նորից ընկերների հետ դպրոց հաճախել։

Թորոսյանն ամփոփեց՝ դիմելով մեծերին ու փոքրերին, եթե ցանկանում եք, որ սեպտեմբերի մեկից մանկապարտեզներն ու դպրոցները վերաբացվեն, ուրեմն հետևեք երեք պարզագույն կանոններին։ Դրանք կօգնեն նվազեցնել վարակի տարածման տեմպն ու ի վերջո, հաղթահարել կորոնավիրուսը։

Հիշեցնենք՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թվով Հայաստանը 56-րդ տեղում է (8 676)։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ճեպազրույցով՝ հայտարարելով, թե մեկ միլիոն բնակչության հաշվով Հայաստանն արդեն առաջ է անցել Իրանին ու Ֆրանսիային, հավասարվել Ռուսաստանին և մոտենում է Իտալիայի ցուցանիշին։

141
թեգերը:
դիմակ, երեխա, Արսեն Թորոսյան, դպրոց, Հայաստան, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից մահացել է հանրահայտ ֆիլմի հերոսուհու հայ ամուսինը
Կորոնավիրուսի թեստ անցկացնող բժիշկներն են վարակվել. «Աստղիկ» ԲԿ-ն մանրամասներ է հայտնում
Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 27000-ը. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Սանչեսին
Իլոն Մասկ

Տեխասում պայթել է Իլոն Մասկի տիեզերանավի նախատիպը. տեսանյութ

6
(Թարմացված է 11:34 30.05.2020)
Պայթյունը տեղի է ունեցել տիեզերանավի նախատիպի փորձարկման ժամանակ։ Ընդ որում` պայթյունը գրանցվել է Raptor շարժիչը գործարկելուց րոպեներ անց։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Տեխասում պայթել է Իլոն Մասկի SpaceX ընկերության մշակած Starship տիեզերանավի նախատիպը։ Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի սահմանին գտնվող Բոկա Չիկայում: Տիեզերանավի փորձարկումը հեռարձակել է ամերիկյան nasaspaceflight.com կայքը։

SpaceX-ը փորձարկել է Raptor մեթանային շարժիչը։ Րոպեներ անց վառելիքի արտահոսք է եղել, և նախատիպը պայթել է։

​Ի դեպ, սա առաջին դեպքը չէ։ Ապրիլին պայթել էր մեկ այլ նախատիպը` Starship SN3-ը։ Մասկն այդ դեպքը կապել էր մարդկային գործոնի հետ։ Մյուս նախատիպը` Starship SN1-ը, պայթել էր փետրվարին։

Անցյալ տարվա նոյեմբերին Starship Mk1-ը պայթել էր հերմետիկության փորձարկման ժամանակ։

Նշենք, որ SpaceX-ը մշակում է տրանսպորտային համակարգ, որը բաղկացած է Super Heavy հրթիռներից և Starship տիեզերանավից: Համակարգը թույլ կտա արբանյակներ, անձնակազմեր և բեռներ հասցնել ինչպես մերձերկրային ուղեծիրներ, այնպես էլ Լուսին ու Մարս:

Մարդկության պատմության մեջ առաջին անգամ տիեզերագնացներին ուղեծիր կհասցնի մասնավոր հրթիռը

6
թեգերը:
տեսանյութ, պայթյուն, Իլոն Մասկ
Ըստ թեմայի
Որտե՞ղ է վարորդը. Tesla Semi անվարորդ բեռնատարը երթևեկում է փողոցով․ տեսանյութ
Իլոն Մասկը «հիանալի» է անվանել ռուսական ՌԴ-180 հրթիռային շարժիչը
Ձախողո՞ւմ, թե՞ շոուի մաս. Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր Cybertruck պիկապը. տեսանյութ