Հայ տղամարդիկ էլ են «չիստկա» անում, կամ յուրահատուկ մատնահարդարում Արման Գրիգորյանից

204
(Թարմացված է 21:47 07.03.2020)
Երիտասարդը յուրացրել է մատնահարդարման նրբություններն ու հիմա բազմաթիվ հաճախորդներ ունի։ Ընկերներին սովորեցրել է, որ եղունգները պետք է «չիստկա» անել, և հաճախորդներից բազում պատմություններ է լսել, որոնք նախընտրում է չբարձրաձայնել։

Արման Գրիգորյանն արդեն երկու տարի է` մատնահարդար է աշխատում։ Մասնագիտության ընտրությունը ոչ թե պատահական է եղել, այլ լավ մտածված քայլ։ Սկզբում որոշել է վարսավիր դառնալ, բայց մորեղբոր կինը խորհուրդ է տվել մատնահարդար դառնալ։ Այդ ժամանակ ոլորտում տղամարդիկ չկային, և կնոջ մտահղացումն արդարացրել է սպասումները։ Այսօր Արմանը հաճախորդների պակաս չունի։

«Հենց քեռակինս էլ սովորեցրեց ինձ մանիկյուրի գաղտնիքները։ Սովորում էի` մարզվելով մայրիկիս ձեռքերի վրա։ Առաջին անգամ վնասեցի մատները, բայց ոչ շատ։ Ավելի ուշ սկսեցի աշխատել մոդելների հետ, որոնք դարձան հաճախորդներս, և այսօր նրանք զեղչեր են ստանում», – պատմում է երիտասարդը։

Արմանը, ինչպես բոլոր վարպետները, սիրած և չսիրած պրոցեդուրաներ ունի։ Նա չի սիրում լաք քսել եղունգներին, չի սիրում ֆրանսիական մանիկյուրը։ Բայց միևնույն ժամանակ շատ է սիրում շելակ անել։ Նա ավելի քան 100 գույնից բաղկացած հավաքածու ունի։ Դեռ երանգների հետ կապված խառնաշփոթ չի եղել, քանի որ աղջիկներն անձամբ են ընտրում գույնը։ Սակայն բազմաթիվ զվարճալի դեպքեր է հիշում։

Ի՞նչ են անում վարսավիրները, որ փոքրիկը հանկարծ չլացի. զվարճալի տեսանյութ

Մի անգամ հաճախորդը սկսել է վիճել, որ իրեն Արմանի մոտ չեն գրանցել։ Քիչ չեն նաև կանայք, որոնք գալիս են մատնահարդարի մոտ, բայց սկանդալից խուսափելու համար իրենց տղամարդկանցից թաքցնում են մատնահարդարի սեռը։ Արմանը դեռ քաշքշուկի մեջ չի ընկել, բայց հաճախորդներից ամենաանհավանական անձնական պատմություններ է լսել։ Նա անկեղծորեն խոստովանում է, որ աշխատանքի ժամանակ գրեթե չի լսում հաճախորդներին և միայն երբեմն հերթապահ խոսքեր է ասում։

«Առաջին այցելության ժամանակ հիմնականում միայն մանիկյուրից են խոսում, ընտրում գույնը, ձևը և այլն։ Բայց հետո սկսում են ամենատարբեր պատմություններ պատմել, երբեմն` անձնական, թեև կեսուրից դեռ չեն բամբասել», – կատակում է վարպետը։

Պարոն ոսկե ձեռքեր․12-ամյա Էրիկը հրաշքներ է գործում վարսահարդարման ոլորտում․տեսանյութ

Մատները հարդարելու են գալիս նաև տղամարդիկ։ Հիմնականում` Արմանի ընկերները։ Նա սովորեցրել է ընկերներին մաքուր պահել եղունգները։ Բարեկամների բախտն ավելի քիչ է բերել, աշխատանքից հետո նա մատնահարդարում չի անում, և նույնիսկ մայրը ստիպված է լինում ուրիշ վարպետի մոտ գնալ։ Երկու տարվա ընթացքում Արմանն արդեն իր ավանդույթներն է ձևավորել։ Նա մեկ օրվա ընթացքում ամենաշատը 8 հոգու է սպասարկում, իսկ Մարտի 8-ին կանանց ծաղիկներ է նվիրում, թեև ոչ բնական, այլ դեկորատիվ` եղունգների վրա։

Աննա Հակոբյանը սիրով պատմել է վարսավիրանոցի, make up-ի ու հայ վարսավիրի մասին

204
թեգերը:
մատնահարդար, տղամարդ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայերը գեղեցկացնում են աշխարհը. նրանք ոսկիներով են վերադարձել գեղեցկության առաջնությունից
Հայերը կատարյալ են անում. հանրահայտ վարսահարդարը պատմում է` ինչ է գտել հայի արյան մեջ
Սերբ վարսահարդարը «դաջվածքներ» է անում մազերի վրա. տեսանյութ

Պարետի որոշումը խախտողներ են հայտնաբերվել. ոստիկանությունը տվյալներ է հրապարակել

83
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով պարետի որոշման կատարումը։

Ոստիկանության ծառայողները ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հայտնաբերել են ՀՀ պարետի որոշման կանոնների խախտման 53 դեպք։ Ուղևորներն իջեցվել են հասարակական տրանսպորտային միջոցներից, իսկ դրանք տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ։

Նշենք, որ պարետի որոշման համաձայն՝ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով կարելի է տեղափոխել միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր պետք է տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ։ Ուղևորներն ու վարորդը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է նաև 242 տաքսի ավտոմեքենա, որոնց վարորդները խախտել են պարետի պահանջները։ Խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Հիշեցնենք` պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդները և ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Ճանապարհային ոստիկաններն այս ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա հսկողություն։

Սևան քաղաքը կփակվի. պարետը նոր որոշում ունի

Ոստիկանությունը համապատասխան արձանագրություններ է կազմել նաև 145 անձի նկատմամբ, որոնք դիմակ չեն ունեցել։

Պարետի որոշման համաձայն` բացօթյա վայրերում գտնվող քաղաքացիները պետք է ունենան դիմակներ և միմյանց միջև պահպանեն սոցիալական հեռավորություն։

83
թեգերը:
ուղևոր, ավտոբուս, տաքսի, կարանտին, կորոնավիրուս, ՀՀ Ոստիկանություն, Հայաստան, պարետ
Ըստ թեմայի
ՀՀ–ում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ

Ադրբեջանական կրակոցներից տուժած ընտանիքը նվերներ ստացավ Արմեն Սարգսյանից. տեսանյութ

62
(Թարմացված է 16:59 25.05.2020)
ՀՀ նախագահից նվեր ստացած տղան խոստովանում է, որ ուզում է զինվոր, «պաժառնի», ոստիկան դառնալ։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմը կորոնավիրուսի համավարակի ընթացքում շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերն՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես տարեցներին և սահմանամերձ համայնքների ընտանիքներին:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս անգամ պլանշետներ, սննդի փաթեթներ, առաջին անհրաժեշտության պարագաներ են ստացել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան, Կոթի, Դովեղ գյուղերի մի շարք ընտանիքներ:

Նույն մարզի Բերքաբեր գյուղում նախագահի աշխատակազմի «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության ներկայացուցիչներն այցելել են Խուդավերդյանների ընտանիքին, որոնց տունը վնասվել էր ադրբեջանական կրակահերթերից: Նրանք նվերներ են հանձնել ընտանիքի փոքրիկներին և փոխանցել Արմեն Սարգսյանի գոտեպնդող խոսքը, որ նրանց խնդիրները ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում են:

ՀՀ նախագահից նվեր ստացած փոքրիկը խոստովանում է, որ ուզում է զինվոր, «պաժառնի», ոստիկան դառնալ։

Հիշեցնենք` մայիսի 13-ին, ժամը 14:00-ին Ադրբեջանը Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ կրակել էր մայիսի 13-ին։ Կրակոցների հետևանքով բնակելի տներ էին վնասվել։ 

62
թեգերը:
նվեր, երեխա, Արմեն Սարգսյան, Տավուշ, Հայաստան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը տնային հանձնարարություն է տվել ուսանողներին ու մրցույթ հայտարարել
Ինչպես է Արմեն Սարգսյանն աշխատում արտակարգ դրության պայմաններում
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո. Արմեն Սարգսյանի պատասխանը
Իլոն Մասկ

Իլոն Մասկը ստիպված է եղել փոխել երեխայի անունը. նորը պակաս տարօրինակ չէ

0
Ծնողներն ի սկզբանե ուզում էին երեխային կոչել X Æ A-12, սակայն Կոլիֆոռնիայի օրենքներով` երեխային գրանցելու համար նրա անվան մեջ կարելի է կիրառել միայն լատինական տառեր։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի –Sputnik. Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր, գործարար Իլոն Մասկն ու նրա կինը` կանադացի երգչուհի Գրայմսը, ստիպված են եղել փոխել իրենց նորածին որդու անունը` Կալիֆոռնիայի նահանգի օրենքի պահանջների պատճառով։ Երեխայի անվան հետ կապված նորությունը Instagram–ի իր էջում հայտնել է գործարարի կինը։

Ծնողներն ի սկզբանե ուզում էին երեխային կոչել X Æ A-12, սակայն Կոլիֆոռնիայի օրենքներով երեխային գրացնելու համար նրա անվան մեջ կարելի է կիրառել միայն լատինական տառեր, ապաթարց և տրոհագիծ։

Սակայն Մասկն ու Գրեյմսը երեխային սովորական անունով չեն կնքել, նրանք պարզապես վերջին տառերը փոխարինել են «Xii»–ով։ Տղայի նոր անունը X Æ A-Xii է։

2019–ին Նարեներն ու Դավիթները «հաղթել» են բոլորին

Փոքրիկի մայրը կարծում է, որ նոր անունը նախորդից լավն է, միևնույն ժամանակ Գրեյմսը չի նշել, թե ինչպես է նոր անվանը վերաբերվում Կալիֆոռնիայի օրենսդրությունը։

Ձախողո՞ւմ, թե՞ շոուի մաս. Իլոն Մասկը ներկայացրել է իր նոր Cybertruck պիկապը. տեսանյութ

0
թեգերը:
անուն, երեխա, Իլոն Մասկ
Ըստ թեմայի
Իլոն Մասկը «հիանալի» է անվանել ռուսական ՌԴ-180 հրթիռային շարժիչը
Tesla-ի մեքենաներն ավելի խելացի են դարձել. ի՞նչ նորություն է մոգոնել Իլոն Մասկը
Հայրիկ է դարձել 6–րդ անգամ․ միլիարդատեր Իլոն Մասկը ցույց է տվել նորածին որդուն