Հայաստանը ֆրիլանսերների ցուցանիշով աշխարհում չորրորդն է. Աստղիկ Հովհաննիսյան

591
(Թարմացված է 15:16 23.12.2019)
Տնտեսագետ, «Ամբերդ» կենտրոնի հետազոտող Աստղիկ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է զբաղվածության խնդրին և աշխատաշուկայի հետ կապված որոշ հարցերի:

Հայաստանում մարդկանց առօրյա հոգսերը համացանցում իրականացվող առևտրի կամ գործարքների շնորհիվ զգալիորեն թեթևացել են: Գործունեության նշված ձևերն ունեն մեկ ակնհայտ ընդհանրություն՝ իրականացվում են առցանց, և դրանցում զբաղված բոլոր մարդիկ կազմում են զբաղվածների նոր խումբ, որ կոչվում է ֆրիլանսեր (freelancer): Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աստղիկ Հովհաննիսյանը։

«Աշխարհի 175 երկրների շարքում Հայաստանը 4-րդն է՝ ըստ 1000 բնակչին բաժին ընկնող ֆրիլանսերների թվաքանակի, միաժամանակ, առաջինն է՝ ըստ գրանցված ակտիվ ֆրիլանսերների տեսակարար կշռի՝ 26,85 տոկոս»,- նշեց Հովհաննիսյանը: 

Հայերը սկսել են շատ կատարել առցանց գնումներ. առաջատարը Գյումրին է

Ֆրիլանսերների հաշվառման գործընթացի կարևորությունն ու հրատապությունն, ըստ տնտեսագետի, ընդգծում է մի հանգամանք ևս. ֆրիլանսերների աճող թվաքանակը և նրանց՝ հարկման դաշտում իրավական կարգավորման բացակայությունն ուղղակի ազդեցություն են ունենում և ունենալու են բյուջեի եկամտային մասի վրա: Այդ մասին հիշատակված է նաև «Հարկային քաղաքականությունը փոփոխվող աշխարհում՝ ներառական աճի համար» ՏՀԶԿ զեկույցում:

591
թեգերը:
աշխատատեղ, աշխատանք, տնտեսագետ, Հայաստան
թեմա:
Sputnik զրույց (176)
Ըստ թեմայի
Գնումների ընթացակարգը պարզեցվել է. փոքր և միջին բիզնեսը շահում է
Յանդեքս.Փող. ինչպես են մեկ տարվա ընթացքում փոխվել հայաստանցիների առցանց ծախսերը
Ապրանքների և ծառայությունների օնլայն վաճառքը սկսում է ժողովրդականություն վայելել
Համացանցամոլություն. ինչո՞վ են զբաղվում հայերը ցանցում

sys_stories