Sputnik Էստոնիայի գլխավոր խմբագիրն ու Վիշինսկին Մոսկվայում ցույց են արել

28
Մոսկվայում Էստոնիայի դեսպանատան դիմաց այսօր Sputnik–ի լրագրողներին աջակցելուն ուղղված ցույց է անցկացվել։ Հավաքին մասնակցել են նաև Sputnik Էստոնիայի գլխավոր խմբագիր Ելենա Չերիշևան և Ուկրաինայի իշխանության կամայականություններից տուժած լրագրող Կիրիլ Վիշինսկին։

Փետրվարի 24–ին Էստոնիան անկախության օրն է նշում։ Sputnik Էստոնիայի գլխավոր խմբագիր Ելենա Չերիշևան տոնական օրով ստիպված է ցույց անել էստոնական իշխանության կամայականության դեմ։

Sputnik Էստոնիայի շուրջ ստեղծված իրավիճակը կեղտաբիծ է Եվրոպայի հեղինակության վրա. Լավրով

Այս օրը Sputnik Էստոնիան կարող էր նշել իր 4–ամյակը, սակայն Չերիշևայի խոսքով` այս օրը «անկախության, ժողովրդավարության ու խոսքի ազատության «սգո» օր» դարձավ, քանի որ եվրոպական պետությունն աշխատանքից զրկել է իր ավելի քան 30 քաղաքացիներին այն պատճառով, որ նրանք «այլ կերպ են մտածում, որ հոսանքին հակառակ են գնում»։

Ցույցին միացել է նաև «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գործադիր տնօրեն Կիրիլ Վիշինսկին։

Ինչ գնահատական են տալիս էստոնացիները Sputnik Էստոնիայի գործունեությունը դադարեցնելուն 

«Հուսով ենք` այսօր` Էստոնիայի անկախության օրը, երկրի իշխանությունը կարձագանքի Sputnik Էստոնիայի շուրջ ստեղծված իրավիճակին», – ասել է նա։

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1–ից Sputnik Էստոնիայի լրագրողները ստիպված էին չեղյալ հայտարարել պայմանագրերը «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ–ի հետ` քրեական հետապնդման ու մինչև 5 տարի ազատազրկման սպառնալիքի պատճառով։ 

Կատարյալ անօրինականություն. եվրոպացիներին պատմել են Sputnik Էստոնիայի մասին

28
թեգերը:
Բողոքի ակցիա, Sputnik, Էստոնիա
Ըստ թեմայի
Պատժամիջոցները Sputnik Էստոնիայի դեմ կարող են վտանգավոր նախադեպ դառնալ․ Կիսելյով
«Պետք է ներողություն խնդրել». Զախարովան` Sputnik Էստոնիայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Ի՞նչ սկանդալ. Էստոնիայի վարչապետը չգիտի` Sputnik–ի շուրջ ինչ պատմություն է ծավալվել

Ուղիղ ադրբեջանցիների դիմաց․ Շուռնուխում 30 մետրանոց մեծ եռագույն բարձրացվեց

201
(Թարմացված է 17:51 07.03.2021)
Մոտ մեկ ամիս առաջ էլ Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա հանդիսավորությամբ բարձրացվեց 30մ բարձրությամբ և 40 քմ մակերեսով հայկական եռագույնը։

Սյունիքի մարզի Շուռնուխ սահմանամերձ գյուղում այսօր հանդիսավորությամբ բարձրացվեց հայկական եռագույնը։ Հայկական դրոշն այսուհետ կծածանվի 30մ բարձրության վրա։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է Շուռնուխում ու տեսանկարահանել արարողությունը։

Դրոշի բարձրացումն ուղեկցվել է հանդիսավոր միջոցառումներով։  Գորիս խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը ներկայացել են ավանդական կերակուրներով։ Շուռնուխում ամբողջ օրը նաև մշակութային հետաքրքիր նախաձեռնություններ են սպասվում։

Միջոցառմանը ներկա էր Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց , որ դրոշը տեղադրվել է Շուռնուխի ամենաբարձր կետում։

«Հայկական առագույնն ունիի 8 մետր երկարություն և 4 մետր լայնություն։ Ուղիղ գտնվում է ադրբեջանցիների դիմաց»,-ասաց նա։
Շուռնուխի բնակիչները ևս ոգևորված էին, չեն թաքցնում, որ միջոցառումից հպարտություն են զգում։

