Ամենաճիշտ տարբերակը ընտանիքի եկամուտների հայտարարագրումն է. Փայլակ Թադևոսյան

105
(Թարմացված է 11:15 13.01.2020)
«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հունվարի 1-ից ուժի մեջ մտած եկամտահարկի փոփոխություններին և դրանց կիրառելիության առանձնահատկություններին:

Նախկինում հարկումը եռաստիճան էր՝ ցածր, միջին և բարձր աշխատավարձ ստացողների համար եկամտահարկի տարբեր չափեր էին սահմանված: Մինչև 150 հազար դրամ ստացողները վճարում էին իրենց աշխատավարձի 23 տոկոսը, 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ ստացողները՝ 28 տոկոս, իսկ 2 միլիոնից ավելի ստացողները՝ 36 տոկոսը: Հունվարի 1-ից արդեն բոլորը կվճարեն 23 տոկոս եկամտահարկ: Այս փոփոխությունները շարունակական են լինելու, և մինչև 2023 թվականը համահարթ եկամտահարկը էլ ավելի է նվազելու՝ 23 տոկոսից դառնալով 20 տոկոս։

Թադևոսյանը կարծիքով` այդ փոփոխություններն ընթացիկ բնույթ են կրում, որոնց պետք է հաջորդեն ավելի գլոբալ փոփոխությունները:

«Կառավարությունն ի սկզբանե նախատեսելով նշված փոփոխությունները երկու հիմնական նպատակ է հետապնդել. մի կողմից եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնելով՝ միջին եկամուտ ստացողների համար ավելացվում է տնօրինվող եկամուտները, իսկ ավելի բարձր եկամուտ ստացողների համար բեռն իջեցվում է»,- նշեց «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ ղեկավարը: 

Հարկային բարեփոխումները Հայաստանում․ ինչ սպասել նոր տարում

Նրա համոզմամբ՝ ամենաճիշտ տարբերակը ընտանիքի եկամուտների հայտարարագրումն է, որի դեպքում եթե ընտանիքի յուրաքանչյուր անդամի հայտարարագրի հիման վրա նվազեցումներ իրականացվի, ապա պրոգրեսիվ հարկման համակարգ կունենանք: 

Շոու բիզնեսում շատ դժվար է իրական եկամուտները բացահայտելը. ՊԵԿ փոխնախագահ

105
թեգերը:
եկամուտ, հայտարարագրում, հայտարարագիր, ընտանիք
թեմա:
Sputnik զրույց (179)
Ըստ թեմայի
Ինչ կարգով կարելի է աջ ղեկով ավտոմեքենա ներմուծել Հայաստան. պարզաբանում է ՊԵԿ–ը
Հարկայինը Հայաստանում տեղյակ կլինի բոլորից. բացատրում է Դավիթ Անանյանը
Հարկային բարեփոխումները Հայաստանում․ ինչ սպասել նոր տարում
Վճարիր հարկերը և հանգիստ երգիր. հարկայինը սպառնացել է էստրադայի աստղերին

sys_stories