Բժիշկները շնորհավորել են Հայաստանում մեկուսացված կանանցից մեկի ծննդյան օրը. տեսանյութ

151
(Թարմացված է 17:34 21.03.2020)
Ծննդյան անակնկալներ լինում են նույնիսկ մեկուսացման վայրերում։ Ծննդյան տորթ, երգ ու շնորհավորանքներ կարող են նվիրել նաև բժիշկները։

Կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիները զրկված չեն նույնիսկ ծննդյան օրվա հաճելի անակնկալներից։

Կարանտինային վայրերից մեկում բուժաշխատողներն անակնկալ են մատուցել ու շնորհավորել այս օրերին մեկուսացման մեջ գտնվող իրենց պացիենտներից մեկին։

Տեսանյութը, որում բժիշկները «Happy birthday» երգով ու տորթով թակում են հոբելյարի սենյակի դուռը, Facebook-ում հրապարակել է Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը։

«Մեկուսարաններից մեկում, որտեղ ես եմ ղեկավարում, թիմով այ այսպես ենք շնորհավորում մեր ժամանակավորապես մեկուսացված հայրենակցի ծննդյան օրը»,– գրում է նա։

Գնացքների վագոններն ախտահանվում են, ՀԿԵ–ն պայքարում է կորոնավիրուսի դեմ. լուսանկարներ

Հիշեցնենք` Վանեսյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, որը 2018թ–ին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում այն բանի համար, որ Երևանի պետական բժշկական համալսարանում կայացած միջոցառման ժամանակ պարբերաբար տեղից բարձրաձայն ռեպլիկներ էր հնչեցրել, կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել, և դրա հետևանքով դահլիճում հրմշտոց էր տեղի ունեցել։

Այս դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ, որն ավելի ուշ կարճվել էր։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 160-ի։ Ըստ Թորոսյանի` ավելի քան 600 մարդ մեկուսացված է։

Ինչպե՞ս են անցկացնում ժամանակը կորոնավիրուսով վարակված աշակերտի մեկուսացած դասընկերները

151
թեգերը:
տեսանյութ, ծնունդ, Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Էստաֆետը ձեզ ենք փոխանցում. Sputnik Արմենիան ևս միացավ «կարանԾինապարին». տեսանյութ
Կորոնավիրուսն ընդդեմ երևանյան տրանսպորտի. վարակը նաև վարորդի գրպանին է հարվածել
Կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ առկա է թոքաբորբ․ նախարարը նոր մանրամասներ է հայտնել

sys_stories