«Թող Փաշինյանը խաբար լինի` մեր օրը օր չի». կորոնավիրուսը գյուղացիներին շվարած է թողել

422
(Թարմացված է 19:40 05.04.2020)
Տանձուտում խոշոր հողամաս ունեցողները չեն կարողանում աշխատող գտնել, գյուղացիները բերքն իրացնելու խնդիր ունեն. այս ամենին գումարած` ոռոգման ջուր դեռ չունեն։

Արմավիրի մարզի Տանձուտ համայնքում կորոնավիրուսով վարակվելու դեպք չկա, սակայն այստեղ գյուղատնտեսական աշխատանքները դանդաղել են։ Տեղի բնակիչները շվարած են մնացել` ամբողջ ձմեռ միլիոններով վարկ են վերցրել, ջերմոցներ սարքել, ջեռուցել, միրգ–բանջարեղեն աճեցրել, ու հիմա գնորդ չկա։

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հորդորել է գյուղատնտեսական աշխատանքները չկանգնեցնել, սակայն գյուղացիները չգիտեն` վարուցանքո՞վ զբաղվեն, թե՞ իրենց վրա մնացած արկղերով բանջարեղենը փորձեն իրացնել։

Գյուղացիներն ասում են` թող պարոն Փաշինյանը խաբար լինի, որ գյուղացին հիմա նեղ վիճակում է` անգամ դաշտերում աշխատողներ չեն կարողանում գտնել։ Տեղաշարժման սահմանափակման պատճառով մարդիկ գյուղից գյուղ չեն գնում աշխատելու։

Տանձուտում խոշոր հողամաս ունեցողները չեն կարողանում աշխատող գտնել, գյուղացիները բերքն իրացնելու խնդիր ունեն. այս ամենին գումարած` ոռոգման ջուր դեռ չունեն։ Գյուղացիներն ասում են` ամեն տարի ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում արդեն ջուր էին ունենում, սակայն այս տարի դեռ առուների մաքրման աշխատանքներ էլ չեն կատարվել։

Արմավիրի ջրօգտագործման բաժնի պետ Գևորգ Մայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց` ապրիլի 5-ին գյուղացին ոռոգման ջուր կունենա։ Նրա խոսքով` հենց հիմա էլ առուների մաքրման աշխատանքներ են կատարվում։

422
թեգերը:
գյուղացի, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ ստեր են ասում մարդիկ, որպեսզի կարողանան հատել Գեղարքունիքի անցակետերը
Տիգրան Ավինյանը պատասխանել է Սոնայի նամակին
Վրաս մի շնչի. ո՞վ է սուպերմարկետներում արտակարգ դրության կանոնները խախտելու պատասխանատուն

«Միակ ելքը կանխարգելիչ միջոցներն են». կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկի խորհուրդները

48
(Թարմացված է 10:04 27.05.2020)
ՀՀ կառավարությունը տեսանյութ է ներկայացրել, որտեղ Covid-19–ի դեմ պայքարող բժիշկը խոսում է համավարակի, դրա դեմ հնարավոր պայքարի միջոցների մաիսն։

Նա հորդորում է հավատալ բժիշկներին և հավատալ, որ կորոնավիրուսն իրական է, անկանխատեսելի և բարդ։

«Հիվանդների հետ շփվելիս վատ եմ զգում այն մտքից, որ ինչ–որ մեկն իրեն թույլ կտա մտածելու, որ սա միֆ է»,–ասում է նա։

Նա ընդգծում է, որ այս հիվանդությունը չունի ստանդարտ ընթացք։ Ճիշտ է` կան բուժման մեթոդներ, բայց ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ այստեղ դրանց լիարժեք արդյունավետության վրա ոչ ոք վստահ չէ։

Տեսանյութն իր էջում տեղադրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով` ուրիշների կյանքները կախված են մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես։

Հիշեցնենք, որ մայիսի 26–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 7402 հաստատված դեպք կա։

48
թեգերը:
բժիշկ, հիվանդանոց, հիվանդ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից մահացել է Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարարը
Վարչապետը գիտակցում է` որն է եղել կառավարության սխալը կորոնավիրուսի դեմ պայքարում
«Այդ ընթացքում կհասցնեմ առողջանալ». կորոնավիրուսի կասկածներ ունեցող Մարիամի պատմությունը

