Նախադպրոցական հաստատություններում պրոֆեսիոնալիզմի պակաս կա. Խաչատրյան

141
(Թարմացված է 16:34 19.02.2020)
Կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` նախադպրոցական կրթության նախագծի որոշ դրույթներին և դրանց իրականացման հնարավորությանը։

Կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած բարեփոխումների քայլը դրական է, բայց որպեսզի ծրագիրը նորմալ իրականացվի, մանկապարտեզները պետք է ունենան համապատասխան հաստիքներ։

«Եթե որակի հարց է դրվում, բայց մանկավարժներին չեն աջակցում, նորից կառաջանան խնդիրներ։ Նախադպրոցական կրթության վրա չպետք է ափսոսալ։ Ըստ նրա` եթե մի քանի միլիարդ դրամ կարողանում ենք հատկացնել հանրաքվեի ու նմանատիպ գործընթացների համար, ապա ինչու չենք կարող նույն կերպ ներդրում կատարել մեր երեխաների ապագայի համար»,– ասաց նա։

Խաչատրյան. «Նախադպրոցական հաստատություններում «յոլա» տանելու ռեժիմ է»

Սերոբ Խաչատրյանի կարծիքով` եթե ուզում ենք 10-20 տարի հետո լավ տնտեսություն ունենալ, մանկապարտեզներևի վրա պետք է անպայման ներդրում անենք, մինչդեռ նախադպրոցական կրթության առումով այն, ինչ ունենք այսօր, յոլա տանելու ռեժիմ է` ցածր վարձատրվող աշխատանք, որը մարդիկ անում են նվիրումով, իսկ ոմանք էլ տանից դուրս գալու համար։ Ունենք պրոֆեսիոնալիզմի պակաս, իսկ համակարգն էլ չի աջակցում մարդկանց։

«Եթե ամեն օր դասեր են տեղի ունենում, դեռ չի նշանակում, որ ունենք համակարգ». Խաչատրյան

Նշենք, որ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին առաջարկությանը:

141
թեգերը:
մանկապարտեզ, Արայիկ Հարությունյան, Սերոբ Խաչատրյան, Հայաստան
թեմա:
Sputnik զրույց (264)
Ըստ թեմայի
Շենգավիթի 5 մանկապարտեզներում անհետացող թանաքի միջոցով սննդի մուտքի և ելքի թվերը փոխվել են
Մայրերը «մաղարիչ» կանեն, բայց մանկապարտեզները պատրա՞ստ են ընդունել 0-2 տարեկան երեխաներին
Գյումրու դպրոցներից մեկում ժամկետանց մթերք են հայտնաբերել. լուսանկարներ
Այգիներ, մանկապարտեզներ, շենքեր են յուրացրել. Լոռու մարզպետը բացահայտումներ է խոստանում

Սուպեր Ժորիկը նոր ռեկորդներ է սահմանում

7
(Թարմացված է 23:04 19.04.2021)
Ընդամենը մի քանի օրվա ընթացքում տեսահոլովակը մոտ 30 մլն դիտում է գրանցել։ Հումորիստը շտապել է հետևորդներին ուրախացնել նորությամբ և տեսահոլովակով։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ Միխայիլ Գալուստյանի բեմական կերպարը՝ սուպեր Ժորիկը, ռեկորդներ է սահմանում նոր՝ «Չաո-Չաո» տեահոլովակով։ Այն ընդամենը մեկ շաբաթում գրանցել է ավելի քան 30 միլիոն դիտում: Հումորիստը որոշել է Instagram-ում իր հետևորդներին ուրախացնել՝ տեղադրելով տեսահոլովակի իր տարբերակը։

«Ընկերներ, սուպեր Ժորիկն արդեն 30 միլիոն դիտում ունի։ Շնորհակալություն նման ակտիվության համար։ Ամբողջ աշխատանքային շաբաթվա ընթացքում լիցքավորվեք այդ պարի էներգիայով»,- գրել է նա։

Օգտատերերը բազմաթիվ զվարճալի մեկնաբանություններ են գրել։

«Իմ երեխաներն են ձեր դիտումներն ապահովում», «Բավական է Միշան հոնքը բարձրացնի, համարը պատրաստ է», «Դիտումներից միլիոնն իմն է», «Աստղը ցնցվա՞ծ է», «Միջին վիճակագրական վագր»։

