Ինչ օր է Մարտի 8-ը, և ինչ նվեր չեն ուզում ստանալ կանայք. հարցախույզ Երևանում

332
(Թարմացված է 19:03 08.03.2020)
Sputnik Արմենիան հարցում է անցկացրել Երևանում` պարզելու համար, թե քանիսը գիտեն Մարտի 8-ի պատմությունը, որ տոնին են նախապատվություն տալիս Հայաստանում, ինչ նվերներ չեն ուզում ստանալ կանայք։

Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է, որի պատմությունը տանում է դեպի անցյալ դարի սկիզբ։ Sputnik Արմենիան շրջել է երևանյան փողոցներով և պարզել, որ քչերը գիտեն Մարտի 8-ի պատմությունը, բայց շատերը սիրով են նշում այս տոնը։

Կանայք կարծում են, որ պարտադիր չէ՝ լինի կոնկրետ օր, որպեսզի մայրերը, գեղեցկությունը կամ կանայք լինեն գնահատված։ Հարցման մասնակից տղամարդկանցից մեկն էլ ասաց, որ մի անգամ Մարտի 8-ի կապակցությամբ սանր է նվիրել իր սիրելիին։ Իսկ թե ինչ նվերներ կանայք չեն ցանկանում ստանալ այդ տոնին, դիտեք տեսանյութում։

Ինչ ծաղիկներ է պետք նվիրել Մարտի 8-ին

Հիշեցնենք, որ Մարտի 8-ի «ծնունդը» կարելի է համարել 1908թ.-ի ցույցը, երբ 5 հազար կանայք երթ անցկացրին Նյու Յորքում ու պահանջեցին, որ աշխատանքային ժամերը նվազեցնեն ու տղամարդկանց հավասարազոր իրավունքներ ունենան։

1910թ.-ին գերմանացի քաղաքական գործիչ Կլարա Ցետկինը 1910-ի Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսի ժամանակ առաջարկեց աշխատավոր կանանց օր սահմանել:

Կանանց միջազգային օրն առաջին անգամ նշվեց 1911թ–ին Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ նշվեց 1914թ–ին:

1977թ.–ին ՄԱԿ–ը մարտի 8-ը հռչակեց «Կանանց միջազգային տոն»: ՀՀ անկախության հռչակումից հետո` Մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենն ապրիլի 7-ը հռչակվեց «Մայրության ու գեղեցկության օր»: 2001թ–ին ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով Մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում:

Ինչո՞ւ էր ՀՀՇ-ն հալածում Մարտի 8-ը, և ինչպես հայ կանայք երկու տոն ունեցան

332
թեգերը:
տեսանյութ, նվեր, Կին, Մարտի 8, Հայաստան
Ըստ թեմայի
Հույս կա. ամուսնական գործակալության տնօրենը վստահեցնում է` ոչ մեկը տանը չի մնա
Մոսկվայից Արենի հարս է եկել ու ֆերմեր դարձել. գյուղի հայ կանանց հաջողված բիզնես ծրագրերը
Հայ տղամարդիկ էլ են «չիստկա» անում, կամ յուրահատուկ մատնահարդարում Արման Գրիգորյանից

Բելառուսում ՕՄՕՆ-ը ծեծել է տարեց տղամարդուն. տեսանյութ

128
(Թարմացված է 19:29 13.08.2020)
Կադրերում երևում է, որ ուժայինների կարճատև խոսակցությունից հետո տղամարդը շրջվում է ու հեռանում, այդ պահին ոստիկանները ոլորում են նրա ձեռքերն ու սկսում ծեծել։

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են բելառուսական ուժայինները ձերբակալում մի տղամարդու։

Սկզբում ոստիկանության աշխատակիցը մահակով հարվածում է մեքենային, կոտրում ապակին, որից հետո տարեց տղամարդը դուրս է գալիս մեքենայից ու ՕՄՕՆ-ի ներկայացուցիչների հետ հանգիստ շարժվում դեպի դեղին ավտոբուսը։ Այդ պահին ոստիկաններից մեկը մոտենում է հետևից ու սկսում է հարվածներ հասցնել նրան։

ՕՄՕՆ-ի գործողությունները վրդովմունքի ալիք են բարձրացրել համացանցում։

«Ակներև ձեռնարկ` ինչպես կորցնել ժողովրդի հարգանքն ու իրենց դեմ տրամադրել ամբողջ երկիրը», - գրել է ПулN3. տելեգրամ-ալիքը։

Բելառուսում տղամարդը շան հետ զբոսնելիս փամփուշտ է «որսացել» ու վիրավորվել. տեսանյութ

Կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Քվեարկության ավարտից հետո զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել:

Բախումներ հատուկջոկատայինների և ցուցարարների միջև

Տիխանովսկայան չի ընդունել ընտրության արդյունքներն ու Բելառուսից փախել է Լիտվա։

Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը

128
թեգերը:
ոստիկան, տղամարդ, Մինսկ, Բելառուս
Ըստ թեմայի
Լուկաշենկոն ստիպված կլինի՞ թողնել պաշտոնը. ըստ Մարկարովի` հանգուցալուծման 2 տարբերակ կա
Մինսկում ձերբակալվել է նաև RT-ի թղթակիցը
Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսի տարածքը