«Ուղիղ միացում» Ավարայրի ճակատամարտից. ինչպես է այն ընթացել

435
(Թարմացված է 11:49 26.05.2020)
451 թվականի մայիսի 26-ին հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը, որի ժամանակ հաղթողներ չեղան. «քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին»։

Ավարայրի ճակատամարտը հայ ժողովրդի պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկն է։ Հայերն արյան գնով պաշտպանեցին իրենց հավատն ու ինքնությունը` դեմ առ դեմ դուրս գալով իրենցից եռապատիկ ավել պարսկական զորքի դեմ։

Այդ ճակատամարտը կանխորոշեց հայ ժողովրդի պայքարի ելքը։ Պարսկական արքունիքը ստիպված եղավ Հայաստանից ետ կանչել իր զորքերին, հրաժարվել հավատափոխության միջոցով հայերին ձուլելու ծրագրից և ճանաչել նրանց ներքին ինքնավարությունը։

Sputnik Արմենիան տեսաֆիլմի ձևաչափով փորձել է վերականգնել այդ դաժան ճակատամարտի փուլերը։

435
թեգերը:
Ավարայրի ճակատամարտ
Ըստ թեմայի
Շարմազանով. Ղարաքիլիսայի ճակատամարտը հայերի համար երկրորդ Ավարայր դարձավ
Ռազմական խորամանկություն. ինչպես հայերին հաջողվեց կոտորել պարսկական անմահների գնդին
Ինչպես հայերն Ավարայրի ճակատամարտում փախուստի մատնեցին մարտական փղերին

«Ո՛չ, հարգելի դատարան». զավեշտալի դեպք կառավարության նիստի ժամանակ. տեսանյութ

0
(Թարմացված է 12:47 27.05.2020)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթաքույց ծիծաղով ընդունեց փոխնախարար Գրիգորյանի շփոթմունքը:

Կառավարության այսօրվա նիստում զավեշտալի դեպք տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի միջև:

Փոխնախարարը ներկայացում էր «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, երբ վարչապետը պարզաբանեց, որ նախագիծը կոչված է կանխելու դատարանի որոշմամբ շինարարության դադարեցման արատավոր դեպքերը:

«Իսկ եթե դատարանը որոշի, որ այդ մարդու շինարարությունը 5 տարով կասեցվում է, հետո պարզվի, որ ապօրինի է կասեցվել այդ մարդու վնասը ով է փոխհատուցելու»,- հարցրեց Փաշինյանը:

«Ո՛չ, հարգելի դատարան»,- սովորույթի համաձայն ասաց իրավաբան աշխատած փոխնախարարն ու առաջինը հենց ինքն էլ ծիծաղեց իր շփոթմունքի վրա:

Վարչապետն ու ներկաները ևս ծիծաղեցին:

«Մասնագիտական է»,- ծիծաղելով ասաց Փաշինյանը:

«Այո՛, մասնագիտական է»,- արձագանքեց փոխնախարարն ու շարունակեց պատասխանը՝ ասելով, որ փոխհատուցման հարցը ներկայացրած նախագիծը չի կարգավորում:

Նշենք, որ Ռաֆիկ Գրիգորյանը 2019 թվականի հուլիսի 19-ի է ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։

Է՛լ «այ հոգնած», է՛լ «անբարոյականի վաստակ». Աժ-ում կրքերը գագաթնակետին հասան. տեսանյութ

Մինչ այդ նա 2011թ.–ից իրավաբանական ոլորտում է աշխատել։ Եղել է «Բրեյվ» ՍՊԸ իրավախորհրդատվական ընկերության իրավաբանը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի պահանջները քննող մասնագետ-իրավաբանը, ՄԱԿ-ի Միացյալ ազգերի Բնակչության հիմնադրամը փորձագետը։

0
թեգերը:
Դատարան, Վարչապետ, փոխնախարար, զվարճալի տեսանյութ, կառավարություն, Նիկոլ Փաշինյան