Դավոսի ֆորումից չարժե արմատական և հեղափոխական բնույթի քայլեր սպասել. Դավիթ Հախվերդյան

484
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Դավոսում ամեն տարի անցկացվող համաշխարհային տնտեսական համաժողովի և այդ միջոցառման հետ Հայաստանի առնչության մասին:

Դավիթ Հախվերդյանը հաղորդման ընթացքում անդրադարձել է նաև մեր երկրում առկա տնտեսական իրողություններին և միջազգային ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգրավվածության հարցին:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորի դիտարկմամբ՝ ի սկզբանե Դավոսի համաժողովը եղել է որպես մեծամասշտաբ բիզնեսմենների ակումբ, որին մասնակցել են ազդեցիկ մասնավոր կորպորացիաների ներկայացուցիչները. նրանց նպատակն էր կորպորատիվ կառավարման հետ կապված պրոբլեմների լուծումը: Տարիներ անց միջոցառումներին սկսեցին մասնակցել նաև պետությունների ղեկավարները, ինչի արդյունքում էապես մեծացան գործողությունների ծավալները՝ առաջ քաշելով արդեն համամարդկային խնդիրներ:

Արմեն Սարգսյանը Իսրայելի Քնեսեթում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

«Դավոսում հավաքվում են աշխարհի հզորները՝ ինչպես պետությունների ղեկավարների, այնպես էլ վերազգային խոշոր կորպորացիաների ղեկավարների մասշտաբով, նրանք փորձում են քննարկել մոլորակի առաջնահերթ մարտահրավերները և ամենաբարձր մակարդակով դրանց համար առաջարկել լուծումներ: Սակայն ֆորումի քննադատներից, օրինակ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոզեֆ Ստիգլիցը կարծում է, որ Դավոսում հավաքվում են գլոբալիզացիոն երևույթները պոպուլիզմի շղարշի ներքո քողարկելու համար»,- նշում է տնտեսագետը:

Այդուհանդերձ, Հախվերդյանի կարծիքով, պետք չէ ֆորումից սպասել արմատական և հեղափոխական բնույթի քայլեր, որովհետև դա ընդամենը հարթակ է, որտեղ հավաքվում են և ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում տարաբնույթ հարցեր:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրենն առանձնահատուկ շեշտում է Դավոսում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ելույթի այն դրույթը, ըստ որի՝ թեև մենք չունենք ելք դեպի ծով, սակայն ցանկանում ենք դառնալ գաղափարների ու տեխնիկական լուծումների նավահանգիստ:

Հիշեցնենք` Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 21-ին Շվեյցարիայի Դավոս քաղաքում մասնակցել էր Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի անցկացվել էր «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրով:

484
թեգերը:
Դավիթ Հախվերդյան, համաժողով, Դավոս
թեմա:
Sputnik զրույց (274)
Ըստ թեմայի
«Հայաստանում ռուսական ներդրումների առկայությունը բավական նշանակալի է». Արմեն Սարգսյան
Ինչ են Հայաստանին տալիս Արմեն Սարգսյանի արտասահմանյան ուղևորությունները. տեսանյութ
Յուրաքանչյուր միություն ունի խճճված պատմություն. Արմեն Սարգսյանը` ԵԱՏՄ-ի մասին

«Ցավում եմ, որ պարգևը հանձնում ենք հետմահու»․ Փաշինյանը շքանշանը փոխանցեց Կոմանդոսի որդուն

56
(Թարմացված է 16:45 08.05.2021)
Կոմանդոսի որդին հուսով է, որ իր հորը հետմահու հանձնված այս պարգևը դառնալու է մեր ապագա հաղթանակների խորհրդանիշներից մեկը։

Արկադի Տեր-Թադևոսյանին՝ լեգենդար Կոմանդոսին հետմահու շնորհված Հայրենիքի շքանշանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնել է նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետի պաշտոնակատարը ցավով է նշել, որ «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչումը հանձնում է ոչ թե անձամբ Կոմանդոսին, այլ նրա որդուն։

«Շատ ցավալի է, որ այս արժանի և կոնկրետ բովանդակություն ունեցող պարգևը հանձնում ենք մի փոքր այլ միջավայրում, քան կցանկանայինք: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ սա հարգանքի, գնահատանքի շատ կարևոր ու արժանի տուրք է ոչ միայն անձամբ Արկադի Տեր-Թադևոսյանին, այլև Արցախյան ազատամարտի ու ընդհանրապես հայրենիքի պաշտպանության գործին նվիրված մեր բոլոր հայրենակիցներին»,- նշել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ զինված ուժերին ու զորահրամանատարներին տրվող հարգանքի և գնահատանքի պարգևներն ու տուրքը վերաբերում են ամբողջ ժողովրդին, որովհետև բանակը, թիկունքը, հանրությունը մեկ ամբողջություն են։