Ռուսաստանն աշխարհում առաջինը գրանցեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

181
(Թարմացված է 00:35 13.08.2020)
Ռուսաստանի ուղիղ ներդրումների ֆոնդի գլխավոր տնօրենը հայտնել է, որ աշխարհի 20 երկրներից պատվաստանյութի ավելի քան 1 միլիարդ խմբաքանակ ձեռք բերելու հայտ են ստացել:

Վլադիմիր Պուտինը աշխարհում առաջինն է հայտարարել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման մասին։ Դեղամիջոցը մշակել են ՌԴ Պաշտպանության նախարարության և Ն․Ֆ․ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային-հետազոտական կենտրոնի  մասնագետները։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Պատվաստանյութի փորձարկումն ավարտվել է հաջողությամբ։

Թեստավորման մասնակիցները նշել են, որ իրենց լավ են զգում և պատվաստումից հետո որևէ կողմնակի ազդեցություն չեն նկատել: Բժիշկների խոսքով ՝ բոլոր կամավորների մոտ COVID-19-ի նկատմամբ դիմադրողականություն է առաջացել, իսկ դեղամիջոցն ապացուցել է իր անվտանգությունը:

Ռուսական դեղամիջոցով հետաքրքրված են աշխարհի շատ երկրներ, այժմ բանակցություններ են ընթանում այլ պետություններում դեղամիջոցի թեստավորում և արտադրություն սկսելու մասին։

Բացի Պաշտպանության նախարարության և Գամալեայի անվան կենտրոնի համատեղ աշխատանքից, պատվաստանյութի ստեղծմամբ զբաղվում է ևս երկու ռուսական ընկերություն՝ Նովոսիբիրսկի «Վեկտոր» վարակաբանության և բիոտեխնոլոգիայի դաշնային բյուջետային կառույցը, որն արդեն սկսել է իր երեք նախատիպերը փորձարկել մարդկանց վրա, և Սանկտ-Պետերբուրգի Պատվաստանյութերի և շիճուկների գիտահետազոտական ինստիտուտը։ Սպասվում է, որ ռուսաստանցիների զանգվածային պատվաստման համար նախատեսված պատվաստանյութերի առաջին խմբաքանակը կհայտնվի արդեն օգոստոսի կեսին։

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հայտարարել է «Սպուտնիկ V» դեղամիջոցի գրանցման մասին:

«Այսօր առավոտ աշխարհում առաջինը գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը»,- ասել է նա:

Դեղամիջոցը մշակել են ՌԴ Պաշտպանության նախարարությունը և Գամալեայի անվան կենտրոնը համատեղ: Ռուս ռազմաբժիշկների փորձը թույլ է տվել ամենակարճ ժամկետներում արդյունավետ պատվաստանյութ ստանալ:

«Սպուտնիկ V»-ն արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ կամավորներից որևէ մեկի մոտ իմունիզացիայի լուրջ բարդացումներ ի հայտ չեն եկել։

Պատվաստումը կանցկացվի 2 փուլով․ նախ՝ առաջին բաղադրանյութով, իսկ երեք շաբաթ անց՝ երկրորդով: Պատվաստանյութը հնարավորություն կտա վիրուսի նկատմամբ դիմադրողականությունն ապահովել 2 տարի:

Պատվաստանյութի արտադրությունն արդեն սկսվել է Գամալեայի անվան գիտական կենտրոնում և «Բիննոֆարմ» գործարանում: Ռուսաստանում քաղաքացիների համար այն կարող է հասանելի լինել հաջորդ տարեսկզբին

Ռուսական նոր դեղամիջոցով հետաքրքրված են աշխարհի 20 երկրներ՝ ԱՊՀ, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի հանրապետությունները ներառյալ:

«Մենք կարող են հաստատել, որ արդեն պատվաստանյութի մեկ միլիարդ խմբաքանակ են խնդրել, իրականում՝ միլիարդից մի քիչ ավելի։ Դա նախնական հայտերի թիվն է, որոնք այս պահի դրությամբ ստացել ենք ավելի քան 20 երկրից»,- նշել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների ֆոնդի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։

Այնուամենայնիվ, Ռուսաստանում արտադրվող բոլոր չափաբաժիններն առաջին հերթին կուղղվեն ներքին շուկային, իսկ արտասահմանցի սպառողի համար արտերկրում առանձին արտադրություններ կբացվեն: Բայց մինչ այդ պատվաստանյութը լրացուցիչ փորձարկումների կենթարկվի այլ երկրներում:

«Երրորդ փուլը կսկսվի գրանցումից անմիջապես հետո, այնպես որ գործնականում այն մեկնարկում է վաղվանից, ինչպես արդեն ասացի՝ օգոստոսին մենք այն կսկսենք նաև ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում և Ֆիլիպիններում, հուսով եմ՝ նաև Բրազիլիայում։ Այդ երկրները կմասնակցեն 3-րդ փուլի փորձարկումներին»,- ընդգծել է Դմիտրիևը։

