Հայաստանցի մարզիկ Ժորա Հակոբյանը հաղթեց ռուսաստանցի Իվան Կոնդրատևին` գավաթ և չեմպիոնի գոտի նվաճելով «TNA-2019–ի կանոններով մարտերը» միջազգային մրցաշարի ավարտական փուլում։
«TNA-2019–ի կանոններով մարտերը» աշխարհի առաջնության ավարտական փուլը տեղի ունեցավ Թաթարստանում։ Միջազգային մրցաշարին մասնակցեցին խաղաշրջանի ուժեղագույն մարտիկները։
21-ամյա Հակոբյանը մրցում էր թեթև քաշային կարգում։ Հակոբյանը առաջին ռաունդում նոկդաունի ենթարկեց ռուս մրցակից 30-ամյա Իվան Կոնդրատևին։
Նշենք, որ, Հակոբյանից բացի, գավաթ ու չեմպիոնի գոտի ստացան Մուսա Սուլթաևը (Ռուսաստան) և Պյոտր Ռոմանկևիչը (Բելառուս)։
Արթուր Ալեքսանյանը հաղթել է «վազքի մրցույթում». տեսանյութ
«TNA-2019–ի կանոններով մարտերը» միջազգային մրցաշար է, աշխարհի առաջնություն, որն անցկացվում է «Տատնեֆտ Արենա» սպորտի պալատում։
Պատանի հայ սամբիստները հայրենիք կվերադառնան 2 մեդալով
Կազանի «Տատնեֆտ Արենայում» մարտերը սկսել են անցկացնել 2007 թվականից։ Իսկզբանե «TNA-2019–ի կանոններով մարտերը» ներկայացվում էին, որպես Ռուսաստանի առաջնություն։ 2008 թվականին առաջնության առաջին սեզոնի հաջող ավարտը խթան հանդիսացավ նրա զարգացման համար։ Հեղինակային նախագծի հաջորդ խաղաշրջանը դարձավ Եվրոպայի առաջնությունը։ Իսկ 2009 թվականից Կազանի մարտերը հաջորդ մակարդակ դուրս եկան և այժմ այն արդեն աշխարհի առաջնությունն է։
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը շարունակում է քաղաքացիների ընդունելությունը: Ստեղծվել է «թեժ գիծ»՝ Արցախում հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու համար: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Նրանց որոնումն իրականացվում է ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։ Ընդհանուր առմամբ, օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 2,5 հազար մարդ, այդ թվում 600 – ը՝ «թեժ գծի» հեռախոսով», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Քանի՞ ջոկատ է մասնակցում աճյունների որոնման աշխատանքներին
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի մասին քաղաքացիների կարծիքները տարբեր են ու հակասական։ Այս եզրահանգումը ծնվեց Երևանում արված հարցումից։
Ոմանք նշեցին, որ պատերազմում պարտության առաջին պատասխանատուն շտաբի պետն է, ոմանք էլ մեղադրեցին կառավարությունը։ Մեր երկրում անգամ կան մարդիկ, որոնց առհասարակ քաղաքականությունը չի հետաքրքրվում, նրանք չեն հետևում, քանի որ կորցրել են հավատը։
Մի տղամարդ, օրինակ, կարծում է, որ առաջին պարտություն կրողը զինվորականությունն է` անկազմակերպվածության պատճառով։ Նա կարծում է, որ գլխավոր շտաբի պետն է դրա պատասխանատուն։
Մեկ ուրիշն էլ ասում է, որ Նիկոլը բռնապետ չէ և ոչ մեկի նկատմամբ իրավունք չունի նման բան ձեռնարկելու։ «Իրենից ավելի հասկացող, գիտակից, կրթված մարդիկ կան, որոնց հետո պետք է բանակցությունների նստի, խորհրդակցի»,–ասաց նա։
90–ականների Արցախյան պատերազմի մասնակից մի տղամարդ էլ կարծում է, որ բանակը իրավունք չունի խառնվելու քաղաքական գործընթացներին։
«Գլխավոր շտաբի պետը պատասխանատու է ՀՀ անվտանգության, այդ թվում՝ ներքին անվտանգության համար, իր պարտականությունները փորձում է կատարել ըստ Սահմանադրության։ Խանգարում են կատարել թե՛ հին ուժերը, թե՛ նոր ուժերը։ Ով որ խանգարում է, ով որ վտանգ է սպառնում անվտանգությանը, նրանց էլ թող հեռացնի դաշտից։ Նա պատերազմ մղող զինվոր է ու պետք է կատարի իր պատասխանատվությունները ոչ այնպես, ինչպես Նիկոլը կատարեց Արցախում, այլ ճիշտ կատարի»,–ասաց հարցվողներից մեկը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։
