Հարկային օրենսգրքում դեռևս շատ խնդրահարույց դրույթներ կան. Սամսոն Գրիգորյան

275
(Թարմացված է 12:30 21.01.2020)
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ուժի մեջ մտած հարկային բարեփոխումներին, եկամտահարկի փոփոխություններին և միկրոձեռնարկատիրության հարցերին:

Անդրադառնալով մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող միկրոբիզնեսին հարկերից ազատելուն՝ Սամսոն Գրիգորյանը նշում է, որ դա էական ազդեցություն չի ունենա դաշտի վրա:

«Մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցողներն ազատվելու են հարկերից: Մի կողմից դա լավ է սկսնակ բիզնեսի համար, բայց բիզնեսն այսօր այդքան չէր բողոքում հարկերի վճարումից, որքան վարչարարությունից: 24 մլն շրջանառություն ունեցողը տարեկան ընդամենը 360 հազար դրամ հարկ է վճարում: Այսինքն՝ դա 12 ամիսների վրա բաժանելով` ամսական 30 հազար դրամ է ստացվում, իսկ այդ չափի հարկը չեմ կարծում, որ ինչ-որ մեկի համար բեռ է եղել այսքան ժամանակ»,- ասում է գործարարը: 

Սամսոն Գրիգորյանն ի սկզբանե հույս ուներ, որ հարկային օրենսգիրքը կփոփոխվեր, կպարզեցվեր ու հիմնական կդառնար, բայց ներկայիս փոքր փոփոխություններից հետո սպասվում է, որ հետագայում էլի մանր փոփոխություններ են լինելու, որովհետև հարկային օրենսգրքում դեռևս շատ խնդրահարույց դրույթներ են մնում:

Գրիգորյան. «Հարկային օրենսգիրքը մնում է բարդ ու խրթին, լուծումները ժամանակավոր են»

«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգողը վկայակոչում է իր և  գործարար ընկերների տեսակետը, ըստ որի միանգամից ու հիմնարար կերպով պետք է փոփոխվեր հարկային օրենսգիրքն ու բերվեր վերջնական տեսքի։ Մինչդեռ, Գրիգորյանի կարծիքով, կրկին այդպես չարեցին՝ մանր-մունր խնդիրներ ստեղծելով ու ակցիզային հարկեր բարձրացնելով:

275
թեգերը:
Օրենք, հարկային օրենսգիրք, Հայաստան
թեմա:
Sputnik զրույց (187)
Ըստ թեմայի
Ինչպես ԵԱՏՄ–ում բիզնեսն ազատել հարկային խնդիրներից. Հայաստանն իր մոտեցումն է առաջարկում
Ավետիսյան․ «Հարկային վարչարարության խստացումը ապախթանում է տնտեսական զարգացումը»
Հարկային բարեփոխումները Հայաստանում․ ինչ սպասել նոր տարում

Ադրբեջանական կրակոցների հետքերը Այգեպարում. տեսանյութ

0
Ադրբեջանական զինուժը նյութական վնասներ է հասցրել Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչ է կատարվել Այգեպար գյուղում։

Հայ–ադրբեջանական սահմանին ծավալված գործողություններին զուգահեռ գնդակոծվել են նաև հայկական սահմանամերձ գյուղերը, որոնց թվում է Տավուշի մարզի Այգեպար գյուղը։

Կադրերում երևում են հրետակոծության ու կրակոցների հետքերը։

Արկերից մեկն ընկել է բնակելի տան վրա։ Կադրերում երևում են արկի բեկորները։

Գյուղում ընդհանուր առմամբ մոտ 10 տուն է վնասվել։ Գյուղացիների շրջանում, բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան։

0

ԱԱԾ-ն կոչ է անում չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից և չճշտված լուրեր չտարածել

86
ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է ցուցաբերել գիտակցված մոտեցում և ապավինել պաշտոնական աղբյուրների լրահոսին։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով հանրությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից։ 

«Հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից վերջին օրերին հրահրված սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, կոչ ենք անում հանրությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, տեղի չտալ սադրանքներին և խուճապային տրամադրության ձևավորմանը, ձեռնպահ մնալ տեղեկատվական ցանկացած հարթակում՝ այդ թվում սոցիալական ցանցերում, մտացածին օգտատերերի կողմից հրապարակվող չճշտված ու չհաստատված տեղեկությունների տարածումից»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հարվածային անօդաչու սարքերը կկատարելագործենք․ Հովհաննիսյան

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հուլիսի 13–ի վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերը։

Ինչու Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ի օգնությանը. ՊՆ պարզաբանումը

Երեկ գիշերվանից հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հարաբերական անդորր է։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 10 վիրավոր։

86
թեգերը:
Սահման, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, տեղեկություն, տեղեկատվական պատերազմ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Մարտերում «զոհվածը» տարկետում ունի. ՊՆ-ն հերքել է ադրբեջանական լուրերը
Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծանր է. ՊՆ
Hermes ԱԹՍ-ն խոցվել է արդիականացված «ՕՍԱ-ԱԿՄ» համակարգից. ՊՆ–ն մանրամասներ ներկայացրեց