«Տարագիրներ ու երազողներ». մասնավոր հավաքածուն սփյուռքահայ արվեստի համայնապատկերն է

368
(Թարմացված է 19:52 02.12.2019)
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկել է «Տարագիրներ ու երազողներ. 20-րդ դարի սփյուռքահայ գրաֆիկայի համայնապատկեր» ցուցադրությունը։

Sputinik Արմենիայի «ԱրտԲոքս» հաղորդաշարի եթերում արվեստաբաններ Վիգեն Գալստյանը և Արմեն Եսայանցը խոսել են սփյուռքահայ արվեստի պատմական իրողությունների, «Տարագիրներ ու երազողներ. 20-րդ դարի սփյուռքահայ գրաֆիկայի համայնապատկեր» ցուցադրության հայեցակարգի, թանգարանային քաղաքականության և 2019-մշակութային զարգացումների մասին։

Ներկայացված են 20-րդ դարի համաշխարհային գրաֆիկական արվեստի շուրջ 60 նմուշներ, որոնք ներկայացնում են տարբեր մայրցամաքներում, երկրներում և արվեստային կենտրոններում ապրող ու ստեղծագործող 44 արվեստագետի: 

Ցուցադրությունն ուրվագծում է անցած հարյուրամյակի արդի արվեստի զարգացումը սփյուռքահայ արվեստագետների տեսանկյունից, որոնք ինտեգրված էին այդ փոփոխությունների մեջ:

«Ապագայի երաժշտությունը փնտրեք անցյալում». «ԱրտԲոքսի» հյուրն աշխարհահռչակ Դենիելսոնն է

Ցուցադրությունը գործելու է 2019 թվականի նոյեմբերի 29-ից մինչ 2020 թվականի մարտի 1-ը:

368
թեգերը:
Սփյուռք, Երևան, ցուցադրություն
թեմա:
ԱրտԲոքս (117)
Ըստ թեմայի
Ի՞նչ նպատակ ունի «Սաղսարա» նախագիծը. պատմում է Անուշ Քոչարյանը
«Աղջի՞կ. կարևորը` առողջ բալիկ լինի». սոցիալական արշավ ընդդեմ սելեկտիվ աբորտների 
«Մենք կորցրել ենք 100 տարի». Սահակ Պողոսյանը` «Հուզանք ու զանգի» և բարձրացած աղմուկի մասին

«Օրենքն արհամարհած ունեմ»․ ինչու է ոստիկանությունը բերման ենթարկել աղջկան

85
(Թարմացված է 22:20 09.07.2020)
Ավելի վաղ համացանցում հայտնվել էր աղջկան բերման ենթարկելու մի հատվածը։ Ոստիկանության հրապարակած տեսանյութում երևում է՝ ինչ խոսակցություն է եղել դրանից առաջ։

Ոստիկանությունը հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են իրավապահները հորդորում մի երիտասարդ աղջկա անձնագիր ներկայացնել։

«Չունեմ անձնագիր։ Տվյալներ էլ չունեմ։ Ինձ շտրաֆ չեք գրելու, որովհետև ես օրենքն էլ, պարետի գրածն էլ արհամարհած ունեմ», - ոստիկանին պատասխանում է աղջիկը։

Ոստիկանության ներկայացուցիչն էլ արձագանքում է՝ քանի որ քաղաքացին անձնագիր չունի, պետք է գա իր հետ ոստիկանության բաժին։ Նա բռնում է աղջկա ձեռքից ու փորձում տանել դեպի ոստիկանական մեքենան, աղջիկն էլ սկսում է գոռալ։

«Իմ քայլը» չի բացառում, որ դիմակ չդնելու տուգանքների բարձրացման նախագիծը կարող է հասնել ԱԺ

Ոստիկանության այս հրապարակումը պատասխանն է ավելի վաղ համացանցում հայտնված այլ տեսանյութի։ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի եղբայրը՝ Վազգեն Սաղաթելյանը, հրապարակել էր կարճ տեսանյութ, որում միայն երևում էր աղջկան բերման ենթարկելու հատվածը։

Երևանում ծեծել են դիմակ չունենալու համար արձանագրություն կազմող ոստիկաններին

Նշենք, որ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածի՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է 50 հազար դրամի տուգանքի նշանակում։

Առանց դիմակի, խմած ու բորբոքված. ինչ է եղել իրականում Ստեփանավանում

85
թեգերը:
անձնագիր, աղջիկ, Ոստիկանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ոստիկանները դիմակներ են բաժանում փողոցում և արձանագրություն կազմում. տեսանյութ
Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության մոտ հավաքված ռեստորանների աշխատակիցներին
Բերդում երիտասարդը խախտել է ինքնամեկուսացան կանոնները, հայհոյել ու հարվածել ոստիկաններին

Արդեն 3 ամիս է` հանգստանում ենք. քաղաքացիները՝ ամառային հանգստի մասին

93
Sputnik Արմենիան հարցում է անցկացրել ՀՀ քաղաքացիների շրջանում, հասկանալու՝ պատրաստվո՞ւմ են գնալ հանգստանալու, Հայաստանի ո՞ր շրջաններն են նախընտրում հանգիստն անցկացնելու համար ու քանի՞ օր կարող են տրամադրել հանգստին։

Sputnik Արմենիայի հարցման արդյունքում պարզ դարձավ, որ մարդիկ ընբռնումով են մոտենում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներին, հատկապես սահմանների փակմանը։

Հարցման մասնակիցների մեծ մասը պատրաստվում է ամառն անցկացնել Հայաստանում` հանգստին տրամադրելով մոտ մեկ շաբաթ։

«Արդեն 3 ամիս է` հանգստանում ենք»,–ասաց հարցման մասնակիցներից մեկը` նկատի ունենալով արտակարգ դրության պարտադրած ռեժիմը։ 

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Հուլիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հայտնեց, որ հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով։

Ճանապարհորդե՞լ Հայաստանում, թե՞ սպասել սահմանների բացմանը. հայկական զբոսաշրջության ներկան

93
թեգերը:
Հարցում, զբոսաշրջություն, Հայաստան, Ամառային հանգիստ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ծովի փոխարեն` Թբիլիսի, լյուքսի փոխարեն` հոսթել. ի՞նչ է սպասում հայաստանցի զբոսաշրջիկին
Դուբայում համավարակի ժամանակ էլ է կարելի հանգստանալ, բայց նրբություններ կան
«Հետևելու ենք պիկնիկներին»․ ոստիկանությունը հանգստյան օրերին ավելի խիստ է լինելու
Տանկեր

Մրցակցությանը չդիմացավ․ Եվրոպան ու Ասիան հրաժարվում են ամերիկյան բնական հեղուկ գազից

0
(Թարմացված է 22:17 09.07.2020)
Անգամ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը խոստովանում է, որ ամերիկյան բնական հեղուկ գազն անիմաստ է գնել։ Հաճախորդները հրաժարվել են մատակարարումներից։ Ինչո՞ւ է անդրօվկիանոսյան գազն անպիտան դարձել՝ պարզաբանում է ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Նատալյա Դեմբինսկայան։

Գները նվազել են

Անցած տարի ԱՄՆ–ում բնական գազի զուտ արտահանումը հասել էր 54,7 միլիարդ խորանարդ մետրի՝ 20,7 միլիարդով շատ, քանի 2018-ին։ Բնական հեղուկ գազի (ԲՀԳ) խոշորագույն արտադրող Cheniere Energy-ի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում միջազգային շուկայում վաճառքի ծավալը հասել է 100 միլիոն տոննայի՝ 10 միլիոնով շատ, քանի 2019-ին։ Աճն ապահովել են հիմնականում ամերիկացիները։

Հավակնոտ ծրագրեր կային․ 2020թ․-ին՝ 67,2 միլիարդ խորանարդ մետր, 2021-ին՝ 79,5։ Հունվարին այս ցուցանիշները ներկայացրեց ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչությունը։ Բայց արդեն իսկ պարզ է, որ նշվածից ոչինչ էլ տեղի չի ունենա։

Տաք ձմռան և կորոնավիրուսի համավարակի հետևանքով պահանջարկը կրճատվեց, և առաջարկի ավելցուկը հանգեցրեց Եվրոպայի և Ասիայի գազային շուկաների անկմանը։ Այսպես, միջին գինը հոլանդական TTF բաշխիչ կայանում տարվա առաջին չորս ամիսների ընթացքում 2019թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ երկու անգամ նվազել է, Ճապոնիայի ուղղությամբ գործարքային (spot) մատակարարումները կրճատվել են 44%-ով։

Հայաստանում գազի պատճառով հոսանքն առնվազն 8 ամիս դեռ չի թանկանա. պաշտոնյայի պարզաբանումը

Արդեն ապրիլին ամերիկյան ԲՀԳ-ի արտահանումը Եվրոպա դարձել էր ոչ նպատակահարմար։ Եվրոպական և Ասիական խոշոր ընկերությունները չեղարկեցին հունիս-հուլիս ամիսների պայմանագրերը։

Ըստ Bloomberg-ի տվյալների՝ առաքումները ԱՄՆ-ի բնական հեղուկ գազի գործարաններից նվազել են գրեթե 30%-ով։ Մայիսին արտահանումը նվազել է ավելի քան մեկ երրորդով, այդ թվում՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով։

Տնտեսապես ոչ կենսունակ է

ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության հուլիսյան կանխատեսումը բավական հոռետեսական է։ Եվրոպական և ասիական գնորդները հրաժարվել են ԲՀԳ-ի 110 խմբաքանակից․ 70-ը՝ հունիս-հուլիս ամիսների, և 40-ը՝ օգոստոսի համար։ Մարտի վերջից գազի մատակարարումները դեպի ամերիկյան ծովային տերմինալներ ռեկորդային օրական 277 միլիոն խորանարդ մետրից գրեթե կրկնակի կրճատվել են։

«Բնական գազի և բնական հեղուկ գազի ցածր գործարքային գները Եվրոպայում և Ասիայում թուլացրել են ԱՄՆ արտահանման տնտեսական կենսունակությունը, որը շատ զգայուն է գների նկատմամբ»,-փաստում են EIA-ի վերլուծաբանները։

Նրանց գնահատմամբ՝ հունիսին ԱՄՆ-ից Եվրոպա և Ասիա են ուղարկել օրական մոտ 101 միլիոն խորանարդ մետր, իսկ հուլիսին և օգոստոսին կլինի 62 միլիոն։ Դա արտահանման ներուժի մոտավորապես 25%-ն է։

Կշարունակի նվազել

Հաստատվեցին փորձագետների այն պնդումները, որ հաճախորդները առնվազն մինչև ամառվա վերջ կշարունակեն հրաժարվել անդրօվկիանոսյան գազից․ ԱՄՆ-ում ֆյուչերսային գները եվրոպականից բարձր են ընդհուպ մինչև սեպտեմբեր։

Ամերիկյան վեց ԲՀԳ գործարաններ, որոնք հունվար-ապրիլ ամիսներին աշխատում էին առավելագույն հնարավորություններով, մայիսին ծանրաբեռնվածությունը նվազեցրել, հասցրել են հզորության 65%-ի։ Հուլիսի սկզբին կլինի արդեն 50% և ավելի քիչ, ասվում է Platts Analytics-ի հունիսյան վերլուծության մեջ։

«Քանի որ գնային առավելությունները գործնականում անհետացել են, ամերիկյան մատակարարումներից հրաժարվելը ընդամենը ժամանակի հարց էր»,-փաստել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների ամերիկյան կենտրոնի փորձագետ Նիկոս Ցաֆոսը։

Ինչպես պարզաբանում է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան Իգոր Յուշկովը, այս պահին գնորդները պատրաստ են ամերիկյան ԲՀԳ-ի համար վճարել այնքան, որ դա չի ծածկի անգամ հեղուկացման և տեղափոխման ծախսերը։

2020 թվականին աշխարհում բնական գազի պահանջարկի ռեկորդային նվազում է սպասվում

Գլխավոր տուժողը Sabine Pass-ն է՝ ամերիկյան առաջին և ամենախոշոր տերմինալը․ հզորությունները գնել էին բարձր գների ֆոնին, իսկ գործարկման պահին՝ 2016-թ․-ից, իրավիճակը սկսեց փոխվել։ Այդ ժամանակներից ի վեր գործարանը միայն կորուստներ է ստեղծում։

Էներգետիկայի նախարարության տեղեկատվության համաձայն ՝ 2020 թ․-ի առաջին չորս ամիսների ընթացքում ԱՄՆ-ից ԲՀԳ-ի արտահանումը միջին հաշվով կազմել է օրական 218 մլն խորանարդ մետր, սակայն ապրիլ-մայիս ամիսներին նվազել է 17%-ով: EIA-ում սպասում են, որ արդեն սեպտեմբերին մատակարարումները կսկսեն աճել, քանի որ բնական գազի համաշխարհային պահանջարկն աստիճանաբար վերականգնվում է:

Գազի մեջ կխեղդվեն

Իսկ ահա խոշորագույն ներդրումային բանկերը նույնքան լավատես չեն։ Վերլուծաբաններն ասում են՝ աշխարհում վառելիքի հսկայական պաշար է կուտակվել։ ԲՀԳ-ի միջազգային առևտուրն անկում է ապրել` փակելով ամերիկյան թերթաքարի սպառման կարևորագույն ուղիները։

Իսկ քանի որ նավթը կրկին թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց 40 դոլարի, նավթամշակողները վերսկսել են արդյունահանումը, և որպես կողմնակի ապրանք` մեծ քանակությամբ էժան գազ է շուկա մտնում։

Ավանդաբար Եվրոպան ամերիկյան ԲՀԳ-ի «թափոնավայրն» է համարվել․ հիմա գների անկման հետևանքով, ինչպես նշում են BofA Securities-ի վերլուծաբանները, այն դադարել է պահանջված լինել, և արտասահմանում վաճառելու փոխարեն այդ վառելիքը լցնում են պահեստարաններ։

Ռուս–վրացական պայմանագիրը Հայաստանին ուղղված մեսի՞ջ է. վրացագետը` գազի գնի նվազեցման մասին

Goldman Sachs-ի հաշվարկներով՝ արտահանման չեղարկման պատճառով Ամերիկայի պահուստները կավելանան 21,52 միլիարդ խորանարդ մետրով։ Արդեն մեկ երրորդով գերազանցվել է մեկ տարի առաջ արձանագրված ցուցանիշը, և 18 տոկոսով՝ վերջին հինգ տարիների միջին ցուցանիշը։ Հոկտեմբերին գազը պահեստավորելու հնարավորությունները երկրում կարող են սպառվել, ինչը կհանգեցնի ԲՀԳ-ի արդյունահանության և արտադրության ռեկորդային կրճատման։

0
թեգերը:
գին, գազ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ռուսաստանը չէ․ ով է ամերիկացիների «գլուխների» իրական որսորդը
ԱՄՆ-ի ու Եվրոպայի հրթիռային դավադրությունը․ ի՞նչ են պարզել գերմանացի լրագրողները
«Այնտեղ ամեն ինչ լուրջ է». ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն «պատերազմում» Ռուսաստանի սահմանների մոտ