00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրապետության հրապարակի տակ գտնվող նկուղները միայն զբոսաշրջային արժեք ունեն. Գրիգորյան

Բաժանորդագրվել
Մարկ Գրիգորայնը նշում է, որ Հանրապետության հրապարակի տակ գտնվող շինությունները նկուղներ են, որոնք չունեն պատմական կամ ճարտարապետական արժեք, բայց կարող են հետաքրքրել զբոսաշրջիկներին։

Երևանի Հանրապետության հրապարակի տակ գտնվող շինությունները միայն զբոսաշրջության տեսանկյունից են արժեքավոր։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ 2020 թվականին կսկսվեն Հին Երևանի՝ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ գրել է, որ մասնագետների հետ քննարկվում են հին քաղաքի վերականգնման հնարավորությունները։

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը` հին Երևանում

Ըստ Գրիգորյանի` Հրապարակի տակ գտնվող շինությունները նկուղներ են, որոնք չունեն պատմական կամ ճարտարապետական արժեք, բայց նկուղները կարող են հետաքրքրել զբոսաշրջիկներին, մանավանդ գեղեցիկ լեգենդի համակցման դեպքում։

«Ենթադրում եմ` եթե քաղաքի գլխավոր հրապարակի տակ ինչ–որ անհայտ բան կա, ապա ես կուզեմ մտնել ու տեսնել», - նշեց նա։

Նա նաև կարծում է, որ առավել կարևոր է ոչ թե բուն ծրագիրը, այլ թե ինչպես են այդ ծրագիրը կյանքի կոչելու։ Ըստ Գրիգորյանի` խնդիրն անվստահության մեջ է ու Հրապարակի տեսքի աղճատման մտավախության։ Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ Ճարտարապետների ճնշող մեծամասնությունը, որոնց հետ ինքը հարցը քննարկել է, կտրուկ դեմ է նկուղների բացմանը։

Автомобиль пожарной службы перед Домом правительства - Sputnik Արմենիա
Հանրապետության հրապարակի տակ գտնվող Հին քաղաքը կվերականգնվի. լուսանկարներ

Նշենք, որ ավելի վաղ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ֆրինա Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ 2003 թվականին Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ ստորգետնյա քաղաք է հայտնաբերվել։ Երբ ասֆալտի վերին շերտը հանվել է, շինարարները քարքարոտ պատեր, սև ու կարմիր տուֆի սալեր, կղմինդր, կավե սափորների մասեր ու կավե ջրատար խողովակներ են հայտնաբերել։ Քաղաքը գտնվում է Աբովյան ու Ամիրյան փողոցների, Հանրապետության հրապարակի տակ և հասնում է մինչև Կոնդ։ Այդ աշխատանքների արդյունքում հրապարակի ու դրան կից փողոցների տակ հայտնաբերվել էին 17 դարի շինությունների նկուղների որոշ հատվածներ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերին հարկերը քանդվել են XVII դարում երկրաշարժի հետևանքով։

«Քույրիկ ջան, ոնց որ հոգեբան լինես». արցունքաբեր գազով «զինված» տաքսու վարորդ Թամարան

Լրահոս
0