Շնորհավոր Բարեկենդան, բարով հասնենք սուրբ Հարության. Երևանում տոն է. տեսանյութ

269
(Թարմացված է 16:40 23.02.2020)
Երևանում տոնական տրամադրություն է։ Թմբուկներով, տիկնիկներով, դիմակներով մարդիկ քայլերթ են իրականացնում մայրաքաղաքում` նշելով Բուն Բարեկենդանը։

Այսօր՝ փետրվարի 23-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը։ Այս ուրախ տոնին հաջորդում է յոթշաբաթյա Մեծ Պահքը, որն էլ ավարտվում է Հարության տոնով։ Արդեն 7-րդ անգամ Երևանում Բուն Բարեկենդանին Արարատյան Հայրապետական Թեմն կազմակերպում է  շքերթ-տոնախմբություն։

Մասնակիցները դիմակներով, երգ ու պարով, դհոլ-զուռնայով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի ամեն խաչմերուկում տոնական շուրջպար բռնելով, քայլում են դեպի Ազատության հրապարակ: Այստեղ էլ կայանում է մեծ տոնախմբությունը, որն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կազմակերպել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Բուն Բարեկենդանը նաև ժողովրդական ծիսական տարրերով է հարուստ։ Այս օրը երիտասարդներն իրականացնում են թատերական ներկայացումներ, այն հարուստ է նաև ազգագրական երգ ու պարով, ծիսական ուտեստներով, ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառքով, ազգային խաղերի մրցումներով։

269
թեգերը:
Հայ Առաքելական Եկեղեցի, տոն, Երևան, Բարեկենդան
Ըստ թեմայի
Երևանում Բարեկենդան է` ուրախ դիմակահանդես. լուսանկարներ
«Ձեզ`Բարեկենդան, մեզ` բարի Զատիկ». տոնի գույներն ու տրամադրությունները` լուսանկարներով

Հայտնի լուսանկարի հերոս հրետանավոր Արմանը տանն է. տեսանյութ

85
(Թարմացված է 19:47 04.12.2020)
Օրեր շարունակ որդուց լուր չունեցող մայրը պատահաբար է տեսել Արմանի լուսանկարը։ Ճանաչել է ձեռքերից ու այդ րոպեից անդադար և ամեն օր աղոթել է։

Արցախյան նորօրյա պատերազմի մասին պատմող լուսանկարներից մի քանիսը մեծ տարածում գտան ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային մամուլում ու համացանցում։ Այդ լուսանկարներից մեկի հերոսը հրետանավոր, ժամկետային զինծառայող Արման Եդիգարյանն է։ «Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել առաջնագծից ողջ ու առողջ տուն վերադարձած հերոսի մասին։

Նրա և հրետանավոր մյուս հերոսի՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարները հաճախ օգտատերերը շփոթում էին։ Իրականում Արմանն ու Ալբերտը նույն վայրում ու կողք կողքի էին կռիվ տալիս թշնամու դեմ։ Երկու հայտնի լուսանկարներն էլ արվել են պատերազմի ամենաթեժ օրերին ու ամենաթեժ բնագծերից մեկում՝ Ջրականում։ Հերթական մարտից առաջ էլ Արմանն ու Ալբերտն իրար ձեռքով հաջողություն են մաղթել։ Ցավոք, դա Ալբերտի վերջին մարտն էր...

Արմանը համեստությամբ ասում է՝ այդ լուսանկարներն աշխարհին պատմեցին այն մասին, թե ինչպես է հայ զինվորն իր հողը պահում։

«Տղերքն իրենց կյանքի գնով պահել են դիրքը...»,-ասում է նա։

Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով 

Պատերազմի օրերին միայն Արմանն իր հաշվարկով թշնամու ուղղությամբ ավելի քան 600 արկ է արձակել, իսկ դիվիզիոնը՝ 5000-ից ավելի։ Նշում է, որ թշնամուն զգալի վնաս են պատճառել։

Մեկը 5 տանկ է խոցել, մյուսը` 10 վիրավորի կյանք փրկել. մերօրյա հերոսների սխրանքը

Որդու և մյուս զինվորների կողքին լինելու համար գրեթե առաջին օրերից առաջնագիծ է մեկնել նաև Արմանի հայրը։

Օրեր շարունակ որդուց լուր չունեցող մայրն էլ պատահաբար համացանցում է տեսել Արմանի լուսանկարը։ Ասում է՝ ճանաչեց ձեռքերից ու այդ րոպեից անդադար և ամեն օր աղոթել է։

«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց

85
թեգերը:
Լուսանկար, Պատերազմ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ճանաչենք մեր հերոսներին. Քարամյանի շնորհիվ 600 զինծառայող դուրս են բերվել շրջափակումից
«Հայերը հերոսության հրաշքներ են գործել». ռուս փորձագետը` Արցախի «մարտական ոչ-ոքիի» մասին
Հերոսները չեն մեռնում. եզդի երգիչն Արցախում զոհված հայրենակիցներին երգ է նվիրել
Հենրիխ Մխիթարյանն իր երկու գոլը նվիրել է հայ հերոսներին. լուսանկար

Ստեփանակերտում կառուցվող բազմահարկ շենքերը շահագործման կհանձնվեն հաջորդ տարվա առաջին կեսին

21
(Թարմացված է 19:15 04.12.2020)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շրջել է Ստեփանակերտի մի շարք շինհարթակներում։

Արցախում սոցիալական թիվ մեկ խնդիրը բնակարանայինն է։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով` առաջիկա տարիներին կառավարությունն իր հիմնական ջանքերը գործադրելու է բոլոր անօթևան մնացած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար:

Ռուսաստանի աջակցությամբ Արցախում մոտ 8000 բնակելի տուն կկառուցվի

Հարությունյանն այսօր աշխատանքային այցով եղել է մայրաքաղաքի մի շարք շինհարթակներում և օբյեկտների շահագործման ժամկետների վերաբերյալ տվել նոր հանձնարարականներ: Այցի մասին պատմող տեսանյութը նա տեղադրել է Facebook–ի իր էջում։

Մասնավորապես՝ Ստեփանակերտի տարբեր հատվածներում կառուցվող բազմահարկ շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով, աշխատուժի ավելացման հաշվին շահագործման կհանձնվեն մինչև հաջորդ տարվա առաջին կես:

21
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, բնակարանաշինություն, բնակարան, շինարարություն, Ստեփանակերտ
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահներն ականազերծել են Ստեփանակերտի դպրոցի տարածքը
Ստեփանակերտում ռուս խաղաղապահները մոտ 100 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել
Հնարավոր է նաև վիրահատություն անել. Ստեփանակերտի դաշտային հոսպիտալը` լուսանկարներով
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը։

Արցախի նախագահը ռուս բարձրաստիճան զինվորականի հետ քննարկել է երկրի անվտանգային խնդիրներ

0
(Թարմացված է 20:24 04.12.2020)
Հանդիպմանը մասնակցել է նաև Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը:

Facebook-ի իր պաշտոնական էջում ԱՀ նախագահը հայտնում է, որ ռուս բարձրաստիճան զինվորականն Արցախում է աշխատանքային այցով։

Президент НКР Араик Арутюнян принял делегацию во главе с командующим инженерными войсками ВС РФ генерал-лейтенантом Юрием Ставицким (4 декабря 2020). Степанакерт
Գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկի

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և պետական բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ քննարկվել են Արցախի անվտանգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Президент НКР Араик Арутюнян принял делегацию во главе с командующим инженерными войсками ВС РФ генерал-лейтенантом Юрием Ставицким (4 декабря 2020). Степанакерт
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

0
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են Ղարաբաղում խաղաղության պահպանման համար․ Շոյգու
Ռուս խաղաղապահներն օգնել են գտնել և վերադարձնել կորած արցախցիներին
Արայիկ Հարությունյանն ընդունել է անհետ կորածների և գերիների հարազատներին