Հայկ Տեր-Թադևոսյանն իր ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել։ Նա հույս է հայտնել, որ այս կոչումը կլինի մեր ապագա հաղթանակների խորհրդանիշներից մեկը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կոմանդոսին ազգային հերոսի կոչում շնորհելու հրամանագիրը ստորագրել է այսօր։

Հիշեցնենք` Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, կյանքից հեռացավ մարտի 31-ին։

Նա խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 

1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։

1992 թվականի մայիսի 8–ի լույս 9–ի գիշերը հայկական ուժերը Արկադի Տեր–Թադևոսյանի գլխավորությամբ ազատագրել են բերդաքաղաք Շուշին։

Նշենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ապրիլի 1-ին առաջարկել էր Կոմանդոսին ազգային հերոսի կոչում շնորհել։

56
թեգերը:
ազգային հերոս, Արկադի Տեր–Թադևոսյան (Կոմանդոս), Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Ֆիորին չկարողացավ զսպել արցունքները․ «Քեզ համար Հայաստան» երգը հնչեց «France 3»-ի եթերում

230
(Թարմացված է 15:43 08.05.2021)
Ամբողջ երգի ընթացքում հանրահայտ երգիչը չափազանց հուզված էր, վերջում բեմ բարձրացավ ու հայերեն շնորհակալություն հայտնեց փոքրիկներին։

Ֆրանսիական «Cap Coeur» մանկական երգչախումբը «France 3» հեռուստատեսության եթերում կատարել է Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» («Pour toi Arménie») երգը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում հրապարակել է եթերի տեսագրությունը։ Երգչախումբը ելույթ է ունեցել հեռուստահաղորդման ընթացքում․ տաղավարում հյուրերի թվում է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորին։ Այս կատարումը նրա համար ակնհայտորեն անակնկալ էր։

Երգչախմբի ելույթը սկսվում է դուդուկահար Արտյոմ Մինասյանի կատարմամբ։ Առաջին իսկ հնչյուններից հուզված Ֆիորին տարուբերում է գլուխն ու հաղորդման մյուս հյուրին՝ հայտնի մոդել Կառլա Բրունիին ցույց է տալիս իր առջև դրված դուդուկը՝ ներկայացնելով, թե ինչ գործիք է հնչում։

Փոքրիկները սկսում են երգել, ու Ֆիորիի աչքերում արցունքներ են հայտնվում։ Ամբողջ երգի ընթացքում հանրահայտ երգիչը չափազանց հուզված էր։

Ելույթից հետո հաղորդավարուհին շնորհակալություն է հայտնում «Cap Coeur» մանկական երգչախմբին և դուդուկահար Արտյոմին, որոնք այս կատարումը պատրաստել էին հատուկ Պատրիկ Ֆիորիի համար։

«Պատրիկին նույնպես հուզեցին մանկական ձայները»,- նկատում է հաղորդավարուհին։

Ֆիորին բեմ է բարձրանում, հայերեն «շնորհակալություն» ասում, հետո արդեն ֆրանսերեն շարունակում․

«Շնորհակալություն, երեխաներ։ Դա հրաշալի էր։ Շատ, շատ, շատ գեղեցիկ նվեր է»։

Պատրիկ Ֆիորին հուզառատ խոսքերից հետո խոնարհվում է փոքրիկների առջև։

Պատրիկ Ֆիորին հայուհու հետ երգել է «Դլե յամանը». տեսանյութ

 

230
թեգերը:
տեսանյութ, երգ, Շառլ Ազնավուր

Փաշինյանի «չընտրությունից» մինչև Լավրով և պատվաստում․ անցնող շաբաթվա ամենավառ կադրերը

0
(Թարմացված է 00:24 09.05.2021)
  • Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (մայիսի 3, 2021., Երևան)
  • Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (մայիսի 3, 20212., Երևան)
  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան (մայիսի 5, 2021թ․, Երևան)
  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  (մայիսի 5, 2021թ․, Երևան)
  • Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը՝ Հաղթանակի զբոսայգում (մայիսի 6, 2021թ․, Երևան)
  • Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներ
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հոգեբանական աջակցության «Զարթոնք» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
  • Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը ժամերգության ժամանակ
  • Հյուսիսային պողոտայում պատվաստումների շարժական կետ է բացվել (2021թ., մայիսի 7, Երևան):
Այս շաբաթը սկսվեց ԱԺ արտահերթ նիստով․ ներքին պայմանավորվածությունը խախտողներ չեղան, խորհրդարանն էլ չընտրեց վարչապետի՝ առաջադրված միակ թեկնածուին։ Թե ինչ իրադարձություններ տեղի ունեցան շաբաթվա ընթացքում, կարող եք տեսնել Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։

