Ինչպես «ինտերնացիոնալ» հարսանիքի ժամանակ հայկական քոչարին հաղթեց այլ պարերին. տեսանյութ

554
(Թարմացված է 11:09 30.01.2020)
Համացանցի հայկական տիրույթում ակտիվորեն տարածվում ու մեկնաբանվում է մի տեսանյութ, որը նկարահանվել է ԱՄՆ–ում, հարսանիքներից մեկի ժամանակ։

Թեև տեսանյութը համացանցում է հայտնվել ամիսներ առաջ, սակայն հայ օգտատերերը շարունակում են մեկնաբանություններում հպարտանալ հայկական քոչարիով ու «դրսում» հայկական ավանդույթները պահելու ու շարունակելու` հայերի ունակությամբ։

Հայերը «սասանել» են Շվեյցարիայի սարերը. հզոր քոչարի` «Բերդ» համույթից

Տեսանյութը նկարահանվել է ԱՄՆ–ում, մի հարսանիքի ժամանակ, որի գլխավոր «դերակատարներից» մեկը` փեսան, հայ է։ Հարսանիքի ժամանակ պարերի շարանը մեկնարկում է քոչարիով, որը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է այլ պարերով, բայց կրկին շարունակվում քոչարիով։ Ընդ որում` կադրերից երևում է, որ քոչարի պարում են ոչ միայն հայկական արտաքինով հյուրերը, այլև ուրիշ ազգերի ներկայացուցիչներ։ Հայկական քոչարին բոլոր բջիջներով զգում են անգամ...սևամորթները։

Իսկ գլխավոր դերում, իհարկե, փեսան է, որը բառի բուն իմաստով իր հետևից տանում է պարահրապարակ դուրս եկած բոլոր հյուրերին։   

Հայկական քոչարին ցնծությամբ են ընդունել Պեկինում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

554
թեգերը:
փեսա, Պար, Քոչարի, հարսանիք, ԱՄՆ, հայեր, հայ
Ըստ թեմայի
Խենթ 2018-ը. Մակրոնի քոչարին, Տրյուդոյի գուլպաները, Մարկելի սելֆին ու Ֆրանկլին Գոնսալեսը
Հարսանիքներ քոչարիի, թե՞ թուրքականի տակ. ռաբիսը ստվերում է հին հայկական ավանդույթները
Հայտնի է` երբ կանցկացվի «Արի պարի քոչարի» երկրորդ ֆլեշմոբը
Քոչարի, սելֆիներ, փակ փողոց. Փաշինյանը քաղաքացիների հետ նշում է Քաղաքացու օրը

sys_stories