Արդեն երգում են. Աշոտյանը, Շարմազանովն ու Սահակյանը տեսահոլովակ են նկարահանել

2536
(Թարմացված է 21:48 26.12.2019)
Նախկին իշխանավորների ներկայացրած երգն իր մեջ հետաքրքիր քաղաքական ենթատեքստեր է պարունակում։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը նկարահանվել են տեսահոլովակում։ Նրանք միասին ընկերության մասին երգ են երգում` ցույց տալով իրենց միասնությունը։

Երգն իր մեջ հետաքրքիր քաղաքական ենթատեքստեր է պարունակում։ Արմեն Աշոտյանը, օրինակ, երգելով նշում է, որ իրենց կյանքում եղել են դժնդակ օրեր, և մարդիկ` խարդախ ու դավաճան, ոմանց ձգել է աթոռը, բայց նրանք քամու նման անցան։

«Բաժակդ բեր իմ լավ ընկեր, կա ճանապարհ արդեն անցած, դժվար, բայց պատմություն դարձած, որն արժե հազար ու մի ճառ»,–միասին երգում են կրկներգում։

Շարմազանովն էլ հավելում է` թող բոլորը իմանան, որ բացվում է լույսը, և խավարին հաղթում է հույսը։

Ինչու մրցել Jingle Bells–ի հետ. Գարիկ Պապոյանը զարմացած է նոր երգի շուրջ ստեղծված աղմուկից

Գալուստ Սահակյանի որդուն` Արման Սահակյանին, բաժին է հասել երգի հետևյալ հատվածը. «Ապրած օրերը տարիներ դարձան, պինդ սեղմիր իմ ձեռքը սպիացել է վերքը»։

Ամանորի համար 270 մլն հատկացնելն ուտել-խմելու, ծափ-ծլնգոցի համար չէ. Փաշինյան

Ընկերության մասին երգի հեղինակը Արմեն Աշոտյանն է։ Այն ձայնագրվել է «Արդինի» ստուդիայում։ Երգի պրոդյուսերն էլ Արման Սահակյանն է, որը վաղուց է զբաղվում երգահան Աշոտյանի «պրոդյուսինգով»։ Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը բազմաթիվ հայտնի երգերի հեղինակ է, որոնք կատարել և կատարում են հայկական շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Հայկոն, Անչոկը, երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանը։

2536
թեգերը:
երգ, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան
Ըստ թեմայի
Ովքեր են Փաշինյանի հանձնարարած երգի հեղինակները. երգ, որը կհաղթի Jingle Bells-ին
Կհաջողվի՞ Գարիկ Պապոյանին հաղթել Jingle Bells–ին. նա փորձում է հուսախաբ չանել Փաշինյանին

Գյումրիում իսկական ջրհեղեղ է, մեքենաները «լողում» են փողոցներում. տեսանյութեր

665
(Թարմացված է 18:50 13.07.2020)
Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում են Գյումրու կենտրոնական հատվածով հազիվ շարժվող ավտոմեքենաները։

Հորդառատ անձրևը կաթվածահար է արել Գյումրու երթևեկությունը: 16:00-ի սահմաններում քաղաքում սկսված հորդառատ անձրևն ուղեկցվել է կարկուտով:

Անձրևի պատճառով հատկապես դժվարանցանելի են դարձել քաղաք մտնող ճանապարհներն ու կենտրոնական փողոցները։

Կան ջրի մեջ հայտնված մեքենաներ: Քաղաքի շատ թաղամասեր հոսանքազրկված են:

Գյումրիում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. թիրախում մանկատան սաներն են

Գյումրիում երթևեկության համար կան փակ հատվածներ, մասնավորապես` Գարեգին Նժդեհի հրապարակը, Մուսայելյան փողոցը, Գյումրու ավտոկայարանից Լալայան փողոց տանող հատվածը, Գյումրու կայարանամերձ հրապարակը, Օզանյան փողոցը։ Արտակարգ իրավիճակների և ոստիկանության մարզային և համայնքային կոմունալ ծառայություններն այժմ քայլեր են ձեռնարկում խցանումները վերացնելու ուղղությամբ։