«Թող թուրքը իմանա, որ մեր գյուղը կանգուն է ու միշտ էլ էդպես կանգուն մնալու է։ Ամուր կանգնած ենք մեր հողի վրա»,-ասում է գյուղի բնակիչ Ռուզաննա Աթայանը։

 Ավելի վաղ  Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Facebook-ի իր էջում հայտնել էր սպասվող արարողության մասին։

Նա շեշտել էր՝ Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին միշտ պետք է զգա, որ հայ ժողովուրդը միասնական, համախմբված կերպով սահմանամերձ բնակավայրերի կողքին է։

Մոտ մեկ ամիս առաջ էլ Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա հանդիսավորությամբ բարձրացվեց 30մ բարձրությամբ և 40 քմ մակերեսով հայկական եռագույնը։

Հիշեցնենք՝ պատերազմի արդյունքում Արցախի որոշ շրջաններ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ սկսվեցին, քաղաքացիները փակեցին ճանապարհները՝ պահանջելով լուծել սահմանների հարցն ու իրենց իրավունքներից, տներից և անվտանգությունից զրկող ապօրինի սահմանազատման խնդիրը։

Հատկապես սրվել էր իրավիճակը Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի, Դավիթ Բեկի, Որոտանի և Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի պատճառով։ Մասնավորապես, Շուռնուխի 12 տներ անցել են թշնամուն։

201
թեգերը:
Սահման, եռագույն դրոշ, դրոշ, Սյունիք

Ծաղիկներ` մարտի 8-ին ընդառաջ․ խաղաղապահները շնորհավորել են արցախցի կանանց տոնը․ տեսանյութ

76
(Թարմացված է 13:53 07.03.2021)
Արցախյան հակամարտության գոտու 27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են  իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը։

Լաչինի միջանցքի դիտակետում հերթապահություն իրականացնող ոուս խաղաղապահներն արցախցի կանանց ծաղիկներ են նվիրել։

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, զինծառայողները շնորհավորել են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին գալիք տոնի կապակցությամբ։

Նշվում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել Լաչինի միջանցքում քաղաքացիական ավտոտրանսպորտային շարժի անվտանգության ապահովման առաջադրանքը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

76
թեգերը:
Ծաղիկ, Մարտի 8, Արցախ, Կին, խաղաղապահ
Ըստ թեմայի
ՀԱՊԿ–ը փոփոխություն է կատարում խաղաղապահ ուժերին վերաբերող համաձայնագրում
Արցախում ռուս խաղաղապահների համար ևս չորս բլոկ-մոդուլային ավան է կառուցվել
Հայ ուխտավորներին ռուս խաղաղապահներն ուղեկցել են Ամարաս
Անհետ կորածների հարցով ռուս խաղաղապահներին 2500 արցախցի է դիմել
Վերնիսաժ

Ամենևին ոչ տոնական Վերնիսաժ, կամ ինչով է ապրում Երևանի ամենակոլորիտային տոնավաճառը

25
Կանանց միջազգային տոնի՝ մարտի 8-ի նախօրեին Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է երևանցիների սիրած տոնավաճառն ու զրուցել վաճառողների հետ

Վերնիսաժում նախատոնական իրարանցում չի նկատվում։ Անցորդները թռուցիկ նայում են վաճառասեղաններին ու գրեթե կանգ չեն առնում։ Վաճառողներն էլ հավաքվում են խմբերով՝ ջերմանալով գարնանային արևի ճառագայթների տակ ու տարբեր թեմաներ քննարկում։ Վաճառասեղանին մոտեցող գնորդին տեսնելով՝ անմիջապես գալիս ու սկսում են ներկայացնել ապրանքը։

Кожаные сумки на ереванской ярмарке Вернисаж в преддверии восьмого марта
© Sputnik / Aram Nersesyan
Վերնիսաժ

«Առանց զբոսաշրջիկների Վերնիսաժն իրեն նման չէ։ Տեղացիներն ամեն ինչի գինը գիտեն, պատկերացնում են, թե ինչ են ուզում, րոպեների ընթացքում գնում ու հեռանում են։ Իսկ զբոսաշրջիկները երկար են ընտրում, գեղեցիկ առևտուր են անում, փորձում խորամանկել, իսկ եթե նրանց թվում է, թե ստացվել է, թեյավճար են թողնում։ Նրանց շնորհիվ մենք մարքեթինգային հնարքներ ու մի քանի լեզու ենք սովորել», - ասում է պայուսակներ վաճառող տղամարդը։

Ювелирные украшения на ереванской ярмарке Вернисаж в преддверии восьмого марта
© Sputnik / Aram Nersesyan
Վերնիսաժ

Այստեղ կարելի է արծաթյա զարդեր, կաշվե իրեր, հյուսած պայուսակներ, մետաքսյա շարֆեր, խեցեղեն, կավից ու փայտից պատրաստված հուշանվերներ և շատ այլ բաներ գտնել։ Մարտի 8-ի նախօրեին առավել մարդաշատ են, այսպես կոչված, «կանանց» շարքերը։ Ընդ որում այստեղ գնորդները ոչ միայն տղամարդիկ են, այլև կանայք։ Ճիշտ է, գնման ձևն ակնհայտ տարբերվում է։  Կանայք հիմնականում ըստ գնի են նվեր ընտրում, 6-30 դոլար միջին արժողությամբ, իսկ տղամարդիկ փորձում են որևէ օրիգինալ բան գտնել, տոն օրերին էլ գինը նրանց համար էական չէ։ 

«Հավանաբար միայն հայ կանայք են միմյանց նվեր գնում մարտի 8-ին։ Նրանք ընտրում են այնպիսի իրեր, որոնք իրենց գնից ավելի թանկ տեսք ունեն։ Տղամարդիկ էլ մեծ զարդեր, բնական քարեր ու ձեռագործ հավաքածուներ են նախընտրում», - պատմում է ոսկերչական իրեր վաճառողը։

Кулоны Древо жизни на ереванской ярмарке Вернисаж в преддверии восьмого марта
© Sputnik / Aram Nersesyan
Վերնիսաժ

Նա բացահայտում է վաճառողների գաղտնիքը․ սկզբում առաջարկում են ամենաթանկ ապրանքը, այնուհետև աստիճանաբար անցնում էժանին։ Եթե մարդը գործի գիտակ է, նախևառաջ նրան վարպետների գործեր են առաջարկում։ Նման հաճախորդներին դեմքով են ճանաչում և փոքր զեղչեր անում։ Իսկ եթե հաճախորդը խորհրդի կարիք ունի՝ ինչ ընտրել զարդի հետ, նրան խորհուրդ են տալիս այցելել ձեռագործ պայուսակների և շարֆերի տաղավար։

Текстиль с разнообразным принтом на ереванской ярмарке Вернисаж в преддверии восьмого марта
© Sputnik / Aram Nersesyan
Վերնիսաժ

Շարֆեր վաճառող կինը պատմում է, որ հիմնականում դրանք նախընտրում են կանայք։ Նրանք երկար ընտրում են, հարցնում պատրաստման տեխնոլոգիան, երբեմն նույնիսկ զանգահարում ու խորհուրդ են հարցնում ընկերուհիներից։ Իսկ տղամարդիկ պայուսակներ ու դրամապանակներ են նախընտրում, բերում են կնոջը, որպեսզի նա անձամբ իր համար որևէ բան ընտրի։ Շատ դեպքեր են եղել, երբ ընտանեկան զույգը սկսել է վիճել և արդյունքում ոչինչ չի գնել։ Եղել են նաև դեպքեր, երբ տղամարդը զայրացել ու միանգամից մի քանի պայուսակ է գնել՝ ծանոթ բոլոր կանանց համար, բացի կնոջից։

- Իսկ ձեզ կանանց տոնին նվերներ նվիրո՞ւմ են։

- Շարֆեր՝ ոչ բայց զարդեր երբեմն նվիրում են։

- Այստեղի վարպետների՞ գործեր են։

- Այո, երբ կրում եմ, նրանք ճանաչում են իրենց գործերը։

Ювелирные украшения на ереванской ярмарке Вернисаж в преддверии восьмого марта
© Sputnik / Aram Nersesyan
Վերնիսաժ

