Ռուսաստանը կօգնի Իտալիային պայքարել կորոնավիրուսի դեմ

172
Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անձամբ է դիմավորել մայրաքաղաք Հռոմում վայրէջք կատարած առաջին ինքնաթիռները։

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ԻԼ- 76 տասնչորս ինքնաթիռ մեկնել են Իտալիա՝ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար։

Ինչպես հաղորդում է Sputnik Մոլդովան, ինքնաթիռները թռիչքն իրականացրել են Մոսկովյան շրջանի Չկալովսկի օդանավակայանից։ Դրանցում Ռուսաստանը բեռնել է անհրաժեշտ սարքավորումներ և դեղամիջոցներ վարակի արագ տարածման դեմ պայքարի համար։

Իտալացի գործընկերներին օգնության են շտապել նաև ռուս վիրուսաբաններն ու համաճարակաբանները։  Պրոֆիլակտիկ և ախտահանիչ միջոցառումների անցկացման շրջաններն իտալական կողմի հետ համաձայնեցնելուց հետո մասնագետներն աշխատանքի կանցնեն։

ՀՀ քաղաքացիները կարող են Բելառուսով հայրենիք վերադառնալ․ դեսպան

Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անձամբ է դիմավորել մայրաքաղաք Հռոմում վայրէջք կատարած առաջին ինքնաթիռները։ Իտալիայի բնակիչները սոցցանցերում ուրախությամբ և հուզմունքով են արձագանքել Մոսկվայից ուղարկված օգնությանը։

Նշենք, որ Իտալիան կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ տուժած եվրոպական երկիրն է։ Վարակվածների թիվն անցնում է 60 հազարը, երկրում կորոնավիրուսի հետևանքով արդեն ավելի քան 6000 մահվան դեպք է գրանցվել։

Նոր մեկուսարանը գրեթե պատրաստ է. «Տա Աստված, այսպես դատարկ էլ մնա․․․»

172
թեգերը:
տեսանյութ, ինքնաթիռ, Իտալիա, Ռուսաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (483)
Ըստ թեմայի
Ինչպես են դիմավորել Իտալիայից Հայաստան ժամանած 67 քաղաքացիներին. լուսանկարներ
Հայտնի է` որտեղ են մեկուսացրել Իտալիայից Հայաստան հատուկ չվերթով ժամանած քաղաքացիներին
ՀՀ տասնյակ քաղաքացիներ գերադասել են կորոնավիրուսի ավարտին սպասել Իտալիայում

sys_stories