Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիրքորոշումն է ներկայացնում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը:
Վերոհիշյալ նախագծով առաջարկվում էր 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:
Անի Սամսոնյանի փոխանցմամբ՝ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, տվյալ օրինագիծը ներկայացնելով, խախտել է մի շարք օրենքներ և ընթացակարգեր, այդ թվում՝ իրավական նորմերի մասին օրենքը։ Նրա խոսքով` «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն իրենց գործընկերներին հայտնել են, որ նրանք անում են մի բան, որը հակաիրավական է, հակասահմանադրական է և ունենալու է հետևանքներ:
«Փաստորեն ԱԺ-ում խեղաթյուրվեց Սահմանադրությունը, ինչը հակասում է իրավական ճանապարհ ստեղծելու նպատակին: Մենք սա չէինք ուզում: Հեղափոխական արժեքները սրա մասին չէին խոսում, այլ իրավական պետություն ունենալու անհրաժեշտության մասին»,- իր մտահոգությունն է հայտնում պատգամավորը:
Անի Սամսոնյանի դիտարկմամբ՝ նախագծից բխող վտանգը նաև այն է, որ այն հակասում է Սահմանադրության մեջ ամրագրված դրույթին, որ անձի վիճակը վատթարացնող նորմերը հետադարձ ուժ չունեն:
Արմեն Սարգսյանը կարծիք ունի, բայց չի կարող արտահայտել. նախագահը հիշել է հին կատակը
Հիշեցնենք` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին որոշումը ԱԺ-ն ընդունեց փետրվարի 6-ի արտահերթ նիստում։ Օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից վավերացվելուց հետո Հայաստանում կանցկացվի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։
Նախագծի ընդունումից հետո ՀՀ ՍԴ 7 դատավորին, այդ թվում` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, սպասվում է պաշտոնանկություն։ Իսկ ՍԴ նոր կազմը կընտրվի արդեն նոր Սահմանադրությամբ` կառավարության, ՀՀ նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի հաջորդաբար առաջարկած թեկնածուներից։