Ներկայացուցիչների պալատի ձայների ամբողջությունը շատ լուրջ ձեռքբերում է. Սուրեն Սարգսյան 

52
(Թարմացված է 22:06 02.11.2019)
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձև ընդունելու որոշմանն ու դրանով պայմանավորված զարգացումներին:

Ցեղասպանության ամբողջական ճանաչման համար անհրաժեշտ է, որպեսզի բանաձևն ընդունվի նաև Սենատում և հաստատվի ԱՄՆ-ի նախագահի կողմից, սակայն դա երկարատև ճանապարհ է: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Քաղաքագետն անդրադարձավ նաև բանաձևի ընդունմանը նպաստող հանգամանքներին և նշեց, որ հիմա թուրք-ամերիկյան հարաբերություններն այնքան էլ լավ մակարդակի վրա չեն:

Քարդաշյանի դերը մեծ է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցում. թուրքական ԶԼՄ

Բացի այդ, բավական ակտիվ ու արդյունավետ լոբբիստական աշխատանք է կատարել ԱՄՆ-ի հայկական համայնքը: Այժմ Սենատում էլ պետք է ունենանք 50+1 աջակիցների քանակ, որպեսզի բանաձևն ընդունվի նաև Սենատի կողմից: 

«Ներկայացուցիչների պալատի 405 կողմ ձայների ամբողջությունն իսկապես շատ լուրջ ձեռքբերում է, որովհետև ընդունվեց ոչ թե մեկ կամ երկու ձայնի առավելությամբ, այլ բացարձակ մեծամասնությամբ: Դեմ քվեարկած 11 կոնգրեսականներն ադրբեջանական ու թուրքական բարեկամության խմբերի ներկայացուցիչներն են և չէին կարող դեմ գնալ այդ խմբերին»,-նշում է Սուրեն Սարգսյանը: 

Հիշեցնենք` ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում 405 կողմ, 11 դեմ քվեով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունվել:

Պոմպեոն և Չավուշօղլուն խոսել են Հայոց ցեղասպանության բանաձևից ու Սիրիայից

52
թեգերը:
Հայաստան, ԱՄՆ Կոնգրես, ԱՄՆ, ԱՄՆ սենատ, Սուրեն Սարգսյան, Հայոց ցեղասպանություն
թեմա:
Իրականում / Օրացույց (637)
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը ներկայացուցիչների պալատից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Էրդողանը քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսի բանաձևը
Ինչ համատեքստում է պետք դիտարկել ԱՄՆ–ում Ցեղասպանության բանաձևի ընդունումը` ըստ Արեշևի
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ցեղասպանության բանաձևին կողմ քվեարկած կոնգրեսականներին
«Ցեղասպանության ճանաչման բանաձևը կոնսենսուս էր Թուրքիայի նկատմամբ». Ռուբեն Սաֆրաստյան

sys_stories