«Ճանապարհային ոստիկանության համար ներկայումս արտոնյալ խավեր կամ անհատներ չկան. Սամվելյան

250
(Թարմացված է 10:40 12.11.2019)
Ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի պետ, ոստիկանության մայոր Խաչիկ Սամվելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վերջին ամիսներին գրանցված վթարների վիճակագրությանը, դրանց տիպաբանությանն ու պատճառներին:

Ճանապարհատրանսպորտային պատահարների, վթաների անհանգստացնող աճը պայմանավորված է նախևառաջ ընթացիկ և նախորդ տարիներին ահռելի ու աննախադեպ քանակությամբ Հայաստան ներկրված տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացմամբ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի պետ, ոստիկանության մայոր Խաչիկ Սամվելյանը։

Խոսելով կանխարգելիչ միջոցառումների մասին՝ ոստիկանության մայորը կարևորում է հատկապես բալային համակարգի ներդրման հանգամանքը, ինչի շնորհիվ զգալի ու դրական տեղաշարժ կլինի ու հետագայում կնվազեն վթարներն ու խախտումները:

«Եթե վարորդը գիտակցի, որ այլևս միայն տուգանքը մուծելով չի խուսափի պատժից, այլ կզրկվի վարորդական իրավունքից, կդառնա ավելի կարգապահ ու զգոն»,- նշեց նա։

Ըստ Սամվելյանի` Ճանապարհային ոստիկանության համար ներկայումս արտոնյալ խավեր կամ անհատներ չկան:

Խցանումները կնվազե՞ն. նոր նախագծով վարորդը կտուգանվի, եթե վթարված մեքենան չհանի ճանապարհից

«Ճիշտ է, ելնելով հայկական մենտալիտետից, չի կարելի բացառել զանգերի պահը, բայցևայնպես, բոլորն այժմ հավասար են օրենքի առաջ, և արտոնյալների հանգամանքը պետք է մշտապես բացառվի»,-ընդգծեց Սամվելյանը:

Ստիպված կլինեն վճարել. օտարերկրյա վարորդներին չի հաջողվի ՌԴ–ում տուգանքներից խուսափել

Հիշեցնենք` ըստ ոստիկանության ներկայացրած վիճակագրության` 2019թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում տեղի է ունեցել 3444 վթար, որի հետևանքով զոհվել է 253, վիրավորվել՝ 4959 մարդ:

2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ վթարների թիվը 523-ով ավել է, զոհերինը՝ 11-ով, իսկ վիրավորներինը՝ 680-ով:

250
թեգերը:
Վիրավոր, վթար, Զոհ, Խաչիկ Սամվելյան, Ազգային վիճակագրական ծառայություն (ԱՎԾ), Ճանապարհային ոստիկանություն(ՃՈ), Հայաստան
թեմա:
Sputnik զրույց (187)
Ըստ թեմայի
Սամվելյան. «Երթևեկության բալային համակարգն իսկապես կունենա զսպող, կանխարգելիչ գործառույթ»
Ոստիկանությունում ազատվում են Օսիպյանի կադրերից. «Հրապարակ»
Ինչ կարժենա ոստիկանական համակարգի փոփոխությունը. «Ժողովուրդը» մանրամասներ է ներկայացնում
«Գործ տալու» մասին օրենքն ընդունվեց. տեսախցիկի առկայությունն այլևս պարտադիր չէ

Մինսկում աղջիկները գրկախառնվում են ցույցին միացած ՕՄՕՆ–ի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

167
(Թարմացված է 19:49 14.08.2020)
Արդեն 6 օր է` Բելառուսում չեն դադարում բողոքի ակցիաները, որոնք մեկնարկել էին օգոստոսի 9-ի երեկոյան։ Բողոքողները չեն ցանկանում հեռանալ։

Մինսկում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարները  քայլում են Անկախության պողոտայով։ Baza Տելեգրամ ալիքի հրապարակած տեսանյութում երևում է, որ մարդկանց մեծ հոսքի դեմ ընդամենը մեկ ոստիկան է կանգնած։

Բողոքի ակցիային իրենց գործադուլով միացել են նաև Մինսկի տրակտորային գործարանի (ՄՏՏ) աշխատակիցները։

Մինսկի կենտրոնում` կառավարության շենքի մոտ, ցուցարարները գրկախառնվում ու սեղմում են ուժայինների ձեռքերը։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է ՕՄՕՆ-ը իջեցնում վահանները` ի նշան ցուցարարների հետ համերաշխության, իսկ ցույցի մասնակից աղջիկները շտապում են փաթաթվել նրանց։

Հիշեցնենք` կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Քվեարկության ավարտից հետո զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել:

Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու

Պաշտոնական տվյալներով ՝ ձերբակալվել է մոտ 7 հազար ցուցարար։ Ինչպես հաղորդում է հանրապետության ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում ՝ իրավապահ մարմինների 103 աշխատակիցներ: ՆԳՆ տվյալներով ՝ ցուցարարներից մեկը զոհվել է ՝ փորձելով ինքնաշեն պայթուցիկ սարք նետել ոստիկանական բաժանմունք։

167
թեգերը:
Ալեքսանդր Լուկաշենկո, Ընտրություններ, Նախագահ, Բողոքի ակցիա, ոստիկան, Բելառուս, Մինսկ
Ըստ թեմայի
Բելառուսում ՕՄՕՆ-ը ծեծել է տարեց տղամարդուն. տեսանյութ
Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից
Տիխանովսկայան կոչով դիմել է Բելառուսի իշխանությանը․ նոր տեսաուղերձ

Օղի թորողները. առանց թույլտվության խմիչք են արտադրել ու սպառել

50
(Թարմացված է 18:32 14.08.2020)
Կոտայքի և Արարատի մարզերում առանց 15 մլն արժողությամբ պետտուրքը վճարելու օղի են թորել և վաճառել։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ բացահայտել են օղու արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր։

«Անհատ ձեռնարկատերը ՀՀ ֆինանսների նախարարությունից ձեռք է բերել պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության լիցենզիա։ Դրա տարեկան տուրքը կազմում է 50 000 դրամ։ Տղամարդը չի ստացել էկոնոմիկայի նախարարությունից տրվող տարեկան 15 մլն դրամ արժողությամբ պետտուրք կազմող՝ խմորման նյութերից ստացված էթիլային սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության համար հատուկ թույլտվություն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Տղամարդը Կոտայքի մարզի Զովունի և Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում կազմակերպել և իրականացրել է օղիների արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Այդ ընթացքում նշված արտադրանքը հիմնականում առանց հաշվապահական ձևակերպումների է իրացրել մարզերի, ինչպես և Երևանի մի շարք վաճառակետերում, որոնցից 4496 խմբաքանակը հայտնաբերվել է արտադրամասում և վաճառակետերում։

127 տոննա ձկան ապօրինի արդյունահանում. ԱԱԾ–ն տարիներով մշակված հանցավոր սխեմա է բացահայտել

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը միայն լիցենզիայի մասով պատճառվել է 15 միլիոն դրամի վնաս։

Նույն տեղեկությունների հիման վրա նախապատրաստված մեկ այլ նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Մասիս համայնքի Երկաթուղայինների թիվ 1 հասցեում գործող ՓԲ ընկերության տնօրինությունը, չունենալով էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող թույլտվությունը, օղի է սկսել թորել։

Ապօրինի թորված օղու 724 խմբաքանակը հայտնաբերվել է արտադրամասում և վաճառակետում։ Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը միայն լիցենզիայի մասով պատճառվել է դարձյալ 15 միլիոն դրամի վնաս։

Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնք ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն։

«Ալեքս Հոլդինգը» տուգանվել է. շաքարավազի շուկայում խախտումներ են բացահայտվել

50
թեգերը:
Ոստիկանություն, Արարատի մարզ, Կոտայք, Հայաստան
Ըստ թեմայի
Չարաշահումներ կարագի շուկայում. ՏՄՊՊՀ-ն որոշել է տուգանել «Սիթիին»
12 տարի շարունակ գրպանել է․ Գանձակի դպրոցներից մեկի նախկին տնօրենի դեմ քրգործ է հարուցվել
ՊԵԿ աշխատակիցը պատմել է, թե ինչ մեթոդներով են բացահայտում անբարեխիղճ հարկատուներին
Հաքեր

Հաքերները ռուսական բանկերի վրա յուրօրինակ հարձակում են գործել. ԶԼՄ–ները խուճապի են մատնվել

0
(Թարմացված է 23:45 14.08.2020)
Նամակներ են ուղարկվել են հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կիբեռհանցագործները լրագրողների անվան տակ գրոհել են Ռուսաստանի բանկերի վրա։ Ինչպես գրում է ռուսական մամուլը, որոշ տվյալներով` TinyScouts խմբավորման հաքերները հաղորդագրություններ էին ուղարկում հարցազրույցի առաջարկով և համավարակի երկրորդ ալիքի մասին նախազգուշացումներով։

«Ռոստելեկոմի» կիբեռսպառնալիքների մոնիթորինգի և արձագանքման կենտրոնի մասնագետներին հայտնի է դարձել, որ կիբեռհանցագործները հարձակման համար ծրագրային նոր ապահովագրում են կիրառում։ Բանկերի վրա առանձին հարձակումներն իրականացվել են ապրիլին։

Նամակներ են ուղարկվում հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։ Հաղորդագրության մեջ բանկի աշխատակիցներից մեկին առաջարկվել է հարցազրույց անցնել։ Հարցերին պատասխանելու համար կից ներկայացված հղումով անցնելու դեպքում բեռնվում է վնասակար ծրագրի հիմնական բաղադրիչը, և կիբեռհանցագործները հեռավար հասանելիություն ու վերահսկողություն են ստանում օտար համակարգիչների նկատմամբ։

Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը

Եթե սարքի վրա որևէ կարևոր տեղեկություն ստանալ չի հաջողվում, այլ ծրագիր է տեղադրվում, որը կոդավորում է համակարգչի ողջ կոնտենտը, այնուհետև գումար պահանջում այն ապակոդավորելու համար։

0
թեգերը:
ԶԼՄ, Ռուսաստան, Բանկ, հաքեր
Ըստ թեմայի
Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
Հայերը կոտրել են ադրբեջանցիների գլխավոր հաքերական կայքը. համացանցում «փոխհրաձգություն» է