Առանց կրակոցի. ինչպես Ռուսաստանի հերոս Գևորգ Իսախանյանը Գուդերմեսն ազատագրեց զինյալներից

163
«Զվեզդա» ռուսական հեռուստաալիքն իր «Բանակի լեգենդները» մշտական հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրել է Ռուսաստանի հերոս Գևորգ Իսախանյանին և 1999 թվականի իրադարձություններին, երբ գունդը, որի հրամանատարն էր Իսախանյանը, չեչենական Գուդերմեսն ազատագրեց զինյալներից։

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը զինյալների խումբը փորձել է դուրս պրծնել Գուդերմես քաղաքից, սակայն նրանց ճանապարհը փակել է օդադեսանտային գունդը։ Իսկ արդեն 3 օր անց` 1999 թվականի նոյեմբերի 12-ին, Գունդերմեսի վրա ծածանվել է Ռուսաստանի դրոշը։ Քաղաքը գրավել էին առանց  որևէ կրակոցի։ Եվ դա տեղի է ունեցել հիմնականում 234 գնդի հրամանատար, գնդապետ Գևորգ Իսախանյանի հմուտ գործողությունների շնորհիվ։

Կիսատ մնացած պատմությունները. ինչպես գտնել Հայրենականում անհետ կորած հարազատներին

«Զվեզդա» հեռուստաընկերության «Բանակի լեգենդները» շարքում Գևորգ Իսախանյանն անձամբ պատմում է, թե ինչպես է իրեն հաջողվել կանխատեսել իրադարձությունների ընթացքն ու քանի մարդու կյանք է հաջողվել փրկել։

Геворк Исаханян во время присяги юнармейцев (29 октября 2018). Москвa
Գևորգ Իսախանյանը

Հայաստանը պատրա՞ստ է վատ սցենարների. Քոչարյանը` Փաշինյանի, Արցախի ու Ռուսաստանի մասին

Գևորգ Անուշավանի Իսախանյանը 234-րդ գնդի հրամանատարն է եղել։ Ծառայել է Աֆղանստանում։ 1993 թվականին ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, այնուհետև եղել է օդադեսանտային գնդի շտաբի պետ։

Թեհլերյանի նման. ինչպես փաստաբանին հաջողվեց փրկել թուրքին սպանած հային

Հերոսաբար մարտնչել է չեչենական առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ։ 2018 թվականից Մոսկվայի «Юнармия» շարժման տարածաշրջանային բաժանմունքի շտաբի պետի տեղակալն է։

163
թեգերը:
Գևորգ Իսախանյան, ֆիլմ, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Այս տարի «ՌեԱնիմանիա» փառատոնում մոտ 100 անիմացիոն ֆիլմ կմրցեն տարբեր անվանակարգերում
«Մենք թքած կունենանք Ադրբեջանի կարծիքի վրա». ամերիկացի ռեժիսորը պատրաստ է ֆիլմ նկարել
«Ես քեզ հաղթանակ կնվիրեմ». ֆիլմ՝ անսահման սիրո ու պատերազմի մասին

Ցնծության ճիչ․ ՀՀ ԶՈՒ–ն ադրբեջանական հերթական անօդաչուն է խոցել

190
(Թարմացված է 20:50 14.07.2020)
Տեսանյութում լսվում է հայ զինվորների ուրախության ճիչը, երբ խոցում են ադրբեջանական անօդաչու թռչող սարքը։

Հայկական ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է հերթական ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Նշենք, որ հայկական զինված ուժերը վերջին 3 օրվա ընթացքում հակառակորդի մի քանի ԱԹՍ են խոցել, այդ թվում` կամիկաձե։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Եվս երկու զոհ ունենք. ՊՆ–ն հրապարակել է նրանց անունները

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևն այսօր հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների հետևանքով սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը։
ԱՊԱ գործակալությունն էլ տեղեկացրել են, որ սպանվել են նաև մայոր Ահմեդով Նամիգ Խաժանօղլուն, մայոր Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպա Զեյնալլա Իլգար Այազօղլուն, ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, գերժամանակակից ծառայության զինծառայող, զինվոր Մուստաֆազադե Էլչին Արիֆօղլուն:

Ադրբեջանն իր բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ. լուսանկար

Հայկական կողմից կա 5 վիրավոր և չորս զոհ։ Հակառակորդի կրակոցից մահացել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ` կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրելյանն ու Գրիշա Վահանի Մաթևոսյանը։

190
թեգերը:
Տավուշ, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, անօդաչու, Հայաստան, Զինված ուժեր
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Հայկական ԶՈւ-ի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներից մեկի լուսանկարը համացանցում է հայտնվել
Հայկական ԶՈւ-ն ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն է խոցել
Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ. Արծրուն Հովհաննիսյանը` հայկական ԱԹՍ–ների մասին

Մաշա Մնջոյանը դուրս մնաց «Ավստրալիայի ձայնը» նախագծից

123
(Թարմացված է 18:28 14.07.2020)
Ժամեր անց պարզ կդառնա, թե ովքեր են անցնելու«Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի եզրափակիչ փուլ:

«Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի կիսաեզրափակիչ փուլում փայլեց «Rain On Me» ստեղծագործության կատարմամբ, բայց դուրս մնաց եզրափակիչից: 

Նրա ելույթից հետո ժյուրիի անդամները չթաքցրին իրենց հիացմունքը։

«Եթե մարդ չիմանար, որ սա Լեդի Գագայի ու Արիանա Գրանդեի երգն է, կմտածեր, որ քոնն է, այնքան վստահ էիր երգում, կեցցես»,- ասաց ժյուրիների անդամներից մեկը։

Նախագծի ընթացակարգի համաձայն՝ մարզիչ Բոյ Ջորջը պետք է որոշեր Մաշայի՝ նախագծում մնալու հարցը։ Դիմելով նրան` երգչուհին ասաց․ «Ես զգում եմ, որ աճում եմ որպես արտիստ այս նախագծի և ձեր մեկնաբանությունների ու նկատողությունների շնորհիվ։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար»։

Սակայն, ցավոք, նրա մարզիչը՝ Բոյ Ջորջը, նախապատվությունը տվեց երգչուհու մրցակցին` Սիալա Ռոբսոնին:

Մնջոյանը լքեց նախագիծը։ 

Նշենք, որ նա «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի ժյուրիին ու հանդիսատեսին առաջին անգամ ցնցեց «կույր լսումների» ժամանակ։

«Մենամարտի» փուլում հայ երգչուհին երաժշտական ռինգ դուրս եկավ երգչուհի Էլլա Մոներիի հետ։

Կրքոտ լուսանկար Մարիաննայից. Իվետա Մուկուչյանի քույրը ցուցադրել է հատուկ դաջվածքը

Աղջիկները միասին երգեցին Արետա Ֆրանկլինի կատարմամբ լեգենդար դարձած «Respect»–ը։ Ժյուրիի անդամները հիացան աղջիկների կատարմամբ. հանդիսատեսն ու ժյուրին բավականին երկար հոտնկայս ծափահարեցին նրանց։

Էլլայի և Մաշայի մարզիչը՝ մենթոր Քելի Ռոուլենդը, դժվար ընտրության առաջ հայտնվեց։ Ու չնայած Մաշայի հիանալի կատարմանը՝ նա ընտրեց Էլլային։ Բայց «Ձայնի» մյուս աստղային մարզիչը՝ հայտնի երգիչ Բոյ Ջորջը, «փրկեց» Մաշային և հաջորդ փուլ անցնելու հնարավորություն տվեց նրան։

Հիշեցնենք, որ 2013 թվականին Մաշան հաղթեց «Հայաստանի ձայնը» հեռուստատեսային նախագծում։ Իսկ դրանից մեկ տարի առաջ Մոսկվայում «Նոր ալիք» երգի մրցույթի կիսաեզրափակիչ էր հասել։

Այժմ Մաշան սովորում է Ավստրալիայում։ Նա առաջին անգամ այդ երկիր է այցելել 2014 թ․-ին հայ երգիչների խմբի հետ։

Երգչուհին ծնվել է 1995 թ-ին Գյումրիում։ 2017-ին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ Մաշան բազմաթիվ միջազգային երաժշտական մրցանակների դափնեկիր է։

Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել

123
թեգերը:
երգչուհի, Մաշա Մնջոյան
Ըստ թեմայի
Ծնվել է Սիրուն Մինասի առաջնեկը
Հայուհի Անիվարը գտել է իրեն․ երգչուհին հայտնել է՝ ինչով է փոխարինել կարիերան
Միքայել Իսրայելյանը RTVI–ում նոր պաշտոն է առաջարկել սկանդալային ռուս երգչին
Ջեյմս Ապատուրայ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

0
(Թարմացված է 21:26 14.07.2020)
ՆԱՏՕ-ն մտահոգությամբ է հետևում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին և կոչ է անում կանխել իրավիճակի հետագա լարումը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է անում կանխել հակամարտության հետագա սրացումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։

«Մենք մտահոգությամբ հետևում ենք զարգացումներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ և զոհվում են մարդիկ: Մենք միանում ենք կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա լարումը կանխելու համար»,-գրել է նա։

Նշենք, որ այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ մշտական խորհրդի հեռավար նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ–ի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Նա մանրամասն անդրադարձել է հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս–արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով իրադրության լարմանը, Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորմանը:

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Չինարի և Այգեպար հայկական գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտները, իսկ վերջին ժամերի ընթացքում անօդաչու թռչող սարքերը հրետակոծել են Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Զոհված ժամկետային զինծառայողներն առաջնագծում չեն եղել․ Արծրուն Հովհաննիսյան

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 5 վիրավոր։

Սմբատ Գաբրիելյանը 1․5 տարվա զինծառայող էր․ զոհվածի հայրն ու եղբայրը զինվորական են

0
թեգերը:
Տավուշ, Սահման, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, ՆԱՏՕ
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Հայկական բանակում երկու զոհ կա. ՊՆ
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
ՀՀ զինված ուժերի կողմից խոցված Elbit Hermes 900 ԱԹՍ-ն 30 մլն ԱՄՆ դոլար արժեր