ԱՄՆ-ի հարավում տորնադո է մոլեգնել, մահացածներ կան. տեսանյութ

101
(Թարմացված է 12:52 14.04.2020)
Տարերային աղետի պատճառով մոտ 750 հազար մարդ զրկվել է էլեկտրաէներգիայից, մի շարք նահանգներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։

Fox59 հեռուստաալիքը հայտնում է, որ ԱՄՆ-ի հարավում տորնադոյի զոհ է դարձել 26 մարդ։

Տորնադոն, որի արագությունը տեղ-տեղ հասել է 320 կմ/ժ-ի, այս կիրակի գրանցվել է Լուիզիանա, Արկանզաս, Թենեսի, Ալաբամա, Հարավային Կարոլինա և Հյուսիսային Կարոլինա նահանգներում։
Տարերային աղետը հանգեցրել է ջրհեղեղների և սողանքների, ծառեր են տապալվել, հարյուրավոր տներ` վնասվել։ Մոտ 750 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Հեռուստաընկերության տվյալներով՝ զոհեր կան Միսիսիպիում, Ջորջիայում, Արկանզասում և Հարավային Կարոլինայում։ Ինչպես նշում են փորձագետները՝ զոհերի թիվը վերջնական չէ։

Միսիսիպի, Լուիզիանա և Ալաբամա նահանգների իշխանություններն արտակարգ իրավիճակ են հայտարարել։

Զարհուրելի է. Կուբայի ավերիչ տորնադոյի հետևանքները

Այդ տարածաշրջանում նմանատիպ տարերային երևույթները հազվադեպ չեն, և բնակիչների համար հատուկ ապաստարաններ կան։ Սակայն դրանց օգտագործումն այս պահին բարդանում է երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված միջոցառումների պատճառով․ այս պահի դրությամբ ԱՄՆ-ն վարակվածերի (ավելի քանի 557 հազար) և մահվան դեպքերի (ավելի քանի 22 հազար) թվով առաջին տեղում է։ Այնուամենայնիվ, իշխանությունները վճռել են չփակել ապաստարանները, այնտեղ ախտահանիչներ են տեղադրված, իսկ մարդկանց հիշեցնում են անվտանգ հեռավորություն պահպանելու անհրաժեշտության մասին։

Տորնադոն քաղաքը գրեթե ջնջել է երկրի երեսից. ԱՄՆ–ի սարսափելի աղետի հետևանքները. տեսանյութ

101
թեգերը:
տեսանյութ, Զոհ, Քամի, ԱՄՆ
Ըստ թեմայի
Քրիստոսի արձանը բժշկական խալաթ է «հագել». տեսանյութ
«Իսկ «բատկան» տրակտորով ու օղիով է բուժում»․ Լուկաշենկոն նախատել է «լեզվին տվող» ռուսներին
Աշխարհում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 2 միլիոնին

«Ուղիղ միացում» Ավարայրի ճակատամարտից. ինչպես է այն ընթացել

399
(Թարմացված է 11:49 26.05.2020)
451 թվականի մայիսի 26-ին հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը, որի ժամանակ հաղթողներ չեղան. «քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին»։

Ավարայրի ճակատամարտը հայ ժողովրդի պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկն է։ Հայերն արյան գնով պաշտպանեցին իրենց հավատն ու ինքնությունը` դեմ առ դեմ դուրս գալով իրենցից եռապատիկ ավել պարսկական զորքի դեմ։

Այդ ճակատամարտը կանխորոշեց հայ ժողովրդի պայքարի ելքը։ Պարսկական արքունիքը ստիպված եղավ Հայաստանից ետ կանչել իր զորքերին, հրաժարվել հավատափոխության միջոցով հայերին ձուլելու ծրագրից և ճանաչել նրանց ներքին ինքնավարությունը։

Sputnik Արմենիան տեսաֆիլմի ձևաչափով փորձել է վերականգնել այդ դաժան ճակատամարտի փուլերը։

399
թեգերը:
Ավարայրի ճակատամարտ
Ըստ թեմայի
Շարմազանով. Ղարաքիլիսայի ճակատամարտը հայերի համար երկրորդ Ավարայր դարձավ
Ռազմական խորամանկություն. ինչպես հայերին հաջողվեց կոտորել պարսկական անմահների գնդին
Ինչպես հայերն Ավարայրի ճակատամարտում փախուստի մատնեցին մարտական փղերին

Պարետի որոշումը խախտողներ են հայտնաբերվել. ոստիկանությունը տվյալներ է հրապարակել

174
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով պարետի որոշման կատարումը։

Ոստիկանության ծառայողները ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հայտնաբերել են ՀՀ պարետի որոշման կանոնների խախտման 53 դեպք։ Ուղևորներն իջեցվել են հասարակական տրանսպորտային միջոցներից, իսկ դրանք տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ։

Նշենք, որ պարետի որոշման համաձայն՝ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով կարելի է տեղափոխել միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր պետք է տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ։ Ուղևորներն ու վարորդը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է նաև 242 տաքսի ավտոմեքենա, որոնց վարորդները խախտել են պարետի պահանջները։ Խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Հիշեցնենք` պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդները և ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Ճանապարհային ոստիկաններն այս ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա հսկողություն։

Սևան քաղաքը կփակվի. պարետը նոր որոշում ունի

Ոստիկանությունը համապատասխան արձանագրություններ է կազմել նաև 145 անձի նկատմամբ, որոնք դիմակ չեն ունեցել։

Պարետի որոշման համաձայն` բացօթյա վայրերում գտնվող քաղաքացիները պետք է ունենան դիմակներ և միմյանց միջև պահպանեն սոցիալական հեռավորություն։

174
թեգերը:
ուղևոր, ավտոբուս, տաքսի, կարանտին, կորոնավիրուս, ՀՀ Ոստիկանություն, Հայաստան, պարետ
Ըստ թեմայի
ՀՀ–ում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ
Մանեկեններ

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

30
(Թարմացված է 00:16 27.05.2020)
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

30
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում