Ինչպես «խանգարել» խոպանչիներին. Լեռնանիստը գտել է համայնքի զարգացման ձևը

1087
(Թարմացված է 20:12 23.02.2020)
Երևանից 45 կմ հեռավորության վրա գտնվող Լեռնանիստ համայնքում առաջիկա տարիներին զբոսաշրջիկների սիրելի վայրը դառնալու համար լուրջ քայլեր են ձեռնարկվում։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքում նախորդ տարվանից գործում է ձմեռային այգի, որտեղ կարելի է սահել, ձյունագնաց վարել կամ էլ դահուկներով «արշավի» գնալ։ Ձմեռային այգին աստիճանաբար զբոսաշրջիկների սիրելի վայրն է դառնում, և համայնքը որոշել է ավելի բարեկարգել այն։ Այս տարի արդեն վերանորոգումից հետո ձմեռային այգին կունենա տաք ու մեծ սպասասրահ, ավտոկայանատեղի և հանդերձասրահ։

Լեռնանիստից քիչ հեռավորության վրա է գտնվում Ծաղկաձորը, որը շատերին է հայտնի որպես զբոսաշրջային կենտրոն։ Լեռնանիստցիները հույս ունեն` եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպեն, մի օր իրենց համայնքն էլ Ծաղկաձորի պես հայտնի կլինի։

Լեռնանիստում նախորդ տարի նաև մի քանի հյուրատներ են բացվել, որպեսզի հյուրերը նաև գիշերելու, ինչպես նաև սարի թեյ կամ հայկական հայտնի ճաշատեսակներ` ավելուկով ապուր, ղափամա, հարիսա ճաշակեն։

Ձյուն, դահուկներ, ադրենալին.ոչ միայն Ծաղկաձորում, ձմեռային հանգստի հրավեր`երկրի հյուսիսից

Լեռնանիստն, ի դեպ, կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին ոչ միայն ձմռանը. համայնքն ունի թանգարան, ամռանը ձիերով կամ ոտքով դեպի քարանձավներ արշավներ են կազմակերպվում, գործում է Սուրբ Հակոբ եկեղեցին` իր ավազան աղբյուրով, որի ջուրը բուժիչ է համարվում։

Հայաստանում ձմեռային հիանալի ժամանցի 6 տարբերակ․ ճանապարհորդ բլոգերի խորհուրդները

Շուրջ 3200 բնակիչ ունեցող համայնքում հիմնականում արտագնա աշխատանքի են մեկնում տղամարդիկ, սակայն լեռնանիստցիները հույս ունեն, որ կկարողանան համայնքն այնքան զարգացնել, որ ոչ թե գնան, այլ գնացողներն էլ վերադառնան։

1087
թեգերը:
զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, խոպանչի, Հայաստան
թեմա:
Զբոսաշրջիկները սիրում են Հայաստանը (84)
Ըստ թեմայի
Դուբայ, Շարժա, Աբու Դաբի. որտեղ և ինչպես անցկացնել ձմեռային անմոռանալի հանգիստ
Ծաղկաձորի ճոպանուղին շահագործվում է անվտանգության պահանջների խախտումներով
Լողազգեստով հոկեյ կամ ձմեռային ժամանց ռետրո ոճով
Ինչպես հաճույք ստանալ ու չսնանկանալ. որտե՞ղ են այս ամառ հանգստանում հայերը

sys_stories