Ինչ է փոխվել վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում

1326
(Թարմացված է 19:18 09.04.2020)
Տեղեկացվում է, որ վարման հմտության ստուգման համար նախատեսված տրանսպորտային միջոցները պետք է կահավորվեն տեսաձայնագրող և տեսանյութի արխիվացման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով։

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարված փոփոխությունները։

«Նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ Ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը. 10 հարցի փոխարեն կլինի 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն 30 րոպե ժամանակ կտրամադրվի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ գործնական վարման հմտության ստուգման համար նախատեսված տրանսպորտային միջոցները պետք է կահավորվեն տեսաձայնագրող և տեսանյութի արխիվացման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով։

Մոպեդ վարելու համար նախատեսվում է տրամադրել «AM» վարորդական իրավունքի վկայական։ Գործնական քննությունների ընդունումը «A» կարգի, «AM», «A1» և «B1» ենթակարգերի դեպքում կընդունվի միայն ավտոդրոմներում կամ ավտոհրապարակներում, իսկ դրանց բացակայության դեպքում մինչև 2027 թվականը՝ իրական պայմաններում, այսինքն՝ հանրապետության ավտոճանապարհներին կամ փողոցներում։

«B» կարգի վարորդական իրավունք ստանալու դեպքում պետք է գործնական պարապմունքները միայն իրական պայմաններում անցնեն։

Նիկոլ Փաշինյանը մանրամասն հայտնեց, թե 311 վարորդներն ինչու են զրկվել վարորդական իրավունքից

«C», «D», «BE», «CE» և «DE» կարգերի ու «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի դեպքում անհրաժեշտ է իրականացնել և՛ ավտոդրոմներում ու ավտոհրապարակներում, և´ երթևեկության իրական պայմաններում։ Իսկ մինչև 2027 թվականը ավտոդրոմ կամ ավտոհրապարակ չունեցող քննական մարմիններում՝ միայն իրական պայմաններում։

Ինչ անել ուրիշի խախտման պատճառով վարորդական իրավունքից չզրկվելու համար. տեսանյութ

Որակավորման գործնական քննություններ ընդունող քննական մարմնի աշխատակիցները երկու տարին մեկ անգամ՝ 4 օր, և հինգ տարին մեկ անգամ՝ 5 օր տևողությամբ կանցնեն համապատասխան վերապատրաստումներ։  Ի դեպ, նշված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 6 ամիս անց:

1326
թեգերը:
վարորդ, վարորդական իրավունք, ՀՀ Ոստիկանություն, Հայաստան

Հրետակոծության հետևանքները Սյունիքի մարզի Դավիթբեկ գյուղում. տեսանյութ

134
(Թարմացված է 22:29 31.10.2020)
Չնայած անընդհատ հնչող պայթյուններին՝ Դավիթբեկի վարչական ղեկավարն ասում է` իրենց արծիվները գյուղը պահելու են։

«Զանգեզուր» հեռուստաընկերությունն այցելել է Սյունիքի մարզի Դավիթբեկ գյուղ, որը երեկ հրետակոծվել է Ադրբեջանի կողմից։

Հրետակոծության հետևանքով վնասվել են տներ, ավտոմեքենաներ, անասուններ են սատկել։ Դավիթբեկի վարչական ղեկավար Բենիկ Պետրոսյանի խոսքով՝ տասը տուն է վնասվել։

«Մեր ժողովուրդը դուխով կանգնած է, պահում է իր սահմանը»,- ասում է ղեկավարն ու ամփոփում՝ ի վերջո հաղթելու ենք, Դավիթբեկի արծիվներն իրենց գյուղը չեն տա։

Անցած տարիներին պետք էր զարգացնել Հայաստանի հարավը. պատերազմի հիմնական վտանգը հարավում է

Բնակչուհիներն էլ պատմում են՝ ամեն կրակոցից վեր են թռչում, վախենում, բայց ոչ մի տեղ էլ չեն գնալու, շարունակում են իրենց բնականոն կյանքը՝ լոբի են հավաքում, բուրդ են չփխում և այսպես շարունակ։

