Պողո՜ս, քո ծնունդն է. բժիշկները շնորհավորում են մեկուսացված տղայի տարեդարձը. տեսանյութ

694
(Թարմացված է 21:29 01.04.2020)
Բժիշկներն անում են ամեն ինչ, որպեսզի մեկուսացման մեջ գտնվողների օրերը հնարավորինս թեթև անցնեն։

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են հայ բժիշկները շնորհավորում մեկուսացման մեջ գտնվող տղայի ծննդյան օրը։ Բժիշկները մոտենում են այն սենյակին, որտեղ գտնվում է տղան, մտաբերում են ծննդյան օրվա շնորհավորական երգը, կրկնում բառերն ու թակում դուռը։ Նրանց ձեռքում շոկոլադե տորթ է, վրան` մոմեր. լրանում է տղայի 11–ամյակը։

«Բայց այսօր քո ծնունդն է, մեծացել ես դու արդեն...», -երգում են բժիշկները։

Պողոսը դուռը բացում է ու շփոթված կանգնում։ Հետո երազանք է պահում ու փչում տորթի մոմերը։

Այս ծննդյան օրը տղան հաստատ երբեք չի մոռանա։

Բժիշկները կանգնած են գործընկերների կողքին. «Նորք» ինֆեկցիոնի մասնագետները մենակ չեն

Նրանք շարունակում են ժպտալ․ ովքե՞ր են կորոնավիրուսի դեմ պայքարող հայ բուժաշխատողները

Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են բժիշկներ, ռեանիմատոլոգներ, մայրապետներ...

694
թեգերը:
տեսանյութ, ծնունդ, բժիշկ, տղա, Հայաստան
Ըստ թեմայի
Սիմֆոնիկ նվագախումբն իր առցանց կատարումը նվիրել է կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին
Իրանցի բժիշկները պարում են կորոնավիրուսով վարակվածներին ուրախացնելու համար. տեսանյութ
Բժիշկները շնորհավորել են Հայաստանում մեկուսացված կանանցից մեկի ծննդյան օրը. տեսանյութ

Պարետի որոշումը խախտողներ են հայտնաբերվել. ոստիկանությունը տվյալներ է հրապարակել

11
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով պարետի որոշման կատարումը։

Ոստիկանության ծառայողները ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հայտնաբերել են ՀՀ պարետի որոշման կանոնների խախտման 53 դեպք։ Ուղևորներն իջեցվել են հասարակական տրանսպորտային միջոցներից, իսկ դրանք տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ։

Նշենք, որ պարետի որոշման համաձայն՝ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով կարելի է տեղափոխել միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր պետք է տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ։ Ուղևորներն ու վարորդը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է նաև 242 տաքսի ավտոմեքենա, որոնց վարորդները խախտել են պարետի պահանջները։ Խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Հիշեցնենք` պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդները և ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Ճանապարհային ոստիկաններն այս ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա հսկողություն։

Սևան քաղաքը կփակվի. պարետը նոր որոշում ունի

Ոստիկանությունը համապատասխան արձանագրություններ է կազմել նաև 145 անձի նկատմամբ, որոնք դիմակ չեն ունեցել։

Պարետի որոշման համաձայն` բացօթյա վայրերում գտնվող քաղաքացիները պետք է ունենան դիմակներ և միմյանց միջև պահպանեն սոցիալական հեռավորություն։

11
թեգերը:
ուղևոր, ավտոբուս, տաքսի, կարանտին, կորոնավիրուս, ՀՀ Ոստիկանություն, Հայաստան, պարետ
Ըստ թեմայի
ՀՀ–ում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ

Ադրբեջանական կրակոցներից տուժած ընտանիքը նվերներ ստացավ Արմեն Սարգսյանից. տեսանյութ