Իսկ Անահիտը, որը իր պատրաստած զարդերն է վաճառում, պատմում է, որ հաճախ իրեն ծաղիկներ էին նվիրում, և նա որոշեց դրանք օգտագործել իր աշխատանքներում։  Նրա հաճախորդները հիմնականում կանայք են։ Աղջիկներն իրենց մայրիկներին ու տատիկներին մեծ կախազարդեր են նվիրում, իսկ իրենց՝ նուրբ ծաղիկներով ականջօղեր։ Հայ կանայք նախընտրում են նուրբ գույներ ու իրենց հայտնի ծաղիկներ։

«Այս ծաղիկները երբեք չեն թոռոմի։ Ամեն անգամ կանայք այս զարդերը կրելիս կհիշեն ինձ և նրան, ով  իրենց նվիրել է։ Մի՞թե հրաշք չէ», - ասում է նա ժպիտով։

Глиняная посуда на ереванской ярмарке Вернисаж в преддверии восьмого марта
© Sputnik / Aram Nersesyan
Վերնիսաժ

Հարևան վաճառասեղանի վաճառողն արագ միանում է զրույցին ու ասում, որ հրաշքն այն է, երբ կավի փոքր կտորից թեթև բաժակ է ստացվում, որից ամեն առավոտ կարելի է համեղ սուրճ խմել ու դրական հույզեր ստանալ։ Նա անմիջապես հիշում է, որ իր բաժակները գնել են տասնյակ երկրներից զբոսաշրջիկներ ու դրանցից սուրճ են խմում աշխարհի տարբեր քաղաքների բնակիչներ՝ Մոսկվայից մինչև Լոս Անջելես։ Տղամարդը պատմում է, թե ինչ սիրով է պատրաստում բաժակները, և ակամայից ուզում ես գնել նրա գոնե մեկ արտադրանք։

-Վաճառեք ինձ այդ բաժակը։

- Ինչ ես ասում, քույրիկ ջան, նվիրում եմ, շուտով մարտի 8 է։

- Չէ, այդպես չեմ վերցնի։

Торговые ларьки с ювелирными укоашениями на ереванской ярмарке Вернисаж в преддверии восьмого марта
© Sputnik / Aram Nersesyan
Վերնիսաժ

- Էդ դեպքում թող քո տղամարդը քեզ համար գնի, ես քեզ ոչինչ չեմ վաճառի։

-Մի՛ նեղացեք։

- Չեմ նեղանում, դա մարքեթինգ է, եթե այն քեզ դուր է եկել, ուրեմն դու այն կվերցնես, կգաս ու երկու հատ էլ նույնից կգնես, - ծիծաղելով ասում է վաճառողը։

- Իսկ ի՞նչ եք ձեր կնոջը նվիրելու։

- Ծաղիկներ, այսօր ադամանդի գին ունեն դրանք։

Հանկարծ տղամարդը մատնացույց է անում հուշանվերների վաճառասեղանին՝ խորհուրդ տալով անպայման այցելել ։ Նա գործընկերոջը ձայն է տալիս՝ ասելով, որ ցույց տա ինձ «այս շուկայի ամենագեղեցիկ բանը», ու աչքով անում նրան։

Сувениры и безделушки на ереванской ярмарке Вернисаж в преддверии восьмого марта
© Sputnik / Aram Nersesyan
Վերնիսաժ

Մոտենում ենք ու նկատում ծածկի տակ կախված հրեշտակներին։ Մինչդեռ հիանում ենք նրանցով՝ վաճառողը գտնում ու մեզ է պարզում կանաչ զգեստով գանգրահեր հրեշտակին։

- Ձեզ է նման, - ասում է վաճառողը։

Մենք սկսում ենք ծիծաղել, իսկ տղամարդիկ պահը բաց չեն թողնում ու շնորհավորում են գալիք տոնի կապակցությամբ։ Մենք հեռանում ենք։ Բայց թվում է, թե տոնավաճառը բազմամարդ ու ավելի ուրախ է դառնում։

  • Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    © Sputnik / Aram Nersesyan
  • Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
    © Sputnik / Andranik Ghazaryan
1 / 10
© Sputnik / Aram Nersesyan
Վերնիսաժը մարտի 8-ի նախօրեին
25
թեգերը:
Մարտի 8, Վերնիսաժ, տոնավաճառ