Միշա Գալուստյանի և Սարիկ Անդրեասյանի խնդիրը լուծել է դատարանը

Հիշեցնենք, որ Միխայիլ Գալուստյանը հայտնի է դարձել ՈՒՀԱ-ում հանդես գալու տարիներին: Նա նաև նկարահանվել է մի քանի ֆիլմերում։ Նրա կարողությունը, Forbes-ի գնահատմամբ, կազմում է տարեկան 2,2 մլն դոլար:

7
թեգերը:
տեսահոլովակ, Միխայիլ Գալուստյան
Ըստ թեմայի
Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանները պարտքերի դիմաց զիջել են իրենց վերջին ֆիլմի իրավունքները
«Ցավոք, հասկանում է». Մարտիրոսյանը խոսել է կնոջ հայերենի իմացության ու հայերի պաթոսի մասին
«Ինքդ քո ընթրիքը պատրաստիր». Միխայիլ Գալուստյանը ընտանեկան կյանքից դրվագներ է պատմել

ՆԱՏՕ–ի հետախույզները հաճախակիացրել են թռիչքները. նրանց ինչի՞ն են պետք Կամչատկան ու Դոնբասը

39
Ռուսաստանի ՊՆ տվյալներով` ՆԱՏՕ–ի հետախույզները դիտավորյալ սադրանքներ են կատարել Ռուսաստանի սահմանների մոտ. այնքան մոտ են թռել, որ ռուսական կողմը ստիպված է եղել երկինք բարձրացնել կործանիչներ և ցրել դաշինքի ավիացիան։

ՆԱՏՕ–ի ինքնաթիռները վերջին շաբաթվա ընթացքում գերազանցել են սեփական ռեկորդը։ Նրանք 58 անգամ մոտեցել են ռուսական սահմաններին։ ՆԱՏՕ–ի ինքնաթիռներն ի՞նչ են փորձում գտնել Կամչատկայի և Սև ծովի ափերին։ Եվ ինչո՞ւ են նրանք մշտադիտարկում Ուկրաինայի և Դոնեցկի չճանաչված հանրապետության միջև սահմանազատման գիծը։

Ռուսաստանի ՊՆ տվյալներով` միայն վերջին շաբաթվա ընթացքում ռուսական սահմաններին է մոտեցել 43 ռազմական ինքնաթիռ և 15 անօդաչու թռչող սարք։ Դրանք չափազանց շատ են մոտեցել, բայց սահմանը չեն հատել։

Ռուսաստանի ՌՏՈւ հերթապահ կործանիչները երկու անգամ ստիպված են եղել ցրել սադրիչներին Կամչատկայի ափի մոտ, ուր մոտեցել է ԱՄՆ ՌՕՈւ RC-135 հետախուզական ինքնաթիռը։

Նկատելով վտանգը` ռուսական ՄիԳ–31–ը իսկույն երկինք է բարձրացել և ուղեկցել անկոչ հյուրերին թերակղզու ափի երկայնքով` Խաղաղ օվկիանոսի վրայով։

Մեկը ՆԱՏՕ–ն է. եվրոպացիներին կարգի հրավիրելու համար ԱՄՆ–ն երկու գործիք է օգտագործում

Ամերիկացիներին այլ բան չէր մնում, քան շրջվել դեպի տուն, իսկ ռուսական կործանիչը վերադարձել է բազա։

ՌԴ պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ ՆԱՏՕ–ն պարբերաբար սադրանքներ է իրականացնում ոչ միայն երկնքում, այլ նաև ծովում։

«Նրանք ստուգում են մեր համբերությունը, խաղում նյարդերի վրա։ Նրանց մոտ ոչինչ չի ստացվի»,–ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Օտարերկրա հետախույզները զննում են ոչ միայն Ռուսաստանի սևծովյան ափը, այլ նաև Ուկրաինայի և Դոնբասի չճանաչված հանրապետության միջև սահմանազատման ամբողջ գիծը, ինչով ավելի շատ են սրում առանց այն էլ բարդ իրավիճակն Ուկրաինայի արևելքում։

«Հարվածենք ռուսների խոցելի տեղին»․ ի՞նչ կա ՆԱՏՕ-ի մտքին

39
թեգերը:
Կամչատկա, Ռուսաստան, Դոնբաս, ՆԱՏՕ
Ըստ թեմայի
ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնել Չեխիային` ընդդեմ Ռուսաստանի
«ՆԱՏՕ-ի ձեռքի գործն է»․ ի՞նչ է կատարվում ռուսական սահմանների մոտ
Վաշինգտոնը գայթակղում է Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցությամբ