Կխնդրեի` բոլոր խիստ հեղափոխականները հստակեցնեն` ինչի հանդեպ հարգանք ունեն. Ալավերդյան

114
(Թարմացված է 12:38 27.12.2019)
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է վարչապետին կից Հանրային խորհրդի գործունեության որոշ հանգամանքների և կառույցի հասցեին հնչող սուր քննադատությունների մասին:

Հանրային խորհրդին առնչվող քննադատություններն ավելի շուտ խոսում են քննադատողների մասին, քան կառույցի։ Հանրային խորհուրդը բարդ մարմին է, սահմանադրական հաստատություն: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Կխնդրեի բոլոր նրանց, ովքեր իրենց խիստ հեղափոխական են համարում, հստակեցնեն՝ ինչի հանդեպ իրենք հարգանք ունեն: Հարցը հետևյալն է` քանի դեռ չկա նոր Սահմանադրություն, նոր օրենսդրություն, բոլորը պարտավոր են հարգել եղածը»,- նշեց նա։

Ալավերդյանին զարմացնում է այն հանգամանքը, որ մարդիկ, որոնք քննադատում են առանձին անհատներին կամ կառույցին, իրականում նսեմացնում են Սահմանադրությունը, երկրի իմիջը, ինչը, բնականաբար, մերժելի երևույթ է: 

Ստյոպա Սաֆարյանի մանկության երազանքը չի եղել դառնալ ՀԽ նախագահ

Անդրադառնալով Հանրային խորհրդի նորընտիր նախագահին՝ Ալավերդյանն ասաց, որ Ստյոպա Սաֆարյանի համար Վազգեն Մանուկյանի անձը մարտահրավեր էր: Նա պետք է կարողանա ապացուցել, որ ունի թե՛ բավարար գիտելիքներ, թե՛ որակներ, գոնե ոչ կոնֆլիկտային, որովհետև Ալավերդյանին վրդովվեցրել է Սաֆարյանի և լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպը: Դա կոնֆիլկտաբանության առումով, ըստ Ալավերդյանի, սուր բախում էր:

Հիշեցնենք` 2019թ–ի հոկտեմբերի 29-ին Ստյոպա Սաֆարյանը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպել էր «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում։ Քննարկման հրավերի մեջ հատուկ շեշտված էր, որ news.am–ի, hayeli.am–ի, 168.am–ի, yerevan today–ի, 7or.am–ի, livenews.am–ի, «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների և «այլ քարոզչամիջոցների»  համար մուտքը փակ է, և որ այդ ԶԼՄ–ները ներկայացնող լրագրողներն ու տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից։

Այդուհանդերձ, նշված լրատվամիջոցները ներկայացել էին քննարկմանը, բայց նրանց թույլ չէի տվել մտնել։ Երկու լրատվամիջոցի հաջողվել էր մտնել քննարկման սենյակ ու հարց ուղղել Սաֆարյանին։ Ինստիտուտի ղեկավարը հրաժարվել էր պատասխանել հարցերին` հիմնավորելով, որ նրանց ԶԼՄ չի համարում և խնդրել էր լքել տարածքը` մասնավոր սեփականություն հանդիսացող տարածք ներխուժելու համար։

Սաֆարյանի հայտարարության` լրատվամիջոցներին վերաբերող պահը բացասական արձագանքի արժանացավ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ դաշտում։ Իսկ հանդիպումից դուրս հրավիրված լրագրողները դիմել են դատարան։

Հիշեցնենք նաև, որ ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը նոյեմբերի 13-ին հրաժարականի դիմում ներկայացրեց։ Դեկտեմբերի 19-ին կառավարության նիստում ընդունված որոշմամբ` նրան այդ պաշտոնում փոխարինեց Ստյոպա Սաֆարյանը։

 

