ՆԱՏՕ–ն նոր տարին կսկսի Ռուսաստան ներխուժելու փորձի «բեմադրությունից»

119
(Թարմացված է 20:18 26.12.2019)
Գերմանական ԶԼՄ–ները բացահայտել են, որ ՆԱՏՕ–ն ԱՄՆ–ի գլխավորությամբ Ռուսաստանի վրա հարձակվելու փորձ է «բեմադրում»։

2020թ.–ի սկզբին Եվրոպայում նախատեսված են ամերիկյան զորքերի «Եվրոպայի պաշտպան» զորավարժությունները, որոնք կդառնան վերջին քառորդ դարի ամենախոշոր  զորավարժությունները։ Զորախաղերի հիմնական խնդիրը դեպի ռուսական սահման ամերիկյան զորքերի արագ տեղափոխությունը մշակելն է։

Ինչո՞ւ են Ռուսաստանը սպառնալիք համարում ՆԱՏՕ–ի համար. պարզաբանում է փորձագետը

Փորձագետները ենթադրում են, որ այդպիսով ԱՄՆ ռազմական հրամանատարությունը թեստավորում է Կալինինգրադի շրջան ներխուժելու տարբերակները։ Գլխավոր լոգիստիկ կենտրոնը կդառնա Գերմանիան, ուր կժամանի ամերիկյան ռազմական տեխնիկան, որից հետո այն կտեղափոխվի զորավարժությունների գլխավոր հարթակ` Լիտվա, Լատվիա և Էստոնիա։

Հզոր պատասխան ՆԱՏՕ–ին. Ռուսաստանն ավարտել է «Իսկանդեր–Մ» հրթիռային համալիրների վերազինումը

«Հյուսիսատլանտյան դաշինքն իրագործում է Միացյալ Նահանգների «4/30» հակառուսական նախաձեռնությունը։ Ենթադրվում է 30 օրում պատրաստականության վիճակի բերել 30 մեխանիզացված գումարտակ, 30 ավիացիոն էսկադրիլիա, 30 մարտական նավ։  Կարծում ենք` «4/30» հայեցակարգի ամբողջական իրագործումը հնարավոր է արդեն մինչև 2022թ.–ը»,–հայտարարել է  ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կոլեգիայի նիստի ժամանակ։

Նա նշել է, որ այդ ռազմավարությունն իրագործելու հարցում ԱՄՆ–ին օգնում են Բալթյան երկրները, որոնք միշտ պատրաստ են իրենց տարածքները տրամադրել որպես զորախաղերի հարթակ։

ՆԱՏՕ-ի ներկայությունը Սև ծովում և Վրաստանում լավ բան չի բերի Հայաստանին․ Հարությունով

119
թեգերը:
Սերգեյ Շոյգու, Ռուսաստան, ՆԱՏՕ
Ըստ թեմայի
Ուզում են հա՛մ երկխոսել Մոսկվայի հետ, հա՛մ զսպել. ՆԱՏՕ–ն նոր քաղաքականություն է որդեգրել
ՆԱՏՕ–ն ավելացնում է պաշտպանությանն ուղղված ծախսերը. ՌԴ–ն կմասնակցի՞ մրցավազքին
Բալասանյան. «Թուրքիան ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր անդամներին ստիպում է հաշվի նստել իր հետ»
ՆԱՏՕ–ի փլուզում. կկարողանա՞ արդյոք դաշինքը պահպանել միասնությունը
ՆԱՏՕ–ն պատրաստվում է լայնածավալ հակամարտության. Ռուսաստանի գլխավոր շտաբ

Ադրբեջանը ֆոսֆորային զենքով ուզում է մասսայական անտառային հրդեհներ բռնկել. տեսանյութ

217
(Թարմացված է 12:44 31.10.2020)
Նման զենքերի օգտագործումը հնարավորություն չի տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները։

Բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, Ադրբեջանը նաև խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ ու տվյալ տարածքում ստեղծել բնապահպանական աղետի իրական վտանգներ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` կից ներկայացնելով տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է թշնամին ֆոսֆորային զենք կիրառում Արցախի ուղղությամբ։

Արդեն տեղեկացրել ենք, որ ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը  հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում:

«Վերոնշյալ գործողությունների արգելքը և արդյունքում պաշտպանվող իրավունքներն ու արժեքները գտնվում են նախևառաջ սովորութային իրավունքի տիրույթում, իսկ նման զենքերի օգտագործումը, որոնք հնարավորություն չեն տալիս հստակ տարբերակելու ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտները, միաժամանակ պատճառ են հանդիսանում բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, հանդիսանում են պատերազմական հանցագործություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

217
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020

Ստեփանակերտը` հրթիռակոծությունից հետո. տեսանյութ ավերված շուկայից

352
(Թարմացված է 11:58 31.10.2020)
Ստեփանակերտի շուկայի աշխատակիցները փորձում են տեսնել` ինչ է մնացել հրթիռակոծությունից հետո։

Հայկական միասնական տեղեկատվական հարթակը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչ վիճակում է հայտնվել Ստեփանակերտը հրթիռակոծությունից հետո։

Տեսանյութում երևում է` ինչպես է ավերվել Ստեփանակերտի գլխավոր շուկան, տաղավարներում ամբողջությամբ փայտի և ապակու կտորներ են։ Շուկայի աշխատակիցները փորձում են տեսնել` ինչ է մնացել հրթիռակոծությունից հետո։

Թշնամին թիրախավորել է նաև բնակելի տները, որի հետևանքով ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

Նշենք, որ նախնական տվյալներով` տուժածներ չկան:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Թշնամին հրթիռակոծել է նաև Շուշին. քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

352
թեգերը:
Արցախ, տեսանյութ, հրթիռակոծություն, Ստեփանակերտ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Կանանց վաշտում մայրեր էլ կան, եկել են իրենց երեխաների ապագայի համար պայքարելու. տեսանյութ
7-8 հոգով 200 հոգանոց դիվերսիոն խումբ են ջախջախել. տեսանյութ
Ըստ այս պահի տվյալների` Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք. տեսանյութ
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев на заседании Совета глав государств СНГ (11 октября 2019). Ашхабад

Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր իսկ պարտավորությունները. Նիկոլ Փաշինյան

43
(Թարմացված է 13:28 31.10.2020)
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համատեղ ձեռք բերված պայմանավորվածությունը հերթական անգամ Ադրբեջանի կողմից խախտելուն։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր իսկ պարտավորությունները։ Twitter–ի իր էջում նման գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը` չհարձակվել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, վաղ առավոտից Ադրբեջանը վերսկսել է ռմբակոծել Շուշին և Ստեփանակերտը»,–գրել է Փաշինյանը։

Նա հայտնել է նաև, որ Արցախի քաղաքացիական բնակչությունն Ադրբեջանի գլխավոր թշնամին ու թիրախն է։

​Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանձին և միացյալ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Այսօր առավոտյան ՊԲ–ն հայտնեց, որ ադրբեջանական ուժերը թիրախավորել են Ստեփանակերտի կենտրոնական շուկան, ինչի հետևանքով ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս է պատճառվել խաղաղ բնակչությանը:

Պայթյունի հետևանքով ավերվել է նաև բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: