Փաշինյանին մետրոյում տհաճ անակնկալ էր սպասում, բայց նա իրեն չկորցրեց. տեսանյութ

984
(Թարմացված է 22:23 06.03.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշել էր «Հայաստանի հպարտ քաղաքացու անձնագիր» գրքույկներն անձամբ հանձնել Հայաստանի քաղաքացիներին ու դրա համար պիկ ժամին մետրո էր գնացել։

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ուղևորներն այսօր աշխատանքից տուն վերադառնալու ժամին ոչ միայն երթևեկեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այլև նրա ձեռքից ստացան  ապրիլի 5–ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարոզչական  գրքույկներից, որոնք կոչվում են «Հայաստանի հպարտ քաղաքացու անձնագիր»։

Ինչու որոշվեց ՍԴ հարցը լուծել հանրաքվեով. Բադալյանը` առաջիկա ընտրությունների մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ նա քարոզարշավ էր անում իր ավագ դուստրերի` Մարիամի և Շուշանի հետ:

Վարչապետը «Հանրապետության հրապարակ» կայարանից գնաց մինչև մետրոյի վերջին` «Գարեգին Նժդեհ» կայարան։

Մետրոյի ուղևորներին վարչապետը ոչ միայն սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզող «Հայաստանի հպարտ քաղաքացու անձնագիր» գրքույկն էր բաժանում, այլ նաև զրույցի բռնվում նրանց հետ։ Նա հորդորում էր անպայման մասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և կողմ քվեարկել։

«Հանրաքվեն մեր քաղաքական ուժի քմահաճույքի համար չենք կազմակերպել». Փամբուխչյան

Վարչապետին հիմնականում լավ էին ընդունում, սակայն նրան նաև տհաճ անակնկալ էր սպասում։ Մետրոյի ուղևորներից մեկը` մի երիտասարդ աղջիկ, ճղեց վարչապետի տված նախընտրական գրքույկն ու շպրտեց նրա վրա։

Փաշինյանը, սակայն, չկորցրեց իրեն, ասելով, որ ժողովրդավարությունը հենց դա է, որ մարդիկ կարող են տարակարծիք լինել։ 

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5–ին։ Քարոզարշավը մեկնարկել է մարտի 2-ին և կտևի մինչև ապրիլի 3-ը։

Կառավարությունը ֆինանսավորեց հանրաքվեն. մոտ 3 ու կես մլրդ դրամի մեծ մասն աշխատավարձերն են

984
թեգերը:
մետրո, տեսանյութ, Նիկոլ Փաշինյան, հանրաքվե
Ըստ թեմայի
«Կարևորը մենք ենք ու Ամերիկան». ՍԴ–ի հանրաքվեն, աշխարհի փորձն ու Հայաստանը
«Ես կառաջարկեի ընդհանրապես ՍԴ–ն վերացնել». ի՞նչ են մտածում քաղաքացիները հանրաքվեի մասին
Հեշտ չի լինի. ի՞նչ պետք է անի Փաշինյանը, որ մարդիկ մասնակցեն հանրաքվեին

Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում․ ամերիկացիները փորձում են մեղքը բարդել Ռուսաստանի վրա

34
(Թարմացված է 23:30 01.06.2020)
Առաջին անգամ չէ, որ ԱՄՆ-ն սեփական անզորության մեղքը բարդում է Ռուսաստանի վրա։ Այդպես եղավ 2016 թվականին, երբ Հիլարի Քլինթոնը պարտվեց նախագահական ընտրություններում։ Այդպես է նաև հիմա, երբ ամերիկյան իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում վերահսկել սեփական քաղաքացիներին։

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով ԱՄՆ-ում շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները։ Նա մահացել է ձերբակալության ժամանակ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում։

Մայիսի վերջին տեղի ունեցած միջադեպից հետո ամբողջ երկրում բողոքի ակցիաներ են կազմակերպվում։

Հարյուրավոր մարդիկ դուրս են գալիս Մինեապոլիսի, Նյու Յորքի, Վաշինգտոնի ու ԱՄՆ-ի մի շարք այլ խոշոր քաղաքների փողոցներ` բողոքելով ոստիկանների ամենաթողությունից։ Բազում քաղաքներում խաղաղ ցույցերը վերածվել են անկարգությունների ու ոստիկանության հետ բախումների։

