00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանները բացահայտել են Մետրոպոլիտենի նախկին տնօրենի ապօրինությունները. տեսանյութ

Բաժանորդագրվել
Տնօրենը պայմանագրեր է կնքել որդու հետ փոխկապակցված ընկերության հետ, տնտեսվարողներից գնում է կատարել իր մերձավորների անունով։

«Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա նախապատրաստվել են նյութեր և փաստական տվյալներ են ձեռք բերվել նույն ընկերության նախկին տնօրենի ապօրինությունների մասին։ Տեղեկությունը հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Село Довех - Sputnik Արմենիա
ՊԵԿ–ը հայտնաբերել է Բաղրամյան համայնքի ապօրինությունները

Մասնավորապես, ըստ նախնական տեղեկությունների, նա 2017 թվականին կնքել է 696․000 եվրո արժեքով՝ «Մետրոպոլիտենի վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքների կապալի» պայմանագիր։

Դրա շրջանակում ՌԴ-ում գրանցված ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի կողմից, արդեն իսկ երկգլխամասային և միջանկյալ վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքներն ավարտված լինելու պայմաններում, հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ՀՀ գնումների մասին օրենքով սահմանված՝ բազային միավորը գերազանցելու պարագայում, առանց մրցույթ հայտարարելու, իր որդու հետ փոխկապակցված՝ նույն ընկերության հայաստանյան մասնաճյուղի լիազորված անձի հետ 2018 թվականի ապրիլին կնքել է նույն միջանկյալ վագոնների հիմնանորոգման և արդիականացման աշխատանքների կապալի պայմանագիր։

Երևանը փրկվում է խցանումներից. ինչպես ընդլայնել մետրոն և բեռնաթափել մայրաքաղաքի փողոցները

Այնուհետև 2018 թվականի օգոստոսին կազմել և միանձնյա հաստատել է կապալի աշխատանքների վերաբերյալ հանձնման-ընդունման ակտը։ Դրանցում հիշյալ աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու մասին ներառել է կեղծ տեղեկություններ, ապա կեղծ բովանդակությամբ փաստաթղթերը ներկայացրել է վճարման և հիշյալ ընկերության օժանդակությամբ վատնման եղանակով հափշտակել 624․000 եվրո։

Здание мэрии Еревана - Sputnik Արմենիա
Ինչ գումարներով են 2012-16թթ. անցկացվել Երևանի քաղաքապետարանի խնջույքները. ոստիկանություն

Բացի այդ, նախկին տնօրենը, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, 2016-2019 թվականների ընթացքում ընկերության տարածքների մաքրման ծառայությունների համար հայտարարված մրցույթում ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները։ Փաստացի մաքրվող 55․773 քմ տարածքների մակերեսների վերաբերյալ մոտավոր տվյալներ ներկայացնելով, մաքրման ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության հետ, արդեն իսկ 32․723 քմ ավելի ներկայացված՝ 88․496 քմ մակերեսի համար պայմանագիր կնքելով, ընկերության օրինական շահերին պատճառել է շուրջ 92․683․000 դրամի նյութական վնաս և անզգուշությամբ պատճառել ծանր այլ հետևանքներ։

Նշվածից բացի, նախկին տնօրենը, ըստ նախնական տվյալների, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2017-2019 թվականներին ՀՀ գնումների մասին օրենքի և գնումների գործընթացի կազմակերպման կարգի պահանջների խախտումներով, առանց գնման հրատապությունն ու օբյեկտիվ անկանխատեսելիությունը հիմնավորելու, իր մերձավորների անվամբ ՀՀ-ում, ինչպես և արտերկրում գործող մի շարք տնտեսվարողներից իրականացրել է ընդհանուր՝ 734․741․890 դրամի միանձնյա գնում, ինչի հետևանքով ընկերության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հարուցվել է քրեական գործ։

Նշենք, որ 2001-2003 թթ․ և 2007-ից մինչև 2019 թ․ մայիսի 20-ը Մետրոպոլիտենի տնօրենը եղել է Փայլակ Յայլոյանը։ Նա պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։

Երևանի մետրոն կաշխատի պլաստիկ քարտերով ու բջջային հավելվածներով

Լրահոս
0