Տորնադոյից մինչև թավշյա ձմեռներ. ի՞նչ է կատարվում Հայաստանի բնության հետ

665
թեգերը:
Անձրև, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսը հասավ Գյումրու ծերանոց. 151 շահառուից 55-ի թեստի պաատասխանը դրական է
Գյումրու ԲԿ-ում կվերսկսեն վիրահատությունները.  բժիշկներն առողջացել են
Գյումրու մեծածախ փակ շուկայի աշխատանքը կասեցվեց, իսկ «Լաչինը» գործում է կանոնների խախտմամբ

ԱԴԾ-ի հատուկ գործողությունը․ Ռոստովի մարզում ահաբեկչական խումբ է վնասազերծվել․ տեսանյութ

51
(Թարմացված է 15:44 13.07.2020)
Համացանցում են հայտնվել Ռոստովի մարզում ահաբեկչությունները կանխած ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների հատուկ գործողության կադրերը։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնաբերել է «Իսլամական պետություն» (ԻՊ-ն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) խմբավորման անդամների, որոնք պատրաստվում էին երկրի տարածքում ահաբեկչություններ իրականացնել։

ԱԴԾ մամուլի ծառայությունը հայտնում է, որ իսլամիստները մասնավորապես ծրագրում էին հարձակումներ գործել  ոստիկանության աշխատակիցների, բժշկական և ուսումնական հաստատությունների վրա։

Նշվում է, որ հայտնաբերված խմբում տարածաշրջանի վեց բնակիչ կար ընդգրկված (միջին ասիական երկրներից մեկի ու Ռուսաստանի քաղաքացիներ)։

Ռոստովի մարզի Ազովի շրջանում խմբավորման ղեկավարին ձերբակալելու ժամանակ նա կրակ է բացել ՌԴ ԱԴԾ հատուկ ստորաբաժանման աշխատակիցների վրա Կալաշնիկովի ինքնաձիգից։ Նա նաև ինքնաշեն պայթուցիկ սարք է գործադրել ու մահացու վնասվածքներ է ստացել։

Օպերատիվ միջոցառումների շրջանակում խմբավորման հինգ անդամ է ձերբակալվել։ Քաղաքացիական բնակչության կամ ԱԴԾ անդամների շրջանում տուժածներ չկան։

Քրեական գործեր են հարուցվել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԴԾ աշխատակիցներն Աստրախանի մարզում էին ԻՊ անդամի ձերբակալել․ նա հարձակում էր պատրաստում վարչական շենքերի վրա։

51
թեգերը:
Ահաբեկչություն, ահաբեկիչ, «Իսլամական պետություն», Ռուսաստան, Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ)
Ըստ թեմայի
ԱԴԾ–ն հրապարակել է «Հիզբ ութ Թահրիրի» իսլամիստներին ձերբակալելու տեսանյութը
Ռուսաստանի ԱԴԾ-ն առնվազն երկու ահաբեկչություն է կանխել
Ռուսաստանում ահաբեկչություն են կանխել. ԱԴԾ-ն հայտարարություն է տարածել
Գագիկ Ծառուկյան

Ստեղծված իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Ծառուկյանի կոչը

5
(Թարմացված է 21:35 13.07.2020)
Գագիկ Ծառուկյանը կոչով դիմել է իր թիմակիցներին, որ հաշվի առնեն ստեղծված պատերազմական իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական։ Նման հանձնարարական է տվել իր թիմին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Facebook սոցցանցի իր էջում գրառմամբ հայտնում է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ, ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Բոլորիս գերխնդիրը մեկն է՝ լինել միասնական, լինել պետության կողքին և համատեղ ջանքերով դիմակայել թշնամու ոտնձգություններին և արժանի հակահարված հասցնել նրան»,–ասել է Ծառուկյանը։

ԲՀԿ ղեկավարի խոսքով` այսօր, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին անցել է ակնհայտ սադրանքների, երբ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակը լարված է, երբ երկրի անվտանգության հարցը վեր է ամեն ինչից, յուրաքանչյուրիս պարտքն է միավորել բոլոր ջանքերը հանուն մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության, հանուն արտաքին թշնամու դեմ պայքարի:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

5
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, դիրքեր, հրետակոծություն, Տավուշ, Հայաստան, Ադրբեջան
Ըստ թեմայի
ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին՝ Չինարիից ստացած նոր փաստերով
Արցախի ԱԳՆ–ն համանախագահներին կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին
Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից