Ախպերս, փող չկա իրավիճակը թող երբեք մեզ չառնչվի. Comedy Club-ի շնորհավորանքը Ջանիբեկյանին

337
(Թարմացված է 14:06 01.03.2020)
Ռուսաստանի ամենահաջողակ մեդիամենեջեր Արթուր Ջանիբեկյանի ծննդյան օրը շնորհավորել են ինչպես Comedy Club-ի անդամները, այնպես էլ ռուսական շուո-բիզնեսում հայտնի շատ դեմքեր:

Փետրվարի 29-ին իր ծննդյան օրն է նշում Comedy Club Production-ի հիմնադիր, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը: Երեկ նա դարձել է 44 տարեկան:

Արթուր Ջանիբեկյանն ինքն իր ծննդյան տարեդարձը «բացառիկ» է համարվում, քանի որ  փետրվարի 29-ը 4 տարին մեկ է գալիս, հետևաբար, ծննդյան օրը նշելու հնարավորությունն էլ 4 տարին մեկ է ընձեռնվում:

Իրենց ղեկավարին հումորային հոլովակով և հայերենի իրենց կարողությամբ շնորհավորել են Comedy Club-ի բազմազգ անդամները և այն տեղադրել Comedy Club-ի Facebook-ի էջում:

Նրանց հայերեն շնորհավորանքները շատ ծիծաղելի են ստացվել։ Օրինակ՝ Դեմիս Կարիբիդիսը ցանկացել է «շատ ներքանզգեստ ու կարմիր կոշիկներ»,  իսկ Պավել Վոլյան ասել է. «Ախպերս իրավիճակը, երբ փող չկա, թող երբեք երբեք մեզ չառնչվի»։

Զուրաբ Մատուան թեև ազգությամբ վրացի է, բայց հայերեն շնորհավորանքում, երևի թե առանց հասկանալու, թե ինչ է ասում, նշել է․«Արթուր դու ծնվել ես մի մեծագույն երկրում, որտեղ ամենահամեղ գինին է, իսկ խինկալին և տոլման ստեղծվել են հենց Հայաստանում»։

«Ո՞նց եք, ախպերներ». երգիչ Tyom-ը Comedy Club–ի մասնակցին սովորեցրել է հայերեն խոսել

 Իրենց ինստագրամյան էջերում Ջանիբեկյանի ծննդյան կապակցությամբ  յուրօրինակ, հումորային, երաժշտական շնորհավորանքներ են տեղադրել Սոսո Պավլիաշվիլինի, Գրիգորի Լեպսը, Օլգա Բուզովան:

Գարիկ Խառլամովը իր Instagram-ի էջում շնորհավորելով Արթուր Ջանիբեկյանին գրել է․«Այսօր Comedy-ի գլխավոր մարդու պաշտոնական ծննդյան տարեդարձն է։ Արթուրն այնքան ստանդարտներից դուրս է, որ նույնիսկ ծննդյան տարդարձը 4 տարին մեկ անգամ է։ Սիրելի Արթուր, այսօր դու դառնում ես 11 տարեկան։ Վախենում եմ պատկերացնել, թե ինչերի կհասնես, երբ դառնաս 18 տարեկան, հասշվի առնելով, որ այդ ժամանակ ես կլինեմ 63։  P.S. Որոշներին կթվա, որ ես շողոքորթում եմ, ապա իմացեք՝ այո, ես շողոքորթում եմ :)»։

337
թեգերը:
հայերեն, շնորհավորանք, ծնունդ, Արթուր Ջանիբեկյան, Comedy club
Ըստ թեմայի
Ալեքսանդր Ռևան չորրորդ անգամ ամուսնացել է «իր հայուհու» հետ
Խորովածի փունջ նվիրի. Գարիկ Մարտիրոսյանը խորհուրդ է հարցրել ու զավեշտալի պատասխաններ լսել
«Իսկական նվեր հայ տղամարդու համար». Գարիկ Մարտիրոսյանը ծննդյան օրը «քաղցր տոլմա» է կերել

Եռաբլուրի հերոսներին 2 բան ունենք ասելու. Դավիթ Ամալյանը` հաղթանակի ու պարտության մասին

89
(Թարմացված է 12:40 16.05.2021)
Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում խոսել է հետպատերազմյան իրողությունների մասին` վերաիմաստավորելով այդ արհավիրքից ստացված դասերը։ 

