Մենակ մնացած Երևանը` վերևից. ի՞նչ տեսք ունի քաղաքն առանց աղմուկի

2184
(Թարմացված է 23:21 25.03.2020)
Sputnik Արմենիան դրոնով նկարել է, թե ինչ տեսք ունի Երևանը, երբ քաղաքացիները փակված են իրենց տներում։

Երևանն այսօր բոլորովին այլ տեսք ուներ, քանի որ կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված սահմանափակվել է քաղաքացիների տեղաշարժը։

Երևանի գլխավոր փողոցներն ու մայթերը կիսադատարկ են, փակ են սրճարաններն ու բարերը, և անգամ մեքենաների` ականջ խլացնող ազդանշանները չեն լսվում։

Մարդիկ օրենքի պահանջով տնից դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում` չմոռանալով իրենց հետ վերցնել անձը հաստատող փաստաթուղթ և լրացնել ձևաթուղթը։ Ոստիկանները ողջ օրվա ընթացքում վերահսկում էին իրավիճակը։

Ինչպես է Արմեն Սարգսյանն աշխատում արտակարգ դրության պայմաններում

Այսօր մեքենաների շարժը նույնպես էականորեն նվազել է, քանի որ ոստիկանները նաև դա են վերահսկում։ Ի դեպ, արգելված է երկուսից ավելի (վարորդն էլ ներառյալ) մարդու առկայությունը մեքենայում։

Իրավիճակի լրջությունը դեռ չեն գիտակցում. ինչ խախտումներ է արձանագրել ոստիկանությունը

Արտակարգ դրությունը Հայաստանում կտևի մինչև ապրիլի 14–ը, իսկ քաղաքացիների տեղաշարժման սահմանափակումը կգործի մարտի 31-ը ներառյալ։

Արտակարգ ռեժիմում Հայաստանն անջուր ու անլույս չի մնա. նրանք աշխատում են, որ դուք մնաք տանը

2184
թեգերը:
տեսանյութ, Երևան, կորոնավիրուս, Արտակարգ դրություն, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (259)
Ըստ թեմայի
Կառավարությունը պայմանավորվել է. կոմունալ վճարումները կարելի՞ է ուշացնել
Հայաստանում «օրավարձով աշխատող մարդ» հասկացություն գոյություն չունի. վարչապետ
Առողջացած քաղաքացիների թիվը դարձավ 18. Արսեն Թորոսյանը նոր տվյալներ հայտնեց
Ովքեր կաշխատեն արտակարգ դրության ժամանակ, և ինչը արգելված չէ

sys_stories