Մարդիկ խանութներ են թալանում, կոտրում են ցուցափեղկերն ու այրում աղբամանները։ Ցույցերի ընթացքում անգամ ՌԻԱ Նովոստիի թղթակից Միխայիլ Տուրգիևն է տուժել, ինչի պատճառով ՌԴ դեսպանությունը նոտա է հղել Պետդեպարտամենտին։ Մի շարք նահանգներում օգնության են հասել ԱՄՆ ազգային գվարդիան, սակայն ո՛չ գվարդիան, ո՛չ արցունքաբեր գազը, ո՛չ էլ ռետինե փամփուշտները չեն կարողանում ճնշել խռովությունները։ Այդ ֆոնին Բարաք Օբամայի նախկին խորհրդական Սյուզան Ռայսը մեղադրանք է հնչեցրել Ռուսաստանի հասցեին։

Մեր տեսանյութում ներկայացնում ենք՝ ինչի համար են այս անգամ մեղադրում Մոսկվային, և այս ամենի հետ ինչ կապ ունի Դոնալդ Թրամփի բունկերը։

Սոցիալական կայքերը հեղեղված են ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների տեսանյութերով

34
թեգերը:
Բողոքի ակցիա, տեսանյութ, Ռուսաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ավելի քան 60 սպա և գործակալ է տուժել ԱՄՆ-ում տեղի ունեցած ցույցերի ժամանակ
Ինչու են Ռուսաստանին մեղադրում ԱՄՆ անկարգությունների մեջ. պարզաբանում է Կուբիշկինը
«Իրականություն վերադարձեք». Զախարովան պատասխանել է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականին

Իսկ դու կարո՞ղ ես․ ռուս վարսահարդարը համաշխարհային ռեկորդ է սահմանել

272
(Թարմացված է 00:13 31.05.2020)
Կոստրոմայում բնակվող վարսավիրը սանրվածքների մարաթոն է կազմակերպել։ Նա համաշխարհային ռեկորդ է սահմանել` առանց ընդմիջման աշխատելով 48 ժամ։

Կոստրոմա քաղաքի վարսահարդարներից մեկը` Վլադիսլավ Դեմիդովիչը, շատ էր կարոտել իր աշխատանքը, և սահմանափակումների չեղարկումից անմիջապես հետո նա տղամարդկանց սանրվածքների 48-ժամյա մարաթոն է կազմակերպել։ Արդյունքում հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Ինչպես է թբիլիսահայ վարսավիր Վանյա Սիմոնյանը փրկում աշխարհը. տեսանյութ

Մարաթոնը սկսվել է մայիսի 25-ի ցերեկը։ Առաջին քսանչորս ժամում նա հասցրել է կտրել-հարդարել 50 հաճախորդի մազերը, երկրորդ օրն այդ թիվը հասել է 80-ի։ Բոլոր կամավորները գեղեցկության սրահ են մտել մեկ առ մեկ, յուրաքանչյուրից հետո աշխատանքային աթոռն ու գործիքները ախտահանվել են։ Վարսավիրն անվճար է կտրել նրանց մազերը։

Ի՞նչ են անում վարսավիրները, որ փոքրիկը հանկարծ չլացի. զվարճալի տեսանյութ

Դեմիդովիչն արդեն հայտարարել է, որ մտադիր է նոր ռեկորդ սահմանել ու ավելի երկար մարաթոն անել։ Նրա համար դա դժվար չի լինի, քանի որ հաջողացնում է սնվել հենց աշխատանքի ընթացքում, ճիշտ է՝ այդ սննդակարգը բաղկացած է լինում միայն շոկոլադի սալիկներից և մրգային խյուսից։

Պարոն ոսկե ձեռքեր․12-ամյա Էրիկը հրաշքներ է գործում վարսահարդարման ոլորտում․տեսանյութ

272
թեգերը:
տեսանյութ, սանրվածք, վարսահարդար, վարսավիր
Ըստ թեմայի
Փաշինյանի մորուքի և ատաղձագործ վարսավիրի մասին. ինչպե՞ս ռեփերական մորուքը թրենդ դարձավ
Ձեռնոցով և դիմակով. Գյումրիում որոշ վարսավիրանոցներ անակնկալով են դիմավորել այցելուներին
Իսկական «սովետ»՝ Գյումրու ամենակոլորիտային վարսավիրանոցում
«Գյումրի» ակումբը. 1979թ.