114
թեգերը:
Սահմանադրություն, Հանրային խորհուրդ, Ստյոպա Սաֆարյան, Վազգեն Մանուկյան, Լարիսա Ալավերդյան, Հայաստան
թեմա:
Sputnik զրույց (240)
Ըստ թեմայի
Ստյոպա Սաֆարյանի մանկության երազանքը չի եղել դառնալ ՀԽ նախագահ
Այն խոզերի գլուխները, որ դրվել են գորգի վրա, գլորվելու են ցեխը. ում է ակնարկում վարչապետը
Պեպանյան. «Մնում է՝ իշխանությունները խոհեմություն դրսևորեն և խորհուրդ հարցնեն ՀԽ-ից»
«ՀԽ–ի դուռն ուրիշ է». Սաֆարյանը չի թաքցնում իր վերաբերմունքը որոշ լրատվամիջոցների նկատմամբ

Պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել ընտրության մասին. հոգեբան

35
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ, hոգեբանության պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է կառավարման հոգեբանության և կադրային քաղաքականության մասին։

Ռուբեն Աղուզումցյանի դիտարկմամբ` մարդը կարող է արդյունավետ աշխատել, եթե ունի գործունեությանը համապատասխան հոգեֆիզիոլոգիական հատկություններ, որոնք անհրաժեշտ են աշխատանքները որակյալ կատարելու համար։ Ըստ նրա` դա կոչվում է մասնագիտական հոգեբանական ընտրություն: Հիմնական ուղղվածությունն ունի հոգեբանական բնույթ։ 

«Կառավարման հոգեբանության մեջ կան հիմնարար հասկացություններ, որոնք անմիջապես կապված են դրա հետ։ Մեկը կոչվում է պրոֆեսիոգրամա, այսինքն` այս կամ այն գործունեության հոգեբանական բնութագիրը, իսկ մյուսը` պսիխոգրամա, այսինքն` այն հոգեկան հատկությունների ամբողջականությունը, որը որոշում է գործունեություն կատարելու արդյունավետությունը։ Մշակված են բազմաթիվ հատուկ հանձնարարականներ, հարցականներ, որպեսզի բացահայտեն այս կամ այն հատկությունը։ Կան նաև մեթոդներ, որոնց շնորհիվ պարզ է դառնում, թե արդյո՞ք տվյալ անձն ունի անհրաժեշտ հատկություններ ու համատեղելիություն, որպեսզի կատարի համապատասխան աշխատանք»,– նշում է հոգեբանը։ 

Աղուզումցյանի կարծիքով` պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել հոգեբանական ընտրության մասին։

«Հայաստանի քաոտիկ վիճակը գալիս է իշխանությունից». հոգեբան Միհրդատ Մադաթյան

Ըստ նրա` հաճախ բարձրաստիճան չինովնիկները ղեկավարվում են ոչ թե մասնագիտական հատկություններով, այլ պատկանելիությամբ և այդ առումով կադրային քաղաքականությունն ընթանում է ոչ բարենպաստ հունով, մինչդեռ հոգեբանական օրենքի համաձայն` որքան պատասխանատու է պաշտոնը, այնքան ավելի լրջորեն պետք է մոտենալ կադրային քաղաքականությանը։      

Կոտրելով կարծրատիպերը. ինչերի միջով է անցել հատուկ հոգեբան Նարեն ու ինչ է ուզում կյանքից

35
թեգերը:
Հայաստան, պաշտոնյա, հոգեբան, Ռուբեն Աղուզումցյան
Ըստ թեմայի
«Համավարակը ստիպել է, որ մեկս մյուսից հեռանանք նաև հոգեբանորեն». Աղուզումցյան
Մենք ուշադրություն չենք դարձնում ժամանակի կառավարման հարցին. Ռուբեն Աղուզումցյան
Աղուզումցյան. «Աշխատանք փնտրելիս նույնպես պետք է ժամանակի պահանջներին համահունչ լինել»

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

254
(Թարմացված է 14:14 02.03.2021)
Հայաստանի վարչապետը մեկ տարի առաջ կտրուկ քննադատեց կառավարման կիսանախագահական ձևը։ Մեկ տարի անց` կտրուկ փոխեց իր դիրքորոշումը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` մարտի 1-ին,  Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքում Հայաստանին առաջարկեց անցնել կառավարման կիսանախագահական ձևի։ Իսկ 2020 թվականի հունվարին, կառավարման այդ համակարգը նա համարում էր «անպատասխանատու և աղետալի»:

Փաշինյանն իր այս մտափոխությունն, ըստ էության, արդարացնում էր նրանով, որ 2015-ին ընդունված, 2018-ին ուժի մեջ մտած Սահմանադրությունը ի հայտ է բերել մեծ թվով խնդիրներ ու ճգնաժամային իրավիճակների ռիսկեր:

«Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի Սահմանադրության այնպիսի կառուցակարգերի ստեղծումն ու ձևավորումը, որը կերաշխավորի կայունությունը, անվտանգությունը ՀՀ–ում և կբացառի այսպիսի ճգնաժամերի ձևավորումը»,– երեկ հրապարակում ասել էր նա։

Ըստ նրա` հանրաքվեն տեղի կունենա հոկտեմբերին, բայց մինչ այդ Սահմանադրության որոշ հոդվածներ կկարողանա փոխել նաև խորհրդարանը։

Մինչդեռ, 1 տարի առաջ` 2020-ի հունվարին Կապանում կայացած մամուլի ասուլիսում վարչապետը հայտարարել էր, թե Հայաստանի անկախությունից ի վեր կառավարման կիսանախագահական համակարգը ձախողված է եղել:

«Մենք բոլորս դա տեսել ենք գործնականում, և դա ապացուցված է: Սա կառավարման ձախողված համակարգ է, որը տանում է Հայաստանը դեպի ձախողում», - ասել էր Փաշինյանը:

Հետաքրքրական է, որ այդ նույն ասուլիսում Փաշինյանը նաև անկեղծացել էր, թե վարչապետ դառնալուց հետո իրեն հաճախ խորհուրդ են տալիս անցնել կառավարման կիսանախագահական համակարգի: Բայց ինքը դրա հետ չի համաձայնում, քանի որ այդ պարագայում ամբողջ պատասխանատվությունն ընկնում էր վարչապետի վրա, բայց լծակները նախագահի ձեռքում են:

Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում

«Կարծում եմ, որ պետության ղեկավարը չպետք է իր պատասխանատվությունը գցի ուրիշների վրա: Կիսանախագահական մոդելը կառավարման անպատասխանատու համակարգ է: Մեր երկրում չպետք է որևէ «կիսա» լինի: Կամ մենք պետք է ունենանք խորհրդարանական համակարգ, կամ լիարժեք նախագահական», - ասել էր Փաշինյանը ...

Նկատենք, որ վերջին անգամ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվե տեղի է ունեցել 2015-ի դեկտեմբերի 6-ին, երբ իշխանության գլուխ էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանը։ Այդ փոփոխությունների արդյունքում ՀՀ–ն կառավարման կիսանախագահական համակարգից անցավ խորհրդարանական համակարգին:

254
թեգերը:
Սահմանադրություն, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, Նախագահ, խորհրդարան, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Ծիծաղելի է Փաշինյանի հայտարարությունը, թե «Մարտի 1-ի» գործը բացահայտվել է. Լևոն Քոչարյան
Արխիվային լուսանկար

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

0
(Թարմացված է 23:31 02.03.2021)
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության։ Պարզվել է, որ նրանք եղել են սթափ վիճակում:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում  բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով  5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ  վիրավորների մեջ երեխաներ կան:

Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է

0
թեգերը:
երեխա, Տուժածներ, Արմավիրի մարզ, վթար
Ըստ թեմայի
Վթար Մյասնիկյան պողոտայում. տուժածները երիտասարդ տղաներ են
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է