Երևանում բերման են ենթարկել Արտյոմ Կանևսկոյին ու նրա թիկնապահներին. տեսանյութ

574
(Թարմացված է 15:21 07.01.2020)
Քրեական հեղինակությանն ու նրան ուղեկցող անձինք բերման են ենթարկվել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակից։

6-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները Երևանի Կոնդ թաղամասում Սուրբ Հովհաննես եկեղեցու բակից հայտնաբերել ու բերման են ենթարկել քրեական հեղինակությանն ու նրան ուղեկցող անձանց։

Sputnik Արմենիայի տեղեկություններով բերման երնթարկված քրեական հեղինակությունը Արտյոմ Կանևսկոյն է` Արտյոմ Հարությունյանը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունը հայտնում է միայն, որ քրեական հեղինակության ու նրա ուղեկիցներին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք ու սառը զենք պահելու կասկածանքով։

Կատարված անձնական խուզարկությունների ու մեքենաների զննության արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել է դանակ ու տարբեր տեսակի հրազեն, որոնց օրինականությունը ստուգվում է։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում, և անում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար։

Հիշեցնենք` քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակում իրականացված մեկ այլ լայնածավալ գործողության արդյունքում 2018թ–ի հունիսի 20-ին ոստիկանությունը խուզարկություններ էր կատարել ավելի քան 30 քրեական հեղինակությունների և «օրենքով գողերի» տներում։

Դրանց թվում էին «օրենքով գող» Ժիրայր Բրուտյանը (Ժիրո Շահումյանցի), Սամվել Հարությունյանը (Մանեթի տղա Սամո), Գևորգ Մելիքյանը (Օշականցի Գևորիկ), Նորայր Փիլոյանը (Կոնչո), Սուրիկ Ավետիսյանը (Լենինականցի Սուրիկ) և Ռաֆայել Խոյեցյանը (Աֆո)։

Խուզարկության էին ենթարկվել նև քրեական հեղինակություններ Արտյոմ Հարությունյանի (Արտյոմ Կանևսկոյ), Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույի), Արմեն Իսրայելյանի (Պիստ Արմեն), Ռադիկ Մկրտչյանի (Պրատ) և այլոց տները։

Ոստիկանները քրեական հեղինակության են բերման ենթարկել. տեսանյութ

Հիշեցնենք, որ Արտյոմ Կանևսկոյը բերման էր ենթարկվել նաև անցած տարվա հունվարին։

574
թեգերը:
տեսանյութ, օրենքով գող, Հայաստան
Ըստ թեմայի
ՔԿԾ պետը պատմեց` ինչ «օյիններ» են արել «օրենքով գողերի» դեմ օրենքից դժգոհ դատապարտյալները
Պետք է անողոք պայքար մղել «օրենքով գողերի» դեմ. Վրաստանի փորձն օգտակար է. Ավինյան
«Օրենքով գողերի» դեմ պայքարը նոր չէ, կամ կանոններ` հազարավոր կալանավորների կյանքի գնով
Կտրված թաթիկներ, «օրենքով գողեր», սատանայի հետ կապ. Փաշինյանի` 2019թ-ի հայտարարությունները

«Ուղիղ միացում» Ավարայրի ճակատամարտից. ինչպես է այն ընթացել

405
(Թարմացված է 11:49 26.05.2020)
451 թվականի մայիսի 26-ին հայկական ուժերի և պարսկական բանակի միջև տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը, որի ժամանակ հաղթողներ չեղան. «քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին»։

Ավարայրի ճակատամարտը հայ ժողովրդի պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկն է։ Հայերն արյան գնով պաշտպանեցին իրենց հավատն ու ինքնությունը` դեմ առ դեմ դուրս գալով իրենցից եռապատիկ ավել պարսկական զորքի դեմ։

Այդ ճակատամարտը կանխորոշեց հայ ժողովրդի պայքարի ելքը։ Պարսկական արքունիքը ստիպված եղավ Հայաստանից ետ կանչել իր զորքերին, հրաժարվել հավատափոխության միջոցով հայերին ձուլելու ծրագրից և ճանաչել նրանց ներքին ինքնավարությունը։

Sputnik Արմենիան տեսաֆիլմի ձևաչափով փորձել է վերականգնել այդ դաժան ճակատամարտի փուլերը։

405
թեգերը:
Ավարայրի ճակատամարտ
Ըստ թեմայի
Շարմազանով. Ղարաքիլիսայի ճակատամարտը հայերի համար երկրորդ Ավարայր դարձավ
Ռազմական խորամանկություն. ինչպես հայերին հաջողվեց կոտորել պարսկական անմահների գնդին
Ինչպես հայերն Ավարայրի ճակատամարտում փախուստի մատնեցին մարտական փղերին

Պարետի որոշումը խախտողներ են հայտնաբերվել. ոստիկանությունը տվյալներ է հրապարակել

174
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով պարետի որոշման կատարումը։

Ոստիկանության ծառայողները ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հայտնաբերել են ՀՀ պարետի որոշման կանոնների խախտման 53 դեպք։ Ուղևորներն իջեցվել են հասարակական տրանսպորտային միջոցներից, իսկ դրանք տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ։

Նշենք, որ պարետի որոշման համաձայն՝ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով կարելի է տեղափոխել միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր պետք է տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ։ Ուղևորներն ու վարորդը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է նաև 242 տաքսի ավտոմեքենա, որոնց վարորդները խախտել են պարետի պահանջները։ Խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Հիշեցնենք` պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդները և ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Ճանապարհային ոստիկաններն այս ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա հսկողություն։

Սևան քաղաքը կփակվի. պարետը նոր որոշում ունի

Ոստիկանությունը համապատասխան արձանագրություններ է կազմել նաև 145 անձի նկատմամբ, որոնք դիմակ չեն ունեցել։

Պարետի որոշման համաձայն` բացօթյա վայրերում գտնվող քաղաքացիները պետք է ունենան դիմակներ և միմյանց միջև պահպանեն սոցիալական հեռավորություն։

174
թեգերը:
ուղևոր, ավտոբուս, տաքսի, կարանտին, կորոնավիրուս, ՀՀ Ոստիկանություն, Հայաստան, պարետ
Ըստ թեմայի
ՀՀ–ում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ
Քայլող մարդիկ, արխիվային լուսանկար

Ամառը սարերի հետևում չէ. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 14:28 26.05.2020)
Օդերևութաբաններն իսկական ամառային եղանակ են կանխատեսում: Ըստ այդ կանխատեսումների՝ Հայաստանում մինչև մայիսի 31-ը տեղումներ չեն գրանցվի:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Հայաստանում մայիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վրկ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Օդերևութաբանական կանխատեսումներ
Օդերևութաբանական կանխատեսումներ

Օդի ջերմաստիճանը մայիսի 27-29-ի ցերեկը կբարձրանա 10-12 աստիճանով:

Երևանում նույնպես տեղումներ չեն գրանցվի: Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկային ժամերին կտատանվի +28-ից +30, երեկոյան՝ +22-ից +24 աստիճանի սահմանում:

Կորոնավիրուսի տված դասը, վարչապետն ու Մոսկվան. ինչպես է պարտավոր մտածել Հայաստանի նախագահը

0
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), օդի ջերմաստիճան, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Իտալական սցենարից խուսափել չի հաջողվի». փորձագետը՝ Հայաստանում COVID-19–ի իրավիճակի մասին
Հայաստանում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել. նրանցից 3-ը կանայք են
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402
Ինչպես անել, որ մեկանգամյա օգտագործման դիմակներն ու ձեռնոցները վնաս չտան