Այս շաբաթ աշխատանքային այցով մեր երկիր ժամանեց ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։ Հայաստանում Լավրովը խոսեց «Զանգեզուրի միջանցքի», գերիների վերադարձի խնդրի մասին... Նա այցելեց Ծիծեռնակաբերդ ու «Հաղթանակ» զբոսայգի։

Մեր երկրում ակտիվորեն շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային ծրագիրը։ Ցանկացողները կարող են պատվաստվել ոչ միայն պոլիկլինիկաներում, այլև Երևանի բանուկ հատվածներում գործող շարժական կետերում։ Առայժմ դրանք երեքն են․ մեկը Հյուսիսային պողոտայում է, երկուսն էլ՝ խոշոր առևտրային կենտրոնների մոտ։

Պատերազմից գրեթե 7 ամիս անց վիրավոր զինծառայողներն ու նրանց հարազատները դեռևս հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Նախագահական նստավայրում մեկնարկեց «Զարթոնք» ծրագիրը։ Նպատակը պատերազմի դժոխքով անցած հերոսներին բնականոն կյանք վերադարձնելն է։

Այս ամենը ներկայացնում ենք լուսանկարներով։ Sputnik Արմենիայի ֆոտոխցիկը շաբաթվա ընթացքում այլ հետաքրքիր դրվագներ էլ է որսացել։

0
  • Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (մայիսի 3, 2021., Երևան)
    © Sputnik / Aram Nersesyan

    Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (2021թ մայիսի 3)։ Երևան
    Երկուշաբթի՝ մայիսի 3-ին, ՀՀ Ազգային ժողովը հատուկ նիստ գումարեց, որի հիմնական հարցը երկրի վարչապետի ընտրությունն էր։ Քվեարկության գործընթացը նախաձեռնել էին խորհրդարանը լուծարելու և Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով։

  • Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (մայիսի 3, 20212., Երևան)
    © Sputnik / Aram Nersesyan

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պատասխանում է պատգամավորների հարցերին (2021թ. մայիսի 3)։ Երևան
    Պատգամավորների քվեարկության արդյունքում միակ թեկնածու Փաշինյանը վարչապետ չընտրվեց: 75–ը ձեռնպահ մնացին, 3–ը` դեմ, 1–ը` կողմ։

  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան (մայիսի 5, 2021թ․, Երևան)
    © Sputnik / Asatur Yesayants

    ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դիմավորեց ռուս գործընկերոջը «Զվարթնոց» օդանավակայանում։
    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան ժամանեց մայիսի 5-ին։

  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  (մայիսի 5, 2021թ․, Երևան)
    © Sputnik / Asatur Yesayants

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (մայիսի 5, 2021թ․, Երևան)
    Նախարարի հիմնական միջոցառումները նախատեսված էին մայիսի 6-ին։ Առաջին հերթին Սերգեյ Լավրովը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

  • Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը՝ Հաղթանակի զբոսայգում (մայիսի 6, 2021թ․, Երևան)
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը՝ Հաղթանակի զբոսայգում (մայիսի 6, 2021թ․, Երևան)
    Պաշտոնական հանդիպումից և մամուլի ասուլիսից հետո նախարարները Հաղթանակի զբոսայգում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։

  • Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներ
    © Sputnik / Asatur Yesayants

    Խարբերդի մասնագիտացված մանկատան աշխատակցուհին անցնում է պատուհանի մոտով, որտեղից երևում են մանկատան սաները։

    Այս շաբաթ այցելեցինք Խարբերդի մանկատուն, որի աշխատանքը նախապես ուսումնասիրել էին Հաշվեքննիչ պալատի աուդիտորները։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի արդյունքները պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն:

  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հոգեբանական աջակցության «Զարթոնք» ծրագրի մեկնարկի միջոցառմանը
    © Sputnik / Asatur Yesayants

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հոգեբանական աջակցության «Զարթոնք» ծրագրի մեկնարկի միջոցառմանը (2021թ., մայիսի 5, Երևան)
    «Զարթոնք» ծրագրի նպատակը պատերազմի դժոխքով անցած հերոսներին բնականոն կյանք վերադարձնելն է։

  • Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը ժամերգության ժամանակ
    © Sputnik / Aram Nersesyan

    Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը ժամերգության ժամանակ:
    Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել է Կարմիր շուկա համայնքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև խոսել ադրբեջանական սադրանքների մասին:

  • Հյուսիսային պողոտայում պատվաստումների շարժական կետ է բացվել (2021թ., մայիսի 7, Երևան):
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Հյուսիսային պողոտայում պատվաստումների շարժական կետ է բացվել (2021թ., մայիսի 7, Երևան):
    Կորոնավիրուսի դեմ պատվաստումների շարժական կետերը նախատեսված են ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:

թեգերը:
պատվաստումներ, Սերգեյ Լավրով, Նիկոլ Փաշինյան, Հայաստան