Ինչպես են Ուհանում բուժքույրերը պարում կորոնավիրուսով հիվանդների համար. տեսանյութ

274
(Թարմացված է 14:16 12.02.2020)
Կադրերում երևում է, որ Ուհանի հոսպիտալի հիվանդները երկար սպասեցնել չեն տվել և միացել են պարերին։

Ուհան քաղաքում կորոնավիրուսի բուժման համար ժամանակավոր հոսպիտալներից մեկի աշխատակիցները հիվանդներին ուրախացնելու համար պարեր են կազմակերպել։ Հոսպիտալի բուժքույրերը Չինաստանում տարածված «հրապարակային պարերը» կատարել են ընդհանուր հիվանդասենյակներում և միջանցքներում։

Ինչ գիտեն քաղաքացիները կորոնավիրուսի մասին. տեսանյութ

Ռիթմիկ երաժշտության տակ և պաշտպանիչ հանդերձանքով պարող բուժաշխատողների տեսանյութն արագ տարածվել է լրատվամիջոցներում և համացանցում՝ ամբողջ Չինաստանում դրական արձագանքներ ստանալով։

Կադրերում երևում է, որ Ուհանի հոսպիտալի հիվանդները երկար սպասեցնել չեն տվել և միացել են պարերին։

Բուժքույրերից մեկի խոսքով` նրանք ցանկացել են մթնոլորտը լիցքաթափել, ներգրավել պացիենտներին, ստիպել նրանց ոտքի կանգնել մահճակալներից և որոշ ժամանակով մոռանալ հիվանդության մասին։

Հայաստանը քեզ հետ է, Չինաստա՛ն. գոտեպնդող տեսանյութ կորոնավիրուսի դեմ պայքարողների համար

Հիշեցնենք` Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակով վարակվելու հետևանքով մահացած մարդկանց թիվը հասել է 1113–ի։ Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական հանձնաժողովից հաղորդել են, որ վարակված մարդկանց թիվը երկրում հասել է 44,6 հազարի, բուժվել են 4740–ը։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ–ին հայտնել էին, որ Ուհան քաղաքում անհայտ վարակի բռնկում կա։ Մասնագետները պարզել էին հիվանդության հարուցիչը, որը 2019-nCoV կորոնավիրուսն է։ Բժիշկների խոսքով` կորոնավիրուսին բնորոշ են մրսածությունը, հազը, կոկորդի ցավը, կծկվածության զգացումը սրտի շրջանում, նկատվում են նաև թոքաբորբի և բրոնխիտի նմանվող ախտանշաններ։ Ռիսկային խմբում են թույլ իմունային համակարգով մարդիկ, ինչպես նաև երեխաներն ու ծերերը։

Կորոնավիրուսը չինացի աղջկան փրկել է բռնաբարությունից

274
թեգերը:
բուժքույր, տեսանյութ, հիվանդանոց, Պար, Չինաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (53)
Ըստ թեմայի
Փորձարկվել է առաջին թեստը. Հայաստանում կորոնավիրուս բուժելը հնարավո՞ր է
Հայաստանում 40 մարդ է հետազոտվել կորոնավիրուսի կասկածով. արդյունքը հայտնի է
Ջեքի Չանը մեկ միլիոն յուան է խոստացել կորոնավիրուսի դեմ դեղ ստեղծողին

sys_stories