Դիակիզման կամ հուղարկավորության հարցը նախընտրելի է լուծել կտակի միջոցով. Լիլիթ Սիմոնյան

149
(Թարմացված է 17:37 09.12.2019)
Ազգագրագետ-հոգեբան Լիլիթ Սիմոնյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է հուղարկավորության ու դիակիզման շուրջ առաջացած դիլեմայի մասին և ներկայացրել իր տեսակետները՝ ինչպես հոգեբանության, այնպես էլ ազգագրագիտության տեսանկյունից: 

Հանգուցյալի մարմինը հողում ամփոփելու, ինչպես նաև տապանաքար կառուցելու սովորույթը հայերի մոտ միշտ էլ ընդունված է եղել: Հայ ժողովուրդն իր էությամբ երկրագործ է, հետևաբար, պատահական չէ, որ հուղարկավորությունը մեզանում խորհրդանշական բնույթ է կրում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ազգագրագետ-հոգեբան Լիլիթ Սիմոնյանը։ 

Լիլիթ Սիմոնյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, թե դիակիզարանի կառուցումը շատ կարևոր է, քանզի հողը տնտեսվում է 70-80 տոկոսով: Ազգագրագետ-հոգեբանի կարծիքով՝ աճյունասափորը նույնպես կարող են տեղադրել մեծ մակերես ունեցող տարածքում և շուրջը կառուցել հսկա դամբարան: 

Լիլիթ Սիմոնյանը վկայակոչում է նաև Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը, ըստ որի՝ Մայր Աթոռը դիակիզարանների կառուցման մասին իր դժգոհությունը հայտնել է առաջին իսկ օրերին, երբ ուժի մեջ մտավ վերոնշյալ օրենքը, ներկայացնելով, որ հիշյալ օրենքը դեմ է Աստծո պատվիրանին, եկեղեցու ծիսաարարողական ավանդույթներին, ինչպես նաև մեր ժողովրդի մտածելակերպին:

Արդյո՞ք դիակիզարանները կօգնեն, որ քաղաքը «մեծ գերեզմանատուն» չդառնա

«Եթե կարողանանք հասնել նրան, որ կտակի մեջ մարդը գրի, թե ինչպես կցանկանա, որ հարազատները վարվեն իր մարմնի հետ մահից հետո, ապա դա կլինի հրաշալի լուծում: Այդպես հանգուցյալի հարազատների հոգին էլ հանգիստ կլինի: Ի վերջո, պետությունը չի տրամադրելու չէ՞, գումար` նույն դիակիզման համար, որը կարող է ոչ պակաս թանկ լինել, քան հուղարկավորությունը»,- նշում է Լիլիթ Սիմոնյանը:     

2006 թվականին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքը:

Ըստ օրենքի` դիակիզարաններ Հայաստանում պետք է կառուցված լինեին մինչև 2008 թ.-ը, սակայն այդ գործընթացը դեռ սառեցված է: 

149
թեգերը:
Հայաստան, դիակիզարան, Լիլիթ Սիմոնյան
թեմա:
Sputnik զրույց (274)
Ըստ թեմայի
Հենց այս պահին Հայաստանը դեռ պատրաստ չէ դիակային փոխպատվաստման. Պետրոսյան
Դիակային փոխպատվաստում Հայաստանում․ հայաստանցիները պատրա՞ստ են աջակցել Թորոսյանին
Կյանքի ու մահվան սահմանագծին. դիակային փոխպատվաստում. մարդիկ «այո» կասե՞ն ճիշտ պահին

Արթիկում 45֊ամյա գյումրեցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել

11
Ոստիկանությունում նախապես տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացու մոտ կարող է թմրանյութ լինել։

Արթիկի բաժին բերման ենթարկվածի մեքենայում թմրամիջոցի նմանվող տարբեր քաշերով զանգվածներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` մայիսի 4-ի գիշերը ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Գյումրիում բնակվող 45-ամյա քաղաքացին մեքենայում թմրանյութ ունի։

Նաև տեղեկություններ են ստացվել, որ նա այդ պահին Արթիկ քաղաքում է։

Ոստիկանությունը կասկածյալին հայտնաբերել է Արթիկի Սասունցի Դավթի և Թումանյան փողոցների խաչմերուկում ու մեքենայով հանդերձ բերման ենթարկել բաժին։

Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա է բացահայտվել

«Օպել» մեքենայում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Թմրամիջոցը Վրաստան չհասավ․ Սյունիքի Շվանիձոր գյուղում թմրանյութի թաքստոց է հայտնաբերվել

11
թեգերը:
թմրամիջոցներ, Ոստիկանություն, Հայաստան

ՀՀ տարածքային անձեռնմխելիությունն Իրանի համար կարմիր գիծ է, որը չի կարելի հատել. Տոնոյան

123
(Թարմացված է 15:24 06.05.2021)
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավավային Կովկասում ստեղծված իրավիճակին, նոր իրողություններին և որոշ կենսական հարցերի վերաբերյալ Իրանի տեսակետներին։

Արտյոմ Տոնոյանի դիտարկմամբ` Իրանի պարագայում պետք է հասկանալ, որ հարավկովկասյան ուղղությամբ վարված արտաքին քաղաքականությունն այս պահին ենթակա է վերանայման։ Դա ակնհայտ է զուտ այն առումով, որ եթե մինչև երկրորդ արցախյան պատերազմը մեր տարածաշրջանն ընկալվում էր գլխավորապես ռուսական ազդեցության գոտի, ապա հիմա որոշակիորեն փոխվել է ուժերի հարաբերակցությունը, և հատկապես Թուրքիան վարում է ակտիվ քաղաքականություն։

«Պաշտոնական Երևանը պետք է հստակ ձևակերպի իր սպասելիքներն ու անի կոնկրետ առաջարկներ, սակայն խնդիրն այն է, որ մենք շատ հաճախ սկսում ենք կարևոր հարցերի մասին խոսել այն ժամանակ, երբ արդեն կանգնած ենք լինում փաստի առջև` ունենալով որոշակի բացթողումներ։ Իրանի հետ պետք էր շատ ավելի ակտիվ աշխատել մինչև պատերազմը»,– նշեց իրանագետը։ 

Տոնոյանը ևս մեկ անգամ հիշեցրեց պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը, ըստ որի` ՀՀ տարածքային անձեռնմխելիությունն այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել, և սա առավել արդիական է դարձել հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ակտիվորեն շրջանառվող ու քննարկվող այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի խնդրի ֆոնին։

 Ըստ իրանագետի`արցախյան պատերազմը երկու կողմերի համար ավելի է կարևորել փոխգործակցության անհրաժեշտությունը և հետևություններ անելու տեղ է բացել` խթանելով հայ–իրանական նոր օրակարգ ստեղծելու պահանջը։    

123
թեգերը:
Ռուսաստան, Թուրքիա, տարածաշրջան, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
թեմա:
Sputnik զրույց (274)
Ըստ թեմայի
Պետք է գերակտիվ աշխատել, որ ձևավորվի Ռուսաստան–Իրան–Հայաստան առանցքը. Ոսկանյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու ևս երկու պաշտոնյա կգործուղվեն Իրան
«Զանգեզուրի միջանցքը» կխաթարի Հայաստան–Իրան հաղորդակցությունը. Ոսկանյան
ԱԺ

Հայաստանի ապագա խորհրդարաններում ավելի քիչ պատգամավորներ կլինեն

0
(Թարմացված է 21:51 06.05.2021)
Խորհրդարանում պատգամավորների առավելագույն թիվը կնվազի, բայց կպահպանվեն ազգային փոքրամասնությունների համար երաշխավորված 4 տեղերը։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik․ Հայաստանի ապագա խորհրդարաններում պատգամավորների առավելագույն թիվը կնվազի։ Այդ մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացնելով ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որն այսօր ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Այժմ պատգամավորների նվազագույն թիվը 105 է (101+չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ)։ Նման նվազագույն թիվ է հավաքվում, եթե որևէ կուսակցություն կամ դաշինք հաղթում է ընտրություններում ՝ հավաքելով ձայների 50-ից 66 տոկոսը։ Եթե կուսակցությունը հավաքում է ավելի քան 66 տոկոս ձայն, ապա ընդդիմությանը տրվում են լրացուցիչ մանդատներ, որպեսզի նրանց պատգամավորները խորհրդարանում կազմեն առնվազն մեկ երրորդը։ Եթե հաղթած կուսակցությունը հավաքում է ավելի քան 50 տոկոս, բայց 54 տոկոսից պակաս, նրանց տալիս են լրացուցիչ մանդատներ, որպեսզի կարողանան հավաքել մինչև 54 տոկոս ձայն՝ նույնիսկ բացակա կամ գործուղված պատգամավորների դեպքում խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու համար։

«Հավանականությունը, որ այս խաղի կանոններով լրացուցիչ տեղեր կավելացվեն պատգամավորների, էապես նվազեցվում է, բայց դրանից չեն տուժում փոքրամասնության երաշխավորված տեղերը, խորհրդարանն էլ ավելի ներառական է դառնում»,- ասաց Դանիելյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը կրճատվում է 5 տոկոսից մինչև 4 տոկոս։

«Մենք խրախուսում ենք ավելի շատ կուսակցական համակարգի կայացումը և կուսակցությունների մասնակցությունն ընտրական գործընթացներին»,- ասաց Մակունցը։

ՔՊ–ն արտահերթ ընտրություններին կմասնակցի առանձին՝ առանց դաշինքի. Մակունց

Բացի այդ, կկրճատվի ընտրություններին մասնակցելու գրավը՝ 10–ից մինչև 7,5 մլն դրամ։ Դա նույնպես կարվի փոքր կուսակցությունների համար ընտրություններին մասնակցելը հեշտացնելու նպատակով։

Այս և մյուս փոփոխություններն առաջարկվում է գործողության մեջ դնել ոչ թե առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, այլ հաջորդների։

ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը

0
թեգերը:
Պատգամավոր, ԱԺ, Հայաստան