Ի՞նչ է արվել աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում. Բաթոյանն ամփոփել է տարին. տեսանյութ

125
(Թարմացված է 18:17 08.12.2019)
2020 թվականին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերն ուղղված են լինելու կարիքի վրա հիմնված աջակցության տրամադրմանը, սոցիալ–վերականգնողական ծառայությունների ընդլայմանը և աշխատանքի խրախուսմանը։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 2019 թվականի գլխավոր ձեռքբերումներից մեկը համարում է ընթացիկ ծրագրերից բացի, խոցելի խմբերի և անապահով ընտանիքների սոցիալական աջակցությանն ուղղված մի շարք ծրագրերի իրականացումը։ Այս տարվա ընթացքում կատարված աշխատանքների և 2020 թվականին նախատեսվող ծրագրերի մասին նա պատմել է ՀՀ կառավարության` Facebook–ի պաշտոնական էջում հրապարակված հոլովակում։

Իշխանությունն իր վրա կվերցնի սոցիալական բնակարաններում ապրող թոշակառուների կոմունալները

Ամփոփելով տարին` Բաթոյանը մի շարք հաջողված ծրագրերի օրինակներ է ներկայացրել։  

«Մանկատան 300 շրջանավարտների տրամադրվեցին բնակարանների ձեռքբերման վկայականներ` 6 միլիոն 300 հազար դրամի սահմաններում։ Գյուղական համայնքներում ապրող և անչափահաս երեխաներ ունեցող 1000 ընտանիքներ ընդգրկվել են աղքատության փուլային հաղթահարման ծրագրերում»,–նշում է Բաթոյանը։

Նախարարի խոսքով` ընտանեկան նպաստ ստացող քաղաքացիներին կտրվի անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն։ Բացի որոշակի գլխաքանակը, ընտանիքները կունենան անասնակեր ձեռք բերելու, անասնաբուժական ծառայություններից անվճար օգտվելու իրավունք։ Սեփական տնտեսությունը վարելու և եկամուտներ ստանալու համար նրանց նաև խորհրդատվություն կտրամադրվի։

Կովեր, խոզեր ու հավեր` 1000 աղքատ ընտանիքի. մեկնարկեց կառավարության նոր ծրագիրը

Վերջում նախարարը նշել է, որ 2020 թվականին նախարարության ծրագրերն ուղղված են լինելու կարիքի վրա հիմնված աջակցության տրամադրմանը, սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայմանը և աշխատանքի խրախուսմանը։

125
թեգերը:
մանկատուն, գյուղացի, Գյուղ, կրթաթոշակ, թոշակառու, Թոշակ, կառավարության ծրագիր, Նախարար, Զարուհի Բաթոյան
Ըստ թեմայի
Անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կենսաթոշակառուներին․ նոր նախագիծ կներկայացվի
Սոված չենք մնա. ՀՀ–ում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա
«Թռչունյան տուն» մանկատան ֆինանսավորումը դադարեցվել է. ինչո՞վ են սնվելու երեխաները
Կառավարությունը բնակարաններ գնելու հնարավորություն կտա մանկատան շրջանավարտներին

Էժան, արագ և որակով. ինչպես դիմակ պատրաստել տանը կամ գրասենյակում. տեսանյութ

237
(Թարմացված է 00:24 04.06.2020)
Բժշկական դիմակներն ու ձեռնոցները բոլորի համար դարձել են ամենօրյա կիրառման ապրանքներ։ Ինչպես անել` դրանց վրա հնարավորինս քիչ ծախսելու համար։ Sputnik Արմենիան կօգնի ձեզ դրանք պատրաստել սեփական ձեռքերով։

Sputnik Արմենիան առաջարկում է դիմակների տարբերակներ, որոնք կարող եք պատրաստել տանը և անգամ գրասենյակում։ Պարզվում է` ոչ միշտ է պետք դեղատուն մտնել` դրանք գնելու համար։ Կարելի է դիմակ ստանալ նաև ձեռքի տակ եղածով։ Մի փոքրիկ կտոր, մկրատ ու ասեղ և մի փոքր երևակայություն. թե՛ տանը, թե՛ գրասենյակում 10 րոպեում կարելի է ստանալ պահանջված դիմակը։