Սյունիքում հակառակորդի հարվածից զինծառայողներ են վիրավորվել

134
թեգերը:
Ադրբեջան, Սյունիք, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
ՊԲ–ն ԱԹՍ է ոչնչացրել Ստեփանակերտի երկնքում
Հայկական կողմը կարողացել է հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական զինված ուժերը մշակում են հրադադարի վերֆիկացիայի առաջարկներ. Արծրուն Հովհաննիսյան

Ստեփանակերտում հացը թխվում է անգամ օդային տագնապի ազդանշանի տակ. տեսանյութ

51
(Թարմացված է 16:43 31.10.2020)
Հացի հումքը կառավարությունն է ապահովում. քաղաքացիների համար հացն անվճար է։ Հաց թխող կանայք էլ հունցվող խմորին իրենց հաղթանակի վստահությունն են փոխանցում։

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հացի մատակարարման խնդիր չկա։ Արցախի Հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է պատրաստել՝ պատմելով մայրաքաղաքի հացի արտադրամասերից մեկի աշխատանքի մասին։

Կատակներով ու ինքնագրերով․ ինչպես են արցախցի կանայք իսկական ժենգյալով հաց թխում Դիլիջանում

Աշխատանքն այստեղ սկսվում է ամեն օր առավոտյան 7-ից ու շարունակվում մինչև 5-6–ը։ Ասում են՝ ավելի երկար կաշխատեին, միայն թե աշխատողների պակաս ունեն։ Հաց թխելուց բացի նաև փռի մաքրությունը, հացի փաթեթավորումն են իրենք անում։ Այստեղ հաճախ գործը կանգ չի առնում անգամ օդային տագնապի ազդանշանի դեպքում։ Ամենապատասխանատու գործերից մեկն են անում՝ հաց են թխում։ Քաղաքացիների համար այն անվճար է։ Հումքը տրամադրում է կառավարությունը, մնացածն իրենք են անում։

Հաց թխող կանայք հունցվող խմորին նաև իրենց լավատեսությունն ու հաղթանակի վստահությունն են փոխանցում։

Ասում են՝ յուրաքանչյուրն իր աշխատանքը պետք է պատասխանատվությամբ անի, որ հաղթենք։ Իսկ այն, որ հաղթանակը մերն է լինելու, չեն էլ կասկածում։

«Զինվորը կգա, մի կտոր հաց տվող չլինի՞». France 24-ի ռեպորտաժը Արցախում մնացածների մասին

51
թեգերը:
Հաց, Ստեփանակերտ, Արցախ
Ըստ թեմայի
Մեր պատասխանը Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծությանը. Երևանում նոր արցախցի է ծնվել
Մենք ապրել ենք ուզում․ արցախցի երեխաները խաղաղության կոչ են անում
«Իմ էրեխեքը խաղաղություն կբերեն». արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
Թևան Պողոսյան

ՌԴ–ին պաշտոնական նամակով դիմելն ավելի կարևոր էր, քան Ժնևի հանդիպումը. Պողոսյան

0
(Թարմացված է 23:17 31.10.2020)
Թևան Պողոսյանը կարծում է, որ ժնևյան պայմանավորվածությունները «դրսի աշխարհի համար» խուսափելու տեղ թողնող ձևակերպումներ են և Ադրբեջանին թույլ են տալիս խուսանավել։
Պողոսյան. «Որևէ մեկս պատրանքներ չունեինք, որ Ադրբեջանը պահպանելու է պայմանավորվածությունները»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը պաշտոնական նամակով Ռուսաստանի Դաշնությանը դիմելն ավելի կարևոր է համարում, քան Ժնևի հանդիպումը, որովհետև, նրա խոսքով, որևէ մեկը պատրանքներ չուներ, որ Ադրբեջանը պահպանելու է պայմանավորվածությունները։

«Հանդիպման արդյունքները նույնն էին, ինչ նախկին բոլոր քննարկումներում։ Կա ինչ–որ փաստաթուղթ, որի վրա միգուցե ապագայում պատմության մեջ կասեն` նայեք` փորձեր ենք ունեցել։ Բայց քանի որ մենք այս պահին խոսում ենք արդեն այն փաստից հետո, երբ նույն այդ հանդիպումից հետո կրակել են Ստեփանակերտի շուկայի ու Շուշիի վրա, հանդիպման արդյունքը գնահատում եմ` կրակելը Ստեփանակերտի շուկայի վրա»,– մեկնաբանելով Ժնևում կայացած Մնացականյան–Բայրամով հանդիպումը` Sputnik Արմենիային ասաց Պողոսյանը։

Նշենք, որ Ժնևում կողմերը պայմանավորվել են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան միտումնավոր հարձակումներ չգործել քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա։

Ըստ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարի` այդ պայմանավորվածությունները «դրսի աշխարհի համար» խուսափելու տեղ թողնող ձևակերպումներ են և Ադրբեջանին թույլ են տալիս խուսանավել։

«Եթե կպնի` պատահաբար է կպել, դա կոնկրետ թիրախավորած չէր։ Որ հարցնես, ադրբեջանցիներն ասելու են` դե, ուզում էինք ուրիշ տեղ կպնել, այդտեղ կպանք, ներողություն։ Մոտավորապես այսպիսի մի բան։ Կամ եթե վաղը մերոնք էլ կրակեն, նույն կերպ կարող են պատասխանել` դուք մեզ հարցնում եք` նպատակաուղղված թիրախավորե՞լ եք, մենք ասում ենք` ո՛չ, պատահաբար է ստացվել, ու թեման փակվում է»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ նշված էր նաև, որ համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ փորձելով գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ։

«Ես շատ ուրախ կլինեի նման աշխատանքի համար, երբ Ստեփանակերտի շուկայի վրա առաջին իսկ կրակոցից հետո, լուսանկարների հրապարակումից նույնիսկ մեկ րոպե չանցած իրենց օգնականները արթնացնեին մարդկանց տարբեր ժամային գոտիներում և ասեին` դե, հիմա հայտարարություն արեք։ Ես կհասկանայի, որ իրենք շատ ակտիվ աշխատում են։ Այլ պարագայում ակտիվ աշխատանքներն ի՞նչ է` սկանդինավյան խաղաղապահներին բերելու խնդիրն է, որ քննարկվում է, թե ինչ–որ այլ բաներ... Կան գործիքակազմեր, որոնցով իրենք կարող են ազդել»,– ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` ոնց որ թե բոլորն էլ գիտեն, որ այնտեղ կան միջազգային ահաբեկիչներ` ոչ մի բան չեն անում, բոլորը գիտեն, որ դա Թուրքիայի ներգրավվածությունն է` ոչ մի պատժամիջոց, ոչ մի հայտարարություն Թուրքիայի դեմ։

«Դեռ հակառակը` թուրքերն են վախեցնում, հրաման են տալիս, գնում, եկեղեցում մարդու վիզ են կտրում Եվրոպայի մեջտեղը քսանմեկերորդ դարում»,– նշեց Պողոսյանը։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարն այս պարագայում մատնանշում է դիվանագիտական դաշտում պատերազմի յուրահատկությունների հանգամանքը։ «Այո՛, նրանք աշխատում են իրենց շահերից, կարողություններից ելնելով, բայց խնդիրն այն է, որ այսօր մեր հայրենիքում պատերազմ է, մենք մեր Հայրենական պատերազմը պետք է տանենք։ Եվ ինձ համար, օրինակ, շատ ավելի հետաքրքիր ու կարևոր լուր էր, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական նամակով դիմեց Ռուսաստանի Դաշնությանը։

Պողոսյանի խոսքով` Ռուսաստանին պաշտոնական նամակով դիմելը ավելի կարևոր էր, քան Ժնևի հանդիպումը։

0
թեգերը:
Թևան Պողոսյան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի ժնևյան հանդիպումը 6 ժամ է տևել
Հայկական զինված ուժերը մշակում են հրադադարի վերֆիկացիայի առաջարկներ. Արծրուն Հովհաննիսյան
«Ադրբեջանը ջրից չոր դուրս գալու անհաջող ճիգեր է անում». ՀՀ Պն խոսնակի արձագանքը