Ինչպես Լենինականի «Գյումրին» հաղթեց Ադրբեջանի «Քյափազին». «Կաշվե գնդակի» հիշվող մրցաշարը

0
(Թարմացված է 08:19 02.06.2020)
Հայկական ֆուտբոլում տիտղոս բերող հաղթանակները շատ չեն եղել: Միշտ հիշում ենք «Արարատի» դուբլը նախկին ԽՍՀՄ առաջնություններում՝ 1973 թվականին: Բայց youtube պորտալի միջոցով վերհիշել ենք ևս մեկ հաղթանակ, որը ռազմավարական տեսանկյունից պակաս կարևոր չէր:

Խաչիկ Չախոյան Sputnik Արմենիա

1979 թվականին համախորհրդային մրցաշարի՝ «Կաշվե գնդակի», մրցումներում չեմպիոն դարձավ Լենինականի (այժմ` Գյումրի) «Գյումրին»:  Ինչպե՞ս այս ակումբին հաջողվեց 2 անգամ հաղթել ադրբեջանական թիմին, որը, այսպես ասած, ոչ միայն մարզադաշտում էր հակառակորդ, ինչ միջադեպ գրանցվեց ու ինչպես վերջում ադրբեջանցիները ճանապարհեցին հաղթող թիմին։ Sputnik Արմենիային հաջողվել է խոսել 41 տարի առաջ կայացած եզրափակիչի մասնակիցների հետ:

Архивная фотография юношеской футбольной команды Гюмри
© Sputnik / Aram Nersesyan
«Գյումրի» ակումբը. 1979թ.

«Կաշվե գնդակի» մինչև 14 տարեկան ֆուտբոլիստների մրցումներում 1979 թվականին Լենինականի «Գյումրին» միայն հաղթանակներ տանելով հասավ եզրափակիչ, որտեղ մեր թիմի մրցակիցն էր Ադրբեջանի «Քյափազ» ակումբը:

Շվեյցարիայի հավաքականի հայ մարզիչը. որ խորհուրդներն են առաջնորդել Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին

Ռուսաստանի Սամարա (այն ժամանակ` Կույբիշև) քաղաքում սպասվող «Կաշվե գնդակի» եզրափակիչը` «Գյումրիի» և «Քյափազի» միջև, սկզբունքային նշանակություն ուներ ադրբեջանական թիմի համար: Դրանից երկու տարի առաջ՝ 1977թվականին, մինչև 12 տարեկան ֆուտբոլիստների մրցաշարում «Գյումրին» հաղթել էր «Քյափազին» 1:0 հաշվով ու դարձել չեմպիոն: Երկու տարի անց հայկական թիմի մրցակիցն ամեն ինչ անելու էր «պատասխան» հաղթանակը կորզելու համար: Եվ դա շատ լավ հիշում է «Գյումրիի» մարզիչներից մեկը՝ Ժորա Բարսեղյանը:

Медаль победителя детского футбольного турнира Кожаный мяч 1979 года (СССР)
© Sputnik / Aram Nersesyan
«Գյումրի» ակումբի շահած մեդալը «Կաշվե գնդակ» մրցաշարում. 1979թ.

«Մրցումների կազմակերպիչները «Գյումրիի» խաղին շատ բարձր գնահատական էին տալիս ու համարում հաղթողի հիմնական հավակնորդը: Եզրափակչից առաջ ադրբեջանական թիմը համալրվեց վեց նոր ֆուտբոլիստներով:  Հիշելով երկու տարի առաջ կրած պարտությունը` ադրբեջանցիները նոր ֆուտբոլիստներ բերեցին իրենց երկրից, որպեսզի անպայման հասնեն հաղթանակի: Մենք, ճիշտ է, ուսումնասիրել էինք մրցակցին, բայց պարզվեց, որ լրիվ այլ թիմի հետ ենք խաղալու եզրափակիչում»- հիշում է Ժորա Բարսեղյանը:

«Գյումրիի»  գլխավոր մարզիչ, երջանկահիշատակ Հայկ Ավետիսյանը ֆուտբոլիստներին անընդհատ ոգևորում էր ու իր խրոխտ ձայնով գոռում, որ չեմպիոնը «Գյումրին» է լինելու, և ոչ մի թիմ մեզ հաղթել չի կարող: Սա արդեն այն ժամանակ «Գյումրիի» հարձակվող Սամվել Նիկոլյանի հիշողություններն են խաղից 41 տարի անց։ Նիկոլյանը երկար տարիներ խաղացել է մեծ ֆուտբոլում խորհրդային և անկախ Հայաստանի առաջնություններում։

Самвел Николян во время интервью агентству Sputnik Армения
© Sputnik / Aram Nersesyan
Սամվել Նիկոլյանը Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանի հետ

«Մենք տրամադրված էինք միայն հաղթանակի ու այլ արդյունքի մասին չէինք էլ մտածում: Խաղի ընթացքում երևաց, որ «Քյափազի» հիմնական նպատակը իրենց դարպասն անառիկ պահելն է: Մենք ունեցանք գոլային բազմաթիվ պահեր, բայց մրցակցին հաջողվեց կատարել իր առաջադրանքը: Հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածներով, որոնցում մենք ավելի դիպուկ էինք: Բոլորս ցատկում ու գոռում էինք ուրախությունից, իսկ «Քյափազի» ֆուտբոլիստներն արտասվում էին եզրափակիչից հետո» ,- պատմում է Նիկոլյանը:

Самвел Николян
© Sputnik / Aram Nersesyan
Սամվել Նիկոլյանը

Իհարկե, ծեծկռտուքից խուսափել չեղավ։ Նիկոլյանը հիշում է, որ մրցումների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի ֆուտբոլիստների միջև տհաճ միջադեպ` թեթև ծեծկռտուք գրանցվեց: Ու եզրափակիչում բնականաբար հաղթանակի ձգտումը երկու կողմի ֆուտբոլիստների համար էլ ավելի սրվեց։

«Չնայած, որ մենք, մեղմ ասած, իրար նկատմամբ լավ տրամադրված չէինք, եզրափակիչից հետո, երբ մեր թիմն արդեն պատրաստվում էր վերադառնալ Հայաստան, «Քյափազի» ֆուտբոլիստները հաճելի անակնկալ մատուցեցին: Նրանք մեր թիմի ֆուտբոլիստների պայուսակները տեղափոխեցին ավտոբուս` այսպես արժանին մատուցելով չեմպիոն թիմին» - հիշում է Նիկոլյանը:

«Կաշվե գնդակի» մրցումներում հայկական թիմերից շատերն են հաղթանակի հասել տարբեր տարիքային խմբերում: Այդ հաղթանակներն ապացուցում էին, որ ֆուտբոլի հայկական դպրոցը կա ու ապագան էլ մշուշոտ չէ: Այդ պատճառով էլ վարպետ թիմերի մարզիչները հետագայում ֆուտբոլիստների ընտրության հնարավորություն ունեին: Ցավոք, այդ հնարավորությունը չունեն հայկական թիմերի ներկայիս մարզիչները:

1979 թվականին չեմպիոն դարձած թիմի կազմում կային շատ հեռանկարային ֆուտբոլիստներ: Նրանցից Սամվել Նիկոլյանը, Հրաչիկ Ավետիսյանը, Արմեն Ղուկասյանը հետագայում իրենց վարպետությամբ աչքի էին ընկնում նաև մեծ ֆուտբոլում:

0
թեգերը:
Ծեծկռտուք, մեդալ, ԽՍՀՄ, Ադրբեջան, հաղթանակ, Գյումրի, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Ինչպես հաղթեց օլիմպիական չեմպիոնին, կամ ըմբշամարտիկ Լևոն Գեղամյանի հաջողակ թիվը
Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին
Հայաստանի հավաքականի առաջին գոլը պաշտոնական խաղերում. ինչ «ավանդույթ» ուներ մեր ընտրանին