Դիմակ կրելով կյանքեր կփրկեք. ԱԻՆ-ի մեքենաները շրջում են բակերով և իրազեկում. տեսանյութ

Դիմակ պատրաստելու առավել հեշտ տարբերակը սովորական գուլպան դիմակի վերածելն է։ Դե ինչ, եղեք առողջ և պարտադիր կրեք դիմակ։

Մանրամասները` տեսանյութում։

Հիշեցնենք, որ համավարակով պայմանավորված պարետատան վերջին որոշման համաձայն` դիմակ կրելը պարտադիր է նաև հանրային բացօթյա վայրերում։

237
թեգերը:
դիմակ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայ երիտասարդը ուտել-խմելու դիմակ է պատրաստել. զվարճալի տեսանյութ
«Պետք է ուտելիս դիմակ կրել». Արսեն Թորոսյանի որդին շփոթեց պահանջները. տեսանյութ
Նրանք կարող են մահանալ թթվածնի քաղցից. սրտաբանը՝ որոշակի խմբերի դիմակ կրելու ռիսկերի մասին

Մենք բոլորս Ջորջ Ֆլոյդ ենք․ԱՄՆ-ի բողոքի ակցիաները տարածվել են աշխարհով մեկ

86
Աշխարհը դեռ չէր լուծել կորոնավիրուսի խնդիրը, երբ նոր «համավարակ» եկավ՝ բողոքի համավարակը։ Ռասիզմի և ոստիկանական կամայականությունների դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունենում բազմաթիվ երկրներում։

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ ձերբակալության ժամանակ գրանցված մահվան պատճառով սկզբում բողոքի ցույցեր ծավալվեցին Մինեապոլիսում, որտեղ էլ տեղի էր ունեցել միջադեպը։ Շատ արագ դրանք տարածվեցին ամբողջ ԱՄՆ—ում և դուրս եկան երկրի սահմաններից։

Հարյուրավոր մարդիկ «Չեմ կարողանում շնչել» և «Չկա արդարություն՝ չկա խաղաղություն» պաստառներով փողոց են դուրս եկել Նիդեռլանդներում, Իսպանիայում, Արգենտինայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում։ Հունաստանում ցուցարարները ԱՄՆ հյուպատոսարանի առջև այրել են Ամերիկայի դրոշը։ Անկարգություններով են ավարտվել բողոքի ցույցերը Կանադայում և Ֆրանսիայում, որտեղ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։ Դեպքի վայրի կադրերը՝ մեր տեսանյութում։

Բուն ԱՄՆ-ում ևս բողոքի ակցիաները չեն դադարում։ Զինվորականները սկսել են պարեկային ծառայություն իրականացնել Վաշինգտոնի փողոցներում, իսկ ոստիկանությունը սկսել է կոշտ միջոցներ կիրառել։ Բայց անկարգությունների մասնակիցներին դա չի կանգնեցնում։

«Հազիվ թե դատարանն իրեն լավ դրսևորի»․ Սիմոնյանը՝ ԱՄՆ-ում լրագրողների վրա հարձակման մասին

Հրկիզումները, կողոպուտն ու ոստիկանության հետ բախումները ԱՄՆ-ի շատ քաղաքներում արդեն սովորական բան են դարձել։

86
թեգերը:
Ոստիկանություն, Սպանություն, սևամորթ, Բողոքի ակցիա, աշխարհ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Կորոնավիրուսն ու ռուսական հետքը. ո՞ւմ են ձեռնտու ամերիկյան խռովությունները
Մխիթարյանը միացել է Ջորջ Ֆլոյդին նվիրված նախաձեռնությանը. լուսանկար
Ամերիկան պետք է ընտրություն անի ռասիզմի և անարխիայի միջև
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի եթերը հուզել է վրացիներին. 18–ամյա Սանդրոն կոչ է արել օգնել Հայաստանին

375
(Թարմացված է 00:18 05.06.2020)
SARS-CoV-2 –ի հետ կապված` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը Թբիլիսի է հասել։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի –Sputnik. UWC Dilijan միջազգային քոլեջի շրջանավարտ Սանդրո Չումաշվիլին արձագանքել է երկրում կորոնավիրուսային վարակի հետ կապված տագնապալի իրավիճակի մասին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տղան պատմել է, որ հարևանների վիճակը թեթևացնելու համար ստորագրահավաք է կազմակերպել` կոչ անելով Վրաստանի կառավարությանը օգնել բարեկամական երկրին։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը մտահոգիչ էր անվանել։ Երկրում անցած մեկ օրվա ընթացքում ռեկորդային թվով վարակվածներ են բացահայտվել։

«Այսօր լսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն այն մասին, որ Հայաստանում անցած մեկ օրվա ընթացքում SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի շուրջ 700 նոր դեպք է գրանցվել։ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի լավ է»,–ասել է Սանդրոն։

Նրա խոսքով` դա է առիթ դարձել, որ ինքը ստորագրահավաք կազմակերպի։ Սանդրոն նշել է, որ Վրաստանը կարող է և ինչ–որ առումով` պետք է օգնի եղբայրական Հայաստանին։

Կորոնավիրուսի տարածման դինամիկան Հայաստանում

Սանդրոն 18 տարեկան է, ծնվել և մեծացել է Թբիլիսիում։ Հայաստանը նրան հոգեհարազատ է, քանի որ վերջին երկու տարին սովորել է UWC Dilijan միջազգային քոլեջում։ Այդ քոլեջը նա համարում է տարածաշրջանում լավագույնը։ Սանդրոն այն ավարտել է 2020 թվականի մայիսին և արդեն ընդունվել ԱՄՆ–ի բուհերից մեկի տնտեսագիտության ֆակուլտետը։

«Դրանք իմ կյանքի լավագույն տարիներն էին։ Ես եղել եմ Տաթևում, շատ ընկերներ ունեմ Վանաձորից, ինչպես նաև բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել աշխարհի տարբեր երկրներից», – պատմել է Սանդրոն։

Այս տարիների ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են եղել, սակայն տղայի համար ամենահիշվողը Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված համերգն է եղել։

Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ–ն հայտարարել էր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնելու պատրաստակամության մասին։ Նշվում էր, որ համավարակի շրջանում Վրաստանի իշխանությունները մշտական կապի մեջ են հայկական կողմի հետ։

«Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների վարչապետների միջև։ Շփումները շարունակվում են նաև առանձին նախարարների մակարդակով։ Այսօր Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարները (Դավիթ Զալկալիանին և Զոհրաբ Մնացականյանը, – խմբ.) տեղեկություն են փոխանակել երկրում տիրող իրավիճակի մասին», – գրված է Վրաստանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Մասնավորապես, Զալկալիանին համերաշխություն է հայտնել հայկական կողմին և Վրաստանի իշխանությունների անունից ևս մեկ անգամ պատրաստակամութուն հայտնել աջակցելու COVID-19–ի դեմ պայքարում։

Նշենք, որ հունիսի 4-ի դրությամբ Հայաստանում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տիպի 11221 դեպք է բացահայտվել, Վրաստանում` 801։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 515-ով և հասել 10524–ի

375
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Փաշինյանը զայրացել է. մի քանի տատիկ, պապիկ կմահանան միջոցառման պատճառով
Ինչ պետք է անի Փաշինյանը, որ հասարակությունը նորից հավատա իրեն
Օրվա կադր. Փաշինյանը ցույց է տվել` ինչպես է վարակակիրների թիվը ռեկորդային դառնում
Հայաստանում ևս 12 մարդ է մահացել կորոնավիրուսից
Համաճարակն ու Հայաստանը․ կորոնավիրուսը արագացնո՞ւմ է քաղաքական գործընթացները