Մենք անկեղծ չենք եղել ժամանակին տոնած հաղթանակի հետ, հետևաբար այսօր պետք է անկեղծ լինենք արդեն պարտության հետ, որպեսզի հետևանքներն ավելի ծանր չլինեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը։

Ըստ նրա` Եռաբլուրում թաղված հերոս տղաների պարագայում առավել ակտուալ են երկու արտահայտություն` ներողություն և շնորհակալություն։     

«Կենսաբանական սերը պտուղ է տալիս, և հիմա այդպես է նաև հոգեբանական սիրո դեպքում։ Իմ որդուց` Վարդանից հետո ես պտուղներ եմ տալիս ապրելով, մարդկանց հետ շփումներով, երգերով, ընկերներիս հետ ցավ և ուրախություն կիսելով։ Վերջերս հայտնաբերել եմ, որ արվեստում ուրախություն տարածողները կերպարային առումով որոշակի մռայլ են, ունեն հետաքրքիր ու խորհրդավոր մռայլություն, իսկ մուգ գույներ տարածողները հիմնականում կենսախինդ են, և այդ հակասությունն ինչ–որ առումով գեղեցիկ է»,– նշեց երգահանը։ 

Կարապի լիճը` հեղինակային երգի թատերաբեմ

Ամալյանի խոսքով` համերգներից հետո ինքը լիցքավորվում է խորհրդավոր լռությամբ, որի մեջ կա և՛ կորուստ, և՛ ձեռքբերում, և՛ վերածնունդ, ուստի շարունակում է սիրել լռությունը։ 

«Տղերք, վազեք». ընկերոջ համար զոհված Շահենը կշարունակի ապրել իր պարի դահլիճում

89
թեգերը:
հերոս, Եռաբլուր պանթեոն, Դավիթ Ամալյան, Արցախ, Պատերազմ
թեմա:
ՄԵՆՔ / Հակահարված
Ըստ թեմայի
Զոհվել է նաև երգահան Դավիթ Ամալյանի որդին
Դավիթ Ամալյան. «Բոլոր արժեքավոր մաղթանքերը մեկ բառից են ծնվում»
ԱրտԲոքս. Դավիթ Ամալյան

Մեր ընտանիքներին շատ է մտահոգում անվտանգային միջավայրի հարցը. Մարկոսյան

95
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձնացված գործառույթները համակարգող Արտակ Մարկոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայաստանյան ընտանիքներին առնչվող վիճակագրությանն ու ընտանիքներին հուզող հիմնահարցերին։

Արտակ Մարկոսյանի փոխանցմամբ` մեր ընտանիքներին շատ է մտահոգում հատկապես անվտանգային միջավայրի հարցը, քանզի ասում են, որ այդ խնդրի լուծման պարագայում հնարավոր է լուծել մյուս բոլոր հարցերը, այդ թվում` սոցիալ–տնտեսական խնդիրները։ 

«Հույս ունենք, որ հնարավորինս շուտ կընդունվի բազմազավակ ընտանիքների մասին օրենքը, որն ըստ էության լինելու է ժողովրդագրական քաղաքականության հենասյուներից մեկը։ Այն ընտանիքին, որը ցանկություն կհայտնի առնվազն չորս երեխա ունենալ, պետք է տանք հստակ սոցիալական երաշխիքներ, որոնք կկազմեն երկարաժամկետ ծրագրերի հիմքը»,– նշեց նախարարության խորհրդականը։

Մարկոսյանի կարծիքով` ընտանիքներին հետաքրքրող մյուս կարևորագույն հարցն առնչվում է բնակարաններին, հետևաբար ծրագրերը պետք է միտված լինեն նրան, որ վարկավորումն ու բնակարան ձեռք բերելու պայմանները լինեն մատչելի, համարժեք լինեն միջին վիճակագրական ընտանիքի բյուջեին։

Բազմազավակ ընտանիքները կբավարարվեն միայն նպաստով. աջակցություն նախատեսված չէ

Ըստ նրա`մեր քաղաքացիներին հետաքրքրում են ոչ այնքան ֆինանսական աջակցության ծրագրերը, որքան կայուն աշխատանք ունենալու հեռանկարը։ Մարկոսյանի տեղեկացմամբ`թեև արցախյան վերջին պատերազմը որոշակի հարված հասցրեց մեր գենոֆոնդին, այդուհանդերձ, 2020 թվականին Հայաստանում գրանցվել է նաև ծնելիության աճ։ 

Հայաստանի բազմազավակ ընտանիքներն ավելի հեշտությամբ կստանան դրամագլուխը

95
թեգերը:
Արտակ Մարկոսյան, ընտանիք
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Հայաստանում «բեյբի բում» չի՞ լինի. նախարարի խորհրդականն ասաց` ինչ ծրագրեր են սպասվում
Հայերը շտապում են ամուսնանալ․ համավարակն ազդե՞լ է ամուսնությունների ու ծնելիության վրա
Հայաստանն անհետացման եզրի՞ն է. ուր կհասցնի ժողովրդագրական ճգնաժամը
Лидеры оппозиции: первый президент Армении Левон Тер-Петросян, главный редактор газеты Айкакан жаманак Никол Пашинян на митинге оппозиционного Армянского народного конгресса (31 maq 2011). Еревaн

Լևոն Տեր–Պետրոսյան ասաց` ինչո՞վ է վտանգավոր թե՛ Փաշինյանի, թե՛ Քոչարյանի հաղթանակը

44
(Թարմացված է 16:51 16.05.2021)
Տեր–Պետրոսյանի խոսքով` նույնքան վտանգավոր է նաև երրորդ տարբերակը, այն է՝ մի քանի կուսակցություններից կազմված թույլ կոալիցիոն կառավարության ձևավորումը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարի ժամանակ պատասխանել է հարցին, թե ինչով է վտանգավոր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը:

«Վտանգավոր է նրանով, որ երկուսից որևէ մեկի հաղթանակի պարագայում էլ ներքաղաքական հակամարտությունը ոչ միայն չի դադարելու, այլև ավելի է սաստկանալու։ Իշխանությունը հնարավորություն չի ունենալու զբաղվել, առաջին հերթին, անվտանգության, ինչպես նաև երկրի առջև կանգնած քաղաքական, տնտեսական, սոցիալական հրատապ լուծում պահանջող բազմաթիվ այլ խնդիրներով»,–ասաց նա։

Տեր–Պետրոսյանի խոսքով` նույնքան վտանգավոր է նաև երրորդ տարբերակը, այն է՝ մի քանի կուսակցություններից կազմված թույլ կոալիցիոն կառավարության ձևավորումը։

 «Այս ամենը նշանակում է, որ մեզ այսօր արդեն սարսափեցնող անկայունությունն ընտրություններից հետո ավելի է խորանալու, և մենք հայտնվելու ենք շատ ավելի վտանգավոր և  տևական ցնցումների մեջ, որոնք հանգեցնելու են արտագաղթի սոսկալի ծավալների: Այս մտավախությունը խիստ այժմեական է դարձնում կառավարման խորհրդարանական համակարգից կրկին կիսանախագահական համակարգին վերադառնալու գաղափարը, որն, ի դեպ, մշտապես եղել է «Հայ Ազգային Կոնգրեսի» սկզբունքային դիրքորոշումը»,–ասել է նա։

ՀՀ առաջին նախագահն ընդգծել է, որբ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կառավարման խորհրդարանական համակարգն արդյունավետ և կենսունակ է միայն երկու-երեք խոշոր կուսակցություններ ունեցող կայացած ժողովրդավարություններում։ Մինչդեռ մեր նման երկրներում այն, որպես կանոն, դառնում է մշտական ցնցումների եւ կառավարական ճգնաժամերի պատճառ։

Նրա խոսքով` նշված նկատառումներով հանդերձ, կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հարցում շտապողականությունը խիստ վտանգավոր, հետևաբար, անթույլատրելի է։ Դրան պետք է անդրադառնալ մեկ-երկու տարի անց, երկրի կայունության ապահովումից և ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնումից հետո։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարակամը։

Մայիսի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 25–ի հանդիպման ժամանակ առաջարկել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։ Ռոբերտ Քոչարյանը տեղում մերժել է առաջարկը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը բնութագրել էր «ավազակապետական հեղափոխության փորձ»։

Հետո Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակել էր, որ մայիսի 1–ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և առաջարկել է նրան ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իր կողմից շարադրված հայտարարությամբ: Սակայն Սարգսյանը մերժել է Տեր–Պետրոսյանին։

44
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր–Պետրոսյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Փաշինյանը իրականացրեց Տեր-Պետրոսյանի՞ ծրագիրը. Լևոն Զուրաբյանի մեկնաբանությունը
Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել
Ո՞րն է Արցախյան պատերազմում կրած պարտության իրական պատճառը. Լևոն Տեր–Պետրոսյանի վարկածը