Գրիչի պատմությունը բացասաբար անդրադարձավ Փաշինյանի իմիջի վրա. Հակոբյան

179
(Թարմացված է 15:36 30.01.2020)
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեսակետներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Կապանում կազմակերպված ասուլիսի կարևոր հարցերի վերաբերյալ:

Վիգեն Հակոբյանը նախ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի միջև առաջացած լարվածությանը՝ նշելով, որ վարչապետից ակնկալում էր ավելի լուրջ փաստարկներ:

«Չեմ կարծում, որ գրիչն ի վերջո դարձավ քաղաքական գործոն, իսկ եթե նույնիսկ դարձավ, ապա միանշանակ բացասաբար անդրադարձավ իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի իմիջի վրա»,- նշեց նա:

Հակոբյանը խոսեց նաև ընտրակեղծիքների մասին, առավել ևս, երբ Փաշինյանն իր հերթին վկայակոչել էր 1996թ.-ից ի վեր կայացած բոլոր համապետական ընտրությունների արդյունքների կեղծման հանգամանքը:

Թող Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն` ընդունո՞ւմ են Սերժ Սարգսյանի ժառանգությունը

«Չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունը, գոնե տեսանելի ապագայում, նպատակ ունի իջնել մինչև 1995 կամ 1996 թվականները: Սրանք բոլորը քաղաքական կանխարգելիչ հայտարարություններ են, որոնք ուղղված են Փաշինյանի թիմի տարբեր սեգմենտներին: Փաշինյանն, ըստ էության, անում է քաղաքական, այլ ոչ թե կիրառական հայտարարություններ՝ հիշատակելով 1996թ-ի ընտրությունները»,- ասաց քաղտեխնոլոգը: 

Տոնոյան. «Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը պառակտված են և հեղինակազրկված»

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և Նիկոլ Փաշինյանի հարցադրումներին՝ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ իրականացվում է թեկնածուների յուրատեսակ քասթինգ, սակայն քաղտեխնոլոգը շատ ավելի կարևորում է այն, թե ինչպես են հիշյալ թեկնածուները վերաբերվում Փաշինյանի կոնցեպտներին, այլ ոչ թե առկա տարբերակին, իսկ վարչապետն իր հերթին չի հայտարարի, թե ում է ցանկանում տեսնել Արցախի նախագահի պաշտոնում, այլ կակնարկի, թե ում չի ցանկանում տեսնել այդ պաշտոնում՝ նախանշելով կարմիր գծեր, որոնք հատող թեկնածուն չի համարվի այսօրվա ՀՀ իշխանության նախընտրած անձը: Ըստ Հակոբյանի՝ այդ առումով տեղի է ունենում յուրատեսակ ֆիլտրում: 

179
թեգերը:
Կապան, Նիկոլ Փաշինյան, Վիգեն Հակոբյան, Հայաստան
թեմա:
Sputnik զրույց (191)
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը գրել է Բակո Սահակյանի հետ հանդիպման մանրամասները
Պողոսյան. «Պետք է թողնել, որ արցախցին հանգիստ պայմաններում կատարի իր ընտրությունը»
«Տալիս եմ իմ համաձայնությունը». Վիտալի Բալասանյանը կպայքարի Արցախի նախագահ դառնալու համար

Երևանում հնդիկ ուսանողներն օգնություն են հավաքում և ուղարկում Արցախ. տեսանյութ

428
Տղաները ձեռքում բռնել են Հնդկաստանի դրոշը, ողջունում են Sputnik Արմենիայի թղթակցին և օգնություն հավաքում հայ զինվորների համար:

Երևանում հնդիկ ուսանողներն օգնություն են ուղարկում Արցախ։ Sputnik Արմենիայի թղթակիցը նրանց նկարել է Երևանի Հանրապետության հրապարակում։

Տղաները ձեռքում բռնել են Հնդկաստանի դրոշը, ողջունում են Sputnik Արմենիայի թղթակցին և օգնություն հավաքում հայ զինվորների համար: Նրանք հիմնականում շշերով ջուր են հավաքում, բայց ոչ միայն:

Նշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սովորում են շուրջ 1000 հնդիկ ուսանողներ։

2019 թվականին Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում կայացած «Կրթության գերազանցություն, գլոբալ ընտրություն» մրցանակաբաշխությանը ԵՊԲՀ-ն հաղթող ճանաչվեց «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

428
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Արցախ, Ուսանող, հնդիկ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020
Ըստ թեմայի
Դիրքային շոշափելի փոփոխություններ առաջնագծում տեղի չեն ունեցել. Արայիկ Հարությունյան
Անկարան հակամարտություն է հրահրում ԼՂՀ–ում. Բաշար Ասադի խորհրդական
Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել և երբևէ չի գրավվի. Արայիկ Հարությունյան

Կյանքն ու խաղերը կրակոցների տակ. Ստեփանակերտի տուն–ինտերնատի սաները հաղթանակի են սպասում

61
Ստեփանակերտի տուն-ինտերնատի սաներն արդեն 4 օր է՝ ապաստարանում են։ Չնայած դրան՝ երեխաները չեն կոտրվում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը զրուցել է հաստատության երեխաների և դաստիարակների հետ։

Արդեն չորրորդ օրն է, ինչ Արցախի մայրաքաղաքի տուն–ինտերնատի երեխաներն ու դաստիարակները ադրբեջանական գնդակոծություններից թաքնվում են նկուղում։

Այստեղ երկհարկանի մահճակալներ են տեղադրված 15 երեխայի և դաստիարակների համար, կա խոհանոց և անհրաժեշտ ամեն բան։

Տուն–ինտերնատի տնօրեն Համեստ Սուլեյմանյանը պատմեց, որ ներկայում ապաստարանում 24-ի փոխարեն 15 սան է գտնվում։ Մյուսներին ծնողները տուն են տարել։

Սաները 3-ից մինչև 17-18 տարեկան են։ Իսկ նրանցից մեկն արդեն 2 ամիս է, ինչ ծառայում է։

«Ապահով ենք ամեն ինչով։ Նախարարությունը, բարեգործներն ամեն ինչ բերում են, ապահովում են, ջուր, սնունդ, թխվածք են բերում, տորթեր։ Ամեն ինչ կա։ Միայն մնում է խաղաղություն լինի, որ երեխաները նորից գիշերօթիկ վերադառնան ու շարունակեն իրենց կյանքը»,– ասաց նա։

Մոմեր, քաղցրեղեն, երգ. ապաստարանում նշել են 6-ամյա Արմենի ծննդյան տոնը. տեսանյութ

Նրա խոսքով` ապաստարանում արդեն հասցրել են սաներից մեկի ծննդյան օրը նշել․ բարեմաղթանքներից զատ, նաև երգել են, խաղեր խաղացել։

Երեկ դաստիարակները երեխաների համար անգամ բացօթյա խաղեր են կազմակերպել, բայց ապաստարանին շատ մոտ, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի անմիջապես ապահովել նրանց անվտանգությունը։

Արցախից խաղաղ բնակչության տարհանում չի իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան

61
թեգերը:
հաղթանակ, Պատերազմ, Ստեփանակերտ, ապաստարան, երեխա, գիշերօթիկ, տուն, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Օրվա կադր․ Ադրբեջանի հրետակոծության տակ գտնվող Տավուշում փոքրիկը քնած է ապաստարանում
Արցախի բնակիչներին ապաստարան տալու անհրաժեշտություն այս պահին չկա. Բաթոյան
Ապաստարաններում թաքնված իրականությունը և ընտանեկան բռնության դեմ օրենքի մութ կողմերը
Տավուշի սահմանամերձ համայնքների դպրոցներում ապաստարաններ կգործեն. նախարար

Ինչպես պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը

0
0