«Կարևոր է, որ 1 անձի հանդեպ հիասթափությունը չբերի հեղափոխությունից հիասթափվելուն». Բոզոյան

126
(Թարմացված է 15:47 30.11.2019)
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական իրադարձություններին՝ «Վերնատան» համաժողովին ու Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթին:

«Վերնատան» ստեղծումն ու գործունեությունը պայմանավորված են մի քանի գործոններով, որոնցից ամենակարևորն ու առաջնայինը նոր քաղաքական օրակարգ ձևավորելն է նոր քաղաքական մտքի գեներացման միջոցով: Այս մասին ասում է քաղաքագետ Բոզոյանը։

«Նման պայմաններում փորձ է արվում ստեղծել մի հարթակ, որտեղ ուղեղային գրոհի, բանավեճերի ու քննարկումների միջոցով հնարավոր է իսկապես երկրի համար ձևավորել նոր քաղաքական օրակարգ»,- նշում է նա:

Քաղաքագետն ընդգծում է այն հանգամանքը, որ նշված հարթակում կողք կողքի են հայտնվել հակոտնյա ուժեր, սակայն նրանց մեկտեղել են երկրի ու հասարակության առջև ծառացած լուրջ խնդիրները, որպեսզի մեկ անձի հանդեպ առաջացած հիասթափությունը չբերի հեղափոխությունից հիասթափվելու գաղափարին:

Փաշինյանը ՀՔԾ–ին հրահանգել է բացահայտել ոչ միայն նախկինների, այլև ներկաների չարաշահումները

Անդրադառնալով ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ Բոզոյանը ճիշտ է համարում երրորդ նախագահի` որոշ ժամանակ տևած լռությունը, որովհետև նա էլ ցանկանում էր դադար վերցնել ու հետևել իրադարձություններին՝ ականջալուր լինելով դրանց արձագանքներին:

Սակայն, ըստ քաղաքագետի, երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու ներքաղաքական իրողությունները մտահոգել են ՀՀ երրորդ նախագահին՝ ստիպելով ելույթ ունենալ ու մեսիջներ հղել ինչպես ներքին լսարանին, այնպես էլ արտասահմանյան շրջանակներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15–ին նորաստեղծ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբն առաջին համաժողովն անցկացրեց։ «Վերնատան» հիմնադիր, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ ակումբն իր շուրջը կհավաքի մեծ թվով փորձագետների ու քաղաքական գործիչների։ Նրա խոսքով` ակումբը նպատակ չունի իրականացնել որևէ քաղաքական ուժի ծրագրերը, քանի որ այն ապաքաղաքական կառույց է:

«Վարչապետը մտածում է` պետությունն ո՞վ է, որ իմ փոխարեն որոշում ընդունի». Արթուր Ղազինյան

«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի առաջին հավաքին մասնակցել էին Դավիթ Շահնազարյանը (քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին տնօրեն), Վիկտոր Սողոմոնյանը (Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար), Անդրանիկ Թևանյանը (քաղաքագետ), Ռուբեն Մելիքյանը (Արցախի նախկին ՄԻՊ), Թաթուլ Մանասերյանը (տնտեսագետ), Խոսրով Հարությունյանը (նախկին պատգամավոր), Ռուբեն Հակոբյանը (նախկին պատգամավոր), Երվանդ Բոզոյանը (քաղաքագետ), Լարիսա Ալավերդյանը (ՀՀ նախկին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար), Կարեն Բեքարյանը (նախկին պատգամավոր), Արփինե Հովհաննիսյանը (նախկին պատգամավոր, ԱԺ նախկին փոխնախագահ), Վարդան Բոստանջյանը (նախկին պատգամավոր) և այլք։

Բոզոյան. «Վազգեն Մանուկյանը փորձում է քաղաքական նոր միտք գեներացնել»

126
թեգերը:
Սերժ Սարգսյան, Վերնատուն, Վազգեն Մանուկյան, Երվանդ Բոզոյան, Հայաստան
թեմա:
Sputnik զրույց (187)
Ըստ թեմայի
Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. ո՞վ է կանգնած հետևում. «Փաստ»
Քննադատում է այն, ինչն իր համար է ստեղծել. ԱԺ-ում խոսել են Սերժ Սարգսյանի ելույթի մասին
«Ամեն մեկը փախնում է իր գյորա». Արթուր Դավթյանը` դրսում հայտնված նախկին պաշտոնյաների մասին

Գյումրիում իսկական ջրհեղեղ է, մեքենաները «լողում» են փողոցներում. տեսանյութեր

662
(Թարմացված է 18:50 13.07.2020)
Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում են Գյումրու կենտրոնական հատվածով հազիվ շարժվող ավտոմեքենաները։

Հորդառատ անձրևը կաթվածահար է արել Գյումրու երթևեկությունը: 16:00-ի սահմաններում քաղաքում սկսված հորդառատ անձրևն ուղեկցվել է կարկուտով:

Անձրևի պատճառով հատկապես դժվարանցանելի են դարձել քաղաք մտնող ճանապարհներն ու կենտրոնական փողոցները։

Կան ջրի մեջ հայտնված մեքենաներ: Քաղաքի շատ թաղամասեր հոսանքազրկված են:

Գյումրիում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. թիրախում մանկատան սաներն են

Գյումրիում երթևեկության համար կան փակ հատվածներ, մասնավորապես` Գարեգին Նժդեհի հրապարակը, Մուսայելյան փողոցը, Գյումրու ավտոկայարանից Լալայան փողոց տանող հատվածը, Գյումրու կայարանամերձ հրապարակը, Օզանյան փողոցը։ Արտակարգ իրավիճակների և ոստիկանության մարզային և համայնքային կոմունալ ծառայություններն այժմ քայլեր են ձեռնարկում խցանումները վերացնելու ուղղությամբ։

Տորնադոյից մինչև թավշյա ձմեռներ. ի՞նչ է կատարվում Հայաստանի բնության հետ

662
թեգերը:
Անձրև, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսը հասավ Գյումրու ծերանոց. 151 շահառուից 55-ի թեստի պաատասխանը դրական է
Գյումրու ԲԿ-ում կվերսկսեն վիրահատությունները.  բժիշկներն առողջացել են
Գյումրու մեծածախ փակ շուկայի աշխատանքը կասեցվեց, իսկ «Լաչինը» գործում է կանոնների խախտմամբ

ԱԴԾ-ի հատուկ գործողությունը․ Ռոստովի մարզում ահաբեկչական խումբ է վնասազերծվել․ տեսանյութ

51
(Թարմացված է 15:44 13.07.2020)
Համացանցում են հայտնվել Ռոստովի մարզում ահաբեկչությունները կանխած ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների հատուկ գործողության կադրերը։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնաբերել է «Իսլամական պետություն» (ԻՊ-ն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) խմբավորման անդամների, որոնք պատրաստվում էին երկրի տարածքում ահաբեկչություններ իրականացնել։

ԱԴԾ մամուլի ծառայությունը հայտնում է, որ իսլամիստները մասնավորապես ծրագրում էին հարձակումներ գործել  ոստիկանության աշխատակիցների, բժշկական և ուսումնական հաստատությունների վրա։

Նշվում է, որ հայտնաբերված խմբում տարածաշրջանի վեց բնակիչ կար ընդգրկված (միջին ասիական երկրներից մեկի ու Ռուսաստանի քաղաքացիներ)։

Ռոստովի մարզի Ազովի շրջանում խմբավորման ղեկավարին ձերբակալելու ժամանակ նա կրակ է բացել ՌԴ ԱԴԾ հատուկ ստորաբաժանման աշխատակիցների վրա Կալաշնիկովի ինքնաձիգից։ Նա նաև ինքնաշեն պայթուցիկ սարք է գործադրել ու մահացու վնասվածքներ է ստացել։

Օպերատիվ միջոցառումների շրջանակում խմբավորման հինգ անդամ է ձերբակալվել։ Քաղաքացիական բնակչության կամ ԱԴԾ անդամների շրջանում տուժածներ չկան։

Քրեական գործեր են հարուցվել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԴԾ աշխատակիցներն Աստրախանի մարզում էին ԻՊ անդամի ձերբակալել․ նա հարձակում էր պատրաստում վարչական շենքերի վրա։

51
թեգերը:
Ահաբեկչություն, ահաբեկիչ, «Իսլամական պետություն», Ռուսաստան, Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ)
Ըստ թեմայի
ԱԴԾ–ն հրապարակել է «Հիզբ ութ Թահրիրի» իսլամիստներին ձերբակալելու տեսանյութը
Ռուսաստանի ԱԴԾ-ն առնվազն երկու ահաբեկչություն է կանխել
Ռուսաստանում ահաբեկչություն են կանխել. ԱԴԾ-ն հայտարարություն է տարածել
Գագիկ Ծառուկյան

Ստեղծված իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Ծառուկյանի կոչը

0
(Թարմացված է 21:35 13.07.2020)
Գագիկ Ծառուկյանը կոչով դիմել է իր թիմակիցներին, որ հաշվի առնեն ստեղծված պատերազմական իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական։ Նման հանձնարարական է տվել իր թիմին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Facebook սոցցանցի իր էջում գրառմամբ հայտնում է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ, ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Բոլորիս գերխնդիրը մեկն է՝ լինել միասնական, լինել պետության կողքին և համատեղ ջանքերով դիմակայել թշնամու ոտնձգություններին և արժանի հակահարված հասցնել նրան»,–ասել է Ծառուկյանը։

ԲՀԿ ղեկավարի խոսքով` այսօր, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին անցել է ակնհայտ սադրանքների, երբ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակը լարված է, երբ երկրի անվտանգության հարցը վեր է ամեն ինչից, յուրաքանչյուրիս պարտքն է միավորել բոլոր ջանքերը հանուն մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության, հանուն արտաքին թշնամու դեմ պայքարի:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

0
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, դիրքեր, հրետակոծություն, Տավուշ, Հայաստան, Ադրբեջան
Ըստ թեմայի
ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին՝ Չինարիից ստացած նոր փաստերով
Արցախի ԱԳՆ–ն համանախագահներին կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին
Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից