Ինչպես հասան հաղթանակի. հայ ըմբիշները պատմել են գոտեմարտերի մասին. տեսանյութ

261
(Թարմացված է 00:58 14.02.2020)
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկները բավականին լավ արդյունքներ գրանցեցին` հայրենիք բերելով 4 մեդալ` 2 ոսկե և 2 բրոնզե։ Լրագրողների հետ զրույցում նրանք պատմել են իրենց զգացողությունների մասին։

Հռոմում գտնվող Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիկներն ու մարզիչները լավ տրամադրություն ունեն։ Արդյունքներից գոհ են, հատկապես, որ կարողացել են հաղթանակ տանել նաև Ադրբեջանն ու Թուրքիան ներկայացնող մարզիկների նկատմամբ։ Եվրոպայի չեմպիոն, ոսկե մեդալակիր Գևորգ Ղարիբյանը լրագրողների հետ զրույցում ասում է, որ չնայած վնասվածքներին, կարողացել է հասնել հաղթանակի։ Իր լավ մարզավիճակի և թիմում լավ մթնոլորտի համար նա շնորհակալություն է հայտնում հավաքականի մարզիչներին։ Գևորգը նշում է, որ շատ էր տրամադրվել ադրբեջանցուն հաղթելու համար, որովհետև նրան հաղթելը մեծ պատիվ էր իր համար։

«Մրցումներին բոլորին հաղթում էի, բայց վերջին վայրկյանին պարտվում էի, վիրահատություն էի տարել, մեր մարզիչների շնորհիվ հասա հաղթանակի»,–Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում իր ուրախությունն է արտահայտում Գևորգը։

Նրա կողքին կանգնած Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հավելում է, որ Գևորգի հաղթանակի համար ավելի ուրախ է, քան իր։

«Եվրոպայի առաջնությունը շատ կարևոր է և ուրախ եմ, որ դարձա Եվրոպայի հնգակի չեմպիոն։ Ես գիտեմ՝ ինչ խնդիրներ են դրված իմ առջև, և ամեն ինչ անելու եմ այդ ամենին հասնելու համար։ Հռոմում գոտեմարտում էի Իտալիայի ներկայացուցչի հետ, բայց մեր հայերի շնորհիվ այնքան ինքնավստահ էի, որ ոնց որ Հայաստանում գոտեմարտեի Իտալիայի ներկայացուցչի հետ»,–Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասում է չեմպիոնը` «Սպիտակ արջը»։

Բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը նշում է, որ այս անգամ շատ մոտ էր հաղթանակին` ոսկին շահելուն։ Նա հույս ունի, որ մյուս անգամ կստացվի ոսկին բերել Հայաստան։

Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ վաստակեց և դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն

Հիշեցնենք, որ Հռոմում կայացած Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Գևորգ Ղարիբյանը վաստակեցին ոսկե մեդալ և դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը դարձան բրոնզե մեդալակիրներ։

261
թեգերը:
հաղթանակ, մեդալ, չեմպիոն, Կարեն Ասլանյան, Գևորգ Ղարիբյան, Արթուր Ալեքսանյան, Եվրոպայի ըմբշամարտի առաջնության, ըմբշամարտիկ
Ըստ թեմայի
Չեմպիոնի որդին չեմպիոն դարձավ. Էդմոնդ Նազարյանը ոսկի նվաճեց Եվրոպայի առաջնությունում
Կարապետ Չալյանը Եվրոպայի առաջնության մեդալակիր է
Կարեն Ասլանյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Վոլգոգրադում գազի ցիստեռն է այրվում, կան տուժածներ. ականատեսները տեսանյութ են հրապարակել

56
(Թարմացված է 14:32 10.08.2020)
Լենինի պողոտայում պայթյուն է որոտացել։ Հարակից շենքերի ապակիները կոտրվել են։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է։

Վոլգոգրադում` Լենինի պողոտայում, բենզալցակայանի մոտ գազի ցիստեռն է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` տուժել է յոթ մարդ: Մեկի վիճակը ծանր է։

ԱԻՆ–ն ահազանգը ստացել է ժամը 11։40-ին։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները։

Բացառիկ կադրեր Ախալքալաքի ծեծկռտուքից․ մի քանի հոգով մահակներով ծեծում են մի տղամարդու

Պարզվել է, որ գազի ցիստեռն է այրվում: Ճանապարհի որոշ հատվածը փակ է։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

«Վահանները ցա՛ծ դրեք». ինչ էր կատարվում գիշերը Մինսկում. տեսանյութ

56
թեգերը:
տեսանյութ, հրդեհ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Երևանում մեքենա է այրվել ավտոտնակում. այրվածքներով հոսպիտալացվածներից մեկը երեխա է
Վառելիք՝ թափոններից, կամ աղբը ոչ թե աղբանոցներում է, այլ մարդկանց գլխում
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տարածքում հրդեհ է բռնկվել․ մարդկանց տարհանել են

