Ինչո՞ւ այդ կղզի-պետությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը

468
(Թարմացված է 19:51 05.02.2020)
Ինչո՞ւ շուրջ 350.000 բնակչություն ունեցող Իսլանդիան մինչև օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Իսլանդիա բարեկամական խմբի անդամ Նարեկ Մկրտչյանը խոսել է Ցեղասպանության ճանաչման շուրջ Իսլանդիայում տարվող աշխատանքների մասին։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Իսլանդիա բարեկամական խմբի անդամ Նարեկ Մկրտչյանը հիշեցնում է`դեռ 2011 թվականին Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորներից մեկն առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ներկայացրել խորհրդարան, որը մերժվել է։ Հետագայում նմանօրինակ ևս երկու բանաձև է ներկայացվել։ 

«Իսլանդիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը ես հույս հայտնեցի, որ այս անգամ իրենց խորհրդարանը կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևը»,-ասաց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը։

Ըստ պատգամավորի` որևէ շոշափելի խոչընդոտ չկա, որ Իսլանդիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Նշենք, որ Իսլանդիան շուրջ 350.000 բնակչություն ունի։

Արմեն Սարգսյանը Իսրայելի Քնեսեթում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

468
թեգերը:
Իսլանդիա, Նարեկ Մկրտչյան, Հայոց ցեղասպանություն, Հայաստան
թեմա:
Հայոց ցեղասպանություն (227)
Ըստ թեմայի
Թուրքիան ԱՄՆ–ին կոչ է արել ազատ չարձակել Հայոց եղեռնի համար վրեժ լուծած Համբիկ Սասունյանին
Ծակ կոշիկներով հարուստը. ինչպե՞ս են հիշում Հրանտ Դինքին
Հայերն ու հրեաները՝ նմանություններ և տարբերություններ, կամ ինչով է վտանգավոր նոր ծրագիրը
Ինչպես է հայկական ջուրը գերել Դարեն Արոնոֆսկուն, Քանյե Ուեսթին, Քարդաշյանին և այլ աստղերի

sys_stories