ԱՀԿ-ն ևս արձագանքել է ռուսական պատվաստանյութի գրանցմանը և մոտակա ժամանակներում պատրաստվում է միջազգային ստանդարտներին համապատասխանության գնահատում իրականացնել:

Բացի ՊՆ-ից և Գամալեայի անվան կենտրոնից, Ռուսաստանում դեղամիջոցի մշակմամբ զբաղվում են նաև Նովոսիբիրսկի «Վեկտոր» վարակաբանության և բիոտեխնոլոգիայի ԴԲԿ-ն և Սանկտ-Պետերբուրգի Պատվաստանյութերի և շիճուկների գիտահետազոտական ինստիտուտը:

Ռուսաստանցի բժիշկն ասել է` ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը

Այս կազմակերպությունները ևս կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների ստեղծման առաջատարներից են և շրջանցում են անգամ բազմաթիվ արևմտյան մրցակիցներին:

«Վեկտորի» մշակած պատվաստանյութի երեք նախատիպ արդեն անցել են առաջնային փորձարկումները և հիմա գիտական կենտրոնում սկսել են դրանց թեստավորումը մարդկանց վրա:

181
թեգերը:
Վլադիմիր Պուտին, կորոնավիրուս, պատվաստանյութ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը
«Պատվաստանյութային ազգայնականություն». ինչո՞ւ է Արևմուտքն անհանգիստ շարժումներ անում
Ռուսաստանում հայտնել են COVID-19-ի պատվաստանյութի փորձարկման 3–րդ փուլի կամավորների թիվը
Նուբար Աֆեյանի ընկերությունը սկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը
Люстра

Երևանի և Կոտայքի մարզի որոշ հատվածներում մի քանի ժամ լույս չի լինի

0
(Թարմացված է 09:36 14.08.2020)
«ՀԷՑ»-ից տեղեկացնում են, որ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառը պլանային նորոգման աշխատանքներն են:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի- Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևանում՝

10:00-16:00 Մայիսի 9փ․4/1 շենք,

11:00-17:00 Պուշկին փ. 43, 51ա, Արամի փ. 64 շենքեր, Սարյան փ. 16, 18 շենքեր, Դեմիրճյան փ. 17 շենք, Կողբացի փ. 1, 83 շենքեր, Եկմալյան փ. 5, Մաշտոցի պող. 7, 9 շենքեր, Ամիրյան փ. 22 շենք, Ամիրյան 15 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորաշեն թաղ. 21 շենք, Դավթաշեն 1-ինթաղ. 15, 35 շենքեր, Դավթաշեն 1-ին թաղ. 47 շենք և հարակից ոչ բակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 3-րդ թաղ. 7ա շենք, Հր.Քոչար փ. 16/1 շենք, Սունդուկյան փ. 23 շենք 1-ին մուտք, Դրոյի փ. 16 շենք, Բաբայան փ. 36, 38 շենքեր, Կիևյան փ. 2բ շենք, Քանաքեռ 9, 10 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 19 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զարյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Տիգրանյան փ. 5/2, Բաղրամյան պող. 64 շենք, Համբարձումյան փ. 8 շենք, Մայիսի 9-ի փ․51, Արագածի փ․26 շենքեր, Արագածի փողոցի սեփական տներ, Նորագավիթ 13, 14 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Ջուղայի փ. 2, 4, 4/1, 6 , Նանսենի փ. 4/1, 19, 21, 21/1, 21/2, 21/3, Լվովյան փ. 19, 21, 23, 25, 27, 29 շենքեր, թիվ 238 և 100 մսուր մանկապարտեզներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 3-րդ զանգ՝. Բաղյան 2-րդ նրբ․ 3 , 4 շենքեր, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 7 շենքեր, Ավան՝ Խուդյակով փ․ 84/3 շենք, Ավան Առինջ 1-ին միկրո.՝ 1/2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Արեշ 1փ. 139-154; 7փ. 47-62; 38փ. 1-16; 42փ. 3-53; 44փ. 2-34; 42փ. 66-102 սեփական տներ և հարակից ոչ բնակչ բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

10։30-16։30 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ և Կալեր թաղամաս,

12:00-14:00 Ձորաղբյուր և Ջրվեժ գյուղեր՝ մասնակի:

«ՀԷՑ»-ը միաժամանակ հիշեցնում է, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

0
թեգերը:
Հայաստան, Երևան, Կոտայք, էլեկտրաէներգիա, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)
Ըստ թեմայի
Դադարեցվել է «ՀԷՑ»-ի, «Արարատ Ցեմենտի» և «Նոր Զովքի» գործունեությունը․ տեսչական մարմին
Երևանի որոշ հատվածներ 6 ժամով կհոսանքազրկվեն. ՀԷՑ
ՀԷՑ-ը խոստանում է չհոսանքազրկել սոցիալապես անապահով բաժանորդներին
Հակաճգնաժամային ծրագրերի շահառուները հաստատ չեն տուժի. «Գազպրոմի» և ՀԷՑ–ի պատասխանը