40
(Թարմացված է 16:59 25.05.2020)
ՀՀ նախագահից նվեր ստացած տղան խոստովանում է, որ ուզում է զինվոր, «պաժառնի», ոստիկան դառնալ։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմը կորոնավիրուսի համավարակի ընթացքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերն՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես տարեցներին և սահմանամերձ համայնքների ընտանիքներին:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս անգամ պլանշետներ, սննդի փաթեթներ, առաջին անհրաժեշտության պարագաներ են ստացել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան, Կոթի, Դովեղ գյուղերի մի շարք ընտանիքներ:

Նույն մարզի Բերքաբեր գյուղում նախագահի աշխատակազմի «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության ներկայացուցիչներն այցելել են Խուդավերդյանների ընտանիքին, որոնց տունը վնասվել էր ադրբեջանական կրակահերթերից: Նրանք նվերներ են հանձնել ընտանիքի փոքրիկներին և փոխանցել Արմեն Սարգսյանի գոտեպնդող խոսքը, որ նրանց խնդիրները ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում են:

ՀՀ նախագահից նվեր ստացած փոքրիկը խոստովանում է, որ ուզում է զինվոր, «պաժառնի», ոստիկան դառնալ։

Հիշեցնենք` մայիսի 13-ին, ժամը 14:00-ին Ադրբեջանը Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ կրակել էր մայիսի 13-ին։ Կրակոցների հետևանքով բնակելի տներ էին վնասվել։ 

40
թեգերը:
նվեր, երեխա, Արմեն Սարգսյան, Տավուշ, Հայաստան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը տնային հանձնարարություն է տվել ուսանողներին ու մրցույթ հայտարարել
Ինչպես է Արմեն Սարգսյանն աշխատում արտակարգ դրության պայմաններում
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո. Արմեն Սարգսյանի պատասխանը
Ucom- գրասենյակ

Հայաստանի կապի երեք օպերատորները համատեղ հայտարարություն են տարածել

0
Հայաստանի շարժական կապի ներքոստորագրյալ երեք օպերատորները հորդորել են զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող, չճշտված, գիտականորեն չհիմնավորված, քաղաքացիների շրջանում անհարկի տագնապ առաջացնող տեղեկության, ինչպես նաև սադրիչ հայտարարություններ տարածելուց:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները՝ Ucom-ը, VivaCellMTS-ն ու Beeline-ը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Օպերատորները նշել են, որ ստիպված են արձանագրել, որ վերջին շրջանում նկատվում է շարժական կապի և մասնավորապես՝ 5G ցանցի վերաբերյալ դավադրապաշտական, հակագիտական, իրականությանը չհամապատասխանող նյութերի ակտիվ շրջանառություն:

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի հանրապետությունում առկա են բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցեր, որոնցից յուրաքանչյուրի համար Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շարժական կապի օպերատորներին հատկացվել են հաճախականությունների համապատասխան շերտեր: Այս տեղեկատվությունը բաց է ու հասանելի: Վերազինման և ընդլայնման աշխատանքներն իրականացվում են բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցերում»,- նշված է հայտարարության մեջ:

Հայաստանի շարժական կապի ներքոստորագրյալ երեք օպերատորները հորդորել են զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող, չճշտված, գիտականորեն չհիմնավորված, քաղաքացիների շրջանում անհարկի տագնապ առաջացնող տեղեկության, ինչպես նաև օպերատոր-ընկերությունների գույքին սպառնալիք ներկայացնող սադրիչ հայտարարություններ տարածելուց:

Նշվում է, որ համավարակով պայմանավորված իրավիճակում երեք օպերատորներն անում են առավելագույնը, որպեսզի հայաստանյան բաժանորդները մշտապես կապի մեջ մնան աշխարհի տարբեր երկրներում բնակվող իրենց մտերիմների, գործընկերների և կարևոր մարդկանց հետ, կարողանան առցանց աշխատել, կրթվել և, մնալով տանը, կանխել վարակի տարածումը։ Սպառնալիք ու սադրանք պարունակող հայտարարությունների հետագա տարածման դեպքում Հայաստանի շարժական կապի օպերատոր ընկերություններն ստիպված կլինեն դիմել իրավապահ մարմիններին:

0