«Սև ագռավը»` Սև բերդում. Պետդումայի պատգամավորը երգել է Գյումրիում. տեսանյութ

199
(Թարմացված է 17:05 06.11.2019)
Հայ գործընկերների հետ ռուս խորհրդարանականների ելույթները հնչեցին ոչ միայն զեկույցների տեսքով, այլև մեներգի։

«Արդար Ռուսաստան» կուսակցությունը ներկայացնող Պետդումայի պատգամավոր Օլեգ Նիլովը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում կատարեց կոզակների «Սև ագռավ» («Черный ворон») երգը։

Ռուսաստանի հայերին պետք է հնարավորություն տալ ուսումնասիրելու մայրենի լեզուն. Սանդիկով

Հանդիպումը տեղի ունեցավ Գյումրիում, որը Թուրքիայի հետ սահմանին է։ Այստեղ է տեղակայված նաև 102-րդ ռուսական ռազմակայանը և սահմանապահ ջոկատը։ Պատգամավորները հավաքվել էին «Սև բերդում»։ Այն հիմնադրել են կոզակները Նիկոլայ I կայսեր կառավարման օրոք, երբ Արևելյան Հայաստանն ազատվեց պարսից լծից։ Հայաստանում կոզակների ձեռամբ կանգնեցված պատմական շինության պատերը ոգեշնչեցին Նիլովին` երգ կատարել անմիջապես հանձնաժողովի նիստի ժամանակ։

Պատգամավորն ասաց, որ բերդը խորհրդանշում է հայ–ռուսական հարաբերությունների և ավանդական արժեքների ոգու համախմբվածությունը։  Նա հիշեց, թե ինչպես է 5 տարի առաջ կատարել նույն երգը Պետդումայի ամբիոնից։ Նրա խոսքով` դա անկեղծ դեմարշ էր ի պատասխան արևմտյան առաջնորդների հայտարարությանն այն մասին, որ նրանք «կավիրեն Ռուսաստանի տնտեսությունը», և արձագանք այն նորությանը, որ Եվրատեսիլին «մորուքավոր կին» է հաղթել (Կոնչիտա Վյուրսթը,–խմբ.)։ Այն ժամանակ նա մրցույթի ռուսական տարբերակի գաղափարն էր առաջարկել` «Բարետեսիլ» («Добровидение»)։ Միջոցառումն առաջին անգամ կանցկացվի հաջորդ աշնանը Սանկտ Պետերբուրգում։

ՌԴ կառավարությունը Պետդումա է մտցնում Հայաստանի հետ գազի և ալմաստի մասին համաձայնագրի փոփոխությունները

ՀՀ ԱԺ ազգությամբ ռուս պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը խոստացավ, որ անպայման ներկա կգտնվի «Բարետեսիլին», ընդ որում, Սանկտ Պետերբուրգ կժամանի իր հաշվին։

199
թեգերը:
ելույթ, Պատգամավոր, ռուս, ակապելլա, տեսանյութ, Ռուսաստան, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի ԱԻՆ–ը մտադիր է ուղղաթիռներ գնել Ռուսաստանից
Հայաստանը և Ռուսաստանը կզարգացնեն համագործակցությունը կենսաբանական անվտանգության ոլորտում
Սև բերդը` որպես բարեկամության խորհրդանիշ. մեկնարկել է հայ–ռուսական միջխորհրդարանական նիստը

sys_stories