Բացառիկ կադրեր Ախալքալաքի ծեծկռտուքից․ մի քանի հոգով մահակներով ծեծում են մի տղամարդու

151
Անկարգությունների հետևանքով սպանվել է մեկ քաղաքացի։ Քաղաքն այժմ ոստիկանների խիստ վերահսկողության տակ է։

Համացանցում հայտնվել են բացառիկ կադրեր Վրաստանի հայաբնակ Ախալքալաք քաղաքի ծեծկռտուքից։

Jnews.ge կայքի Youtube-յան ալիքում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու տասնյակ տղամարդիկ կանգնեցրած մեքենաների մոտ վիճում, ապա սկսում ծեծել միմյանց։ Կադրերում երևում է նաև, թե մի քանի հոգի ինչպես են մահակներով ծեծում մեկին։

Լարված իրավիճակ Ախալքալաքում․ զանգվածային բախումների հետևանքով երկու հայ վիրավորվել են

Նշենք, որ Ախալքալաքի անկարգությունների հետևանքով սպանվել է մեկ քաղաքացի։ Քննության տվյալներով՝ պատճառը վեճն է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Միջադեպի ժամանակ 37-ամյա Ա.Գ.–ն ենթադրաբար կրակել է 27-ամյա Վ.Մ.ին, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Սպանության կասկածյալին ձերբակալել են։ Քաղաքն այժմ ոստիկանների խիստ վերահսկողության տակ է։

151
թեգերը:
տեսանյութ, Ոստիկանություն, ոստիկան, Ծեծկռտուք, Ախալքալաք, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել. տեսանյութ
Սարկիսովը կփոխհատուցի Մոսկվայում ադրբեջացիների կրած վնասը. իսկ ո՞վ կփոխհատուցի հայերինը
Մոսկվայում տղամարդը ցատկել է սլացող մեքենայի բեռնախցիկից․ նրան փորձում էին առևանգել
Մոսկվայում 3 ադրբեջանցու են կալանավորել հայերի հետ ծեծկռտուքի համար
Արաքայազն Հարրին կնոջ` Մեգանի հետ

Արքայազն Հարրին կնոջ պատճառով կռվել է լավագույն ընկերոջ հետ

0
Շուտով վաճառքում կհայտնվի թագավորական ընտանիքի նախկին թղթակիցների հեղինակած «Ազատություն փնտրելիս» գիրքը: Դրանում ներկայացվում են վերջին տարիներին 39-ամյա Մեգան Մարքլի ու 35-ամյա արքայազն Հարրիի հետ կատարված իրադարձությունները։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Արքայազն Հարրին որոշել է երես թեքել իր լավագույն ընկերոջից, երբ վերջինս անվստահություն է հայտնել Մեգան Մարքլի նկատմամբ։ Տեղեկությունը գրում է Marie Claire-ը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքի կյանքը լուսաբանած հեղինակներ Օմիդ Սքոբիի և Կարոլին Դյուրանի «Ազատություն փնտրելիս»  գիրքը, որը պատմում է Սասեքսի դքսի և դքսուհու մասին:

Ինչպես պնդում են հեղինակները, Մեծ Բրիտանիայի արքայազնը նեղացել է իր մանկության ընկերոջից` Թոմ «Սկիպպի» Ինսկիպից, և դադարել նրա հետ շփվել, երբ վերջինը նրան խորհուրդ է տվել չշտապել ամուսնանալու հարցում, այլ Մեգանի հետ ապրել որոշ ժամանակ, հետո նոր պաշտոնական առաջարկ անել:

Արքայազն Հարրին վշտացել է, քանի որ իր մտերիմ մարդը չի աջակցել իրեն։ Արդյունքում Թոմ Ինսկիպը և նրա կինը ՝ Լարա Հյուզ-Յանգը հարսանիքին չեմ հրավիրվել։

Հիշեցնենք` ապրիլի 1-ից արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը դադարեցին կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները և սկսեցին ինքնուրույն ապրել: Նրանք որոշեցին տեղափոխվել ԱՄՆ, աշխատել և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, հանուն դրա հրաժարվեցին թագավորական տիտղոսից, պետական ֆինանսավորումից և Sussex Royal ապրանքանիշից։

Սակայն առաջին 12 ամիսները նրանց համար փորձաշրջան կհամարվի։

Մեգան Մարքլը մեղադրել է թագուհի Եղիսաբեթին

2021 թվականին զույգը կկարողանա վերադարձնել իր թագավորական կարգավիճակը և վերականգնել նախկին կենսակերպը՝ կատարելով թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները:

0
թեգերը:
ընկեր, Արքայազն Հարրի, Մեգան Մարքլ
Ըստ թեմայի
Արքայազն Ուիլյամը բացահայտել է իր գաղտնի հոբբին ու գրավել երկրպագու կանանց
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը աշխատանք են գտել
Նոր բացահայտում. արքայազն Հարրին գաղտնի հաշիվ է ունեցել Instagram-ում