Աղմկոտ, համեղ և ուրախ էր. ինչպես Աբխազիայում տոնեցին «Համշենը»` բերքի հայկական տոնը

98
Աբխազիայի Յաշտուխա գյուղում նշել են բերքի հայկական տոնը` «Համշենը»։ Ինչպես և անցյալ տարիներին, այս տարի էլ համշենահայերի տոնին հյուրեր էին հավաքվել ամբողջ հանրապետությունից և հարևան երկրներից։ Ուրախ էր, աղմկոտ ու բազմամարդ։

Ամեն տարի համշենահայերը նշում են իրենց ավանդական տոնը տարբեր գյուղերում։ 2018 թվականին տոնակատարությունը կազմակերպվել էր Մախադիր գյուղում։ Վատ եղանակի պատճառով այս տարի տոնախմբությունը նոյեմբերի 1-ից տեղափոխել էին նոյեմբերի 7-ին։ Արևը հուսախաբ չարեց, ջերմ եղանակը ուրախ տրամադրություն ապահովեց ։

Յաշտուխա գյուղի դպրոցի բակում խարույկի վրա միս էին պատրաստում, բույրը տարածվել էր ամբողջ մերձակայքով։ Գառ էին խորովում շամփուրի վրա։ Բակի երկայնքով տաղավարներ էին տեղադրված, որտեղ Աբխազիայի յուրաքանչյուր շրջան ներկայացնում էր հայկական ազգային իր ուտեսները։

Sputnik Աբխազիայի տեսանյութում համշենահայերը պատմում են իրենց մշակույթի մասին, ծանոթացնում են կենցաղին, ազգային կերակուրներ պատրաստում, նվագում ժողգործիքների վրա, երգում ու պարում։

98
թեգերը:
Համերգ, հայ, Աբխազիա

sys_stories