Հատուկ միջոցառում Երևանում. բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրողները. տեսանյութ

203
Ոստիկանության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են իրավապահները «ասֆալտին փռում» տղամարդկանց։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հայտնաբերել ու տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող անձանց։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել և առգրավվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ և սառը զենքեր։

«Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական ու արդյունավետ միջոցառումները ոստիկանության ամենօրյա գործառույթն են, ուստի ոստիկանությունը հետևողական է լինելու քրեածին բարքերը վերացնելու պայքարում՝ մշտապես իրականացնելով հատուկ միջոցառումներ, որոնք միտված են «քրեական ենթամշակույթի» սին ու շինծու հասկացությունները վերացնելուն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ շրջանառվող լուրերի` բերման ենթարկվածների թվում «Վստրեչի ապերի»` Արամ Վարդանյանի շրջապատից անձինք կան։

«Վստրեչի Ապերի» և «Դոն Պիպոյի» դեմ մահափորձ նախապատրաստող անձանց վնասազերծման տեսանյութը

203
թեգերը:
Ոստիկանություն, տեսանյութ, Երևան, Հայաստան

sys_stories