«Ես կառաջարկեի ընդհանրապես ՍԴ–ն վերացնել». ի՞նչ են մտածում քաղաքացիները հանրաքվեի մասին

331
(Թարմացված է 00:16 11.02.2020)
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին։ Sputnik Արմենիան Երևանում հարցում է անցկացրել անցորդների շրջանում` հասկանալու համար` ինչ գիտեն ՍԴ–ի շուրջ կատարվող իրադարձությունների մասին և արդյոք մասնակցելու են հանրաքվեին։

Պարզվեց`հարցման մասնակիցների մեծ մասը պատրաստվում է մասնակցել հանրաքվեին, բայց քչերին է հետաքրքիր, թե ինչ են նախատեսում այդ փոփոխությունները։

ՍԴ անդամների հարցը կորոշի ժողովուրդը. ԱԺ–ն ընդունեց հանրաքվեի մասին նախագիծը

«Ես այն կարծիքին եմ, որ Սահմանադրական դատարանը, որպես քաղաքական կառույց և սահմանադրական արդարադատություն իրականացնող կառույց, Հայաստանի պետության համար անհրաժեշտ չէ։ Այ, ես կառաջարկեի ընդհանրապես Սահմանադրական դատարանը վերացնել»,- նշեց հարցման մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունել էր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։

Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն Փաշինյանի համար միջանկյալ թեստ կլինի. քաղտեխնոլոգ

Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

331
թեգերը:
Հարցում, Հրայր Թովմասյան, Սահմանադրական դատարան, երևանցիներ, Երևան, տեսանյութ, Հայաստան, հանրաքվե
Ըստ թեմայի
Կրակում է ինքն իր ոտքին. Մարուքյանը կարծում է` իշխանությունն ընտրել է հանրաքվեի տարբերակը
Փաշինյանին հիմա էլ նախագահ Սարգսյանի գրիչն է պետք. որքա՞ն գումար կծախսվի հանրաքվեի վրա
Բադասյանը հանրաքվեի թեմայով